«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա

Իրականում ինչու իմպիչմենթը ձախողվեց, ուղերձն էլ` վրադիր

Վերլուծություն

Ինչ կատարվեց վերջին մեկ ամսում` հայաստանյան ներքաղաքական կյանքում, որքան էլ այն փաթեթավորվի գեղեցիկ խոսքերի ներքո` արդեն ամեն ինչ պարզ է ու ակնհայտ: Նախ տապալվեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու` այսպես ասած` իմպիչմենթի գործընթացը, թեպետ դրա համար Բագրատ սրբազանը` իր առաջնորդած շարժումով տվել էր 96 ժամ, ապա ձախողվեց անգամ անվստահություն հայտնելու մասին ուղերձի նախագիծը ԱԺ նիստում քննարկելը: ՔՊ-ական պատգամավորները երեկ, պարզապես, չներկայացան արտահերթ նիստին, եւ այն չկայացավ: Իսկ շուրջ մեկ ամիս Հանրապետության հրապարակում կանգեցված բեմն ապամոնտաժվեց` մերձնիկոլականների սոցցանցային հեգնանքների ներքո: Ըստ էության, խնդիրը հետեւյալն էր` Նիկոլ Փաշինյանին ամերիկացիները հասկացրին` կա՛մ շիկացնում ես քո հակառուսական գործողությունները, կա՛մ մենք քեզ փոխում ենք, որովհետեւ դրսում կանգնած են հազարավոր մարդիկ, որոնք քեզ ատում են եւ ընդհանրապես` ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է քեզ ատում: Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ իրեն փոխելը մի վայրկյանի գործ է, եթե իրեն չպահեն նույն այն ուժերը, ովքեր իրեն բերեցին 2018 թվականին իշխանության: Այո՛, ժողովրդական արդար բողոքի ալիքի ֆոնին` քաղաքական կուլիսներում տեղի ունեցավ շանտաժ: Ինչպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է արձանագրում «Իրավունք TV»-ի եթերում` այս խորհրդարանն ԱՄՆ-ի ձեռքում է. «Ընդ որում` Միացյալ Նահանգները պատրաստվում էին ոչ թե Նիկոլ Փաշինյանին փոխել Բագրատ սրբազանով, ինչի համար պետք է Սահմանադրություն փոխել եւ այլն, այլ կդնեին, օրինակ, Ալեն Սիմոնյանին: Այն, որ ԱՄՆ դեսպանը եկավ խորհրդարան թեժ պահին` դրանով ընդգծեց, որ իրենք Ալենին են տեսնում` որպես փոխարինող: Նիկոլը հասկացավ` ինչ է կատարվելու` իրեն հանելու են, ամերիկացիներն էլ չեն պահելու, իր յուրայիններն էլ, բնականաբար, ուրախ կլինեին Նիկոլին ներկայացնել` որպես քավության նոխազ ու հայ ժողովրդի վեց տարիների դժբախտությունը ջարդվելու էր իր գլխին»: Ահա թե ինչու, առանց առիթ` Նիկոլ Փաշինյանը սկսեց ԱԺ ամբիոնից «փուչիկ» անվանել ՀԱՊԿ-ին, հայտարարեց այդ կառույցից դուրս գալու մասին` երկու օր շարունակ խորհրդարանում խոսելով դրա մասին: Նպատակը մեկն էր` ցույց տալ իր տերերին, թե տեսեք` ձերն եմ, մի փոխեք ինձ, փրկեք ու պահեք, եթե պետք է կասեմ` ՀԱՊԿ-ն էլ է վատը, ՀԱՊԿ անդամ Բելառուսի վրա էլ կհոխորտամ: Ի դեպ, Բելառուսի թեման լրիվ կուրիոզ է: Հունիսի 1-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհավորում է Փաշինյանի տարեդարձը, հարաբերությունների որեւէ սրվածության նշաններ երկուստեք չեն նկատվում, բայց հանկարծ մեկ ամիս անց Նիկոլը հիշում է, որ Լուկաշենկոն հանդիպել է Ալիեւին եւ ինչ-ինչ արտահայտություններ իրեն թույլ տվել: Օրինակ, ինչո՞ւ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը չասաց, որ չի ընդունում Լուկաշենկոյի շնորհավորանքները, որովհետեւ նա Ալիեւի ձեռքն է սեղմել: Չնայած` ինչպես ասեր, եթե անձամբ իր համար Ալիեւը կիրթ ու կառուցողական է: Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին արդարացրած Հունգարիայի հետ վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, ինչը սառեցվել էր ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Բելառուսի հետ այն կարգի է հարաբերությունները փչացնում, որ Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Զելենսկիից հետո Փաշինյանին կնքում է «Եվս մի ոջիլ» անունով:

ԿԻՐԱՌԵՑԻՆ ՆՈՒՅՆ «ՊՐԻՈՄԸ», ԻՆՉ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Նիկոլ Փաշինյանի հակաՀԱՊԿական ջղաձգումների հետ ամեն ինչ այլեւս հասկանալի է, այս դեպքում` հարց է ծագում, թե որն էր Բագրատ սրբազանի շարժման դերակատարությունը: Ի վերջո, որքան էլ նա ասում է, որ քաղաքական մարդ չէ, իսկ փողոցում իր ներկայությունն «անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է աղաղակ ու ճիչ», բայց, այդուհանդերձ, չէ՞ որ նա քաղաքական հայտ է ներկայացնում` ստանալով նաեւ մի շարք քաղաքական ուժերի աջակցությունը ու, բնականաբար, ուներ իր հաշվարկները: Այս առումով ուշագրավ դիտարկում է անում Հայկ Բաբուխանյանը. «Ամերիկացիները, ովքեր տիրապետում են ե՛ւ Նիկոլին, ե՛ւ խորդարանին եւ շատ քաղաքական գործընթացներին ու Բագրատ սրբազանի կողքին կանգնած մի շարք քաղաքական գործիչներին ու քաղաքական ուժերին, արեցին այն, ինչ արել են արդեն մի քանի անգամ: Հիշո՞ւմ եք, նախորդ շարժման ժամանակ էլ Վազգեն Մանուկյանն էր կանգնած կառավարության շենքի դիմաց: Նա պահանջում էր, որ արցախցիները տեղահանվեն ու տեղափոխվեն Հայաստան (ի դեպ, Նիկոլն օրերս դա հիշեց) եւ ունենում էր հակառուսական ելույթներ: Նիկոլին այն ժամանակ էլ բացատրեցին` կա՛մ դու հիմա կհայտարարես, որ խզում ես հարաբերությունները ռուսների հետ եւ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից, կա՛մ քո դռան առջեւ կանգնած մի քանի հազար մարդ կա, իրենք կգան իշխանության, որոնց առաջնորդները պատրաստ են էլ ավելի հակառուսական ելույթներ ունենալ, քան` դու: Եվ Նիկոլը միանգամից մտավ ուղիղ եթեր ու սկսեց նոր հակառուսական թեզեր առաջ բերել` դրանով ցույց տալով իր ամերիկյան տերերին, որ ձերն եմ, խնդրեմ ապացույցը` իմ հակառուսական դիրքորոշումը: Արդյունքում այդ ժամանակ նրան թողեցին իր աթոռին, իսկ ընդդիմությունը ասաց` գնացեք տներով»: Ստացվում է, որ հիմա էլ ամերիկացիները կիրառեցին արդեն փորձված տեխնոլոգիան, ասենք, մարդկանց ականջին ասացին, որ կան 18 ՔՊ-ական պատգամավոր, ովքեր կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, եւ այն տեղի կունենա: Ամենայն հավանականությամբ` դրանով էր պայմանավորված, որ Բագրատ սրբազանը վստահաբար պնդում էր, թե 96 ժամվա ընթացքում պատգամավորները հավաքելու են անհրաժեշտ ստորագրությունները, սկսվելու է իմպիչմենթի գործընթաց, ու Նիկոլ Փաշինյանը հեռանալու է: Աներեւակայելի է պատկերացնել, որ չիմանալով, թե 18 պատգամավոր արդյոք կմիանային այս գործընթացին, Բագրատ սրբազանը գնար այսպիսի արկածախնդրության եւ օր ու ժամ նշեր` վստահ չլինելով այդ գործընթացի հաջողության մեջ: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ԱՄՆ դեսպանն այցելեց ԱԺ ամենաթեժ պահին, իսկ Բրիտանիայի դեսպանը շտապեց կառավարություն: Ըստ Հ. Բաբուխանյանի` նրանք ստացան հավաստիացումներ Նիկոլից եւ Ալենից, որ հակառուսական գիծը շարունակվելու է ամենակոշտ ձեւով, ինչը Նիկոլն անմիջապես երկու օր շարունակ ապացուցեց իր ելույթներում խորհրդարանական ամբիոնից. «Մարդիկ դուրս են գալիս բողոքի, սրանք օգտագործում են այդ արդարացի հուզումները` Նիկոլին ու իր ոհմակին շանտաժի ենթարկելու համար: Եվ երբ տեսան, որ Նիկոլը կատարում է այն, ինչ իրենց է պետք, որոշեցին, որ կարելի է չգնալ իմպիչմենթի ու հավաստիացրին, որ այդ ՔՊ-ական 18 հոգին չեն միանալու: Այդ նույն ինֆորմացիան թերեւս հասավ նաեւ ընդդիմությանը: Հետեւապես, 18 պատգամավորի չմիանալու դեպքում` այլեւս անիմաստ էր իմպիչմենթի գործընթաց սկսելը: Դրա համար այն փոխվեց ուղերձի նախագծի, որը ոչ մի իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է: Ենթադրում եմ, որ դեպքերի զարգացումն այսպես է եղել: Հաջորդ անգամ էլ, երբ էլի հազարավոր մարդիկ կհավաքվեն, չի բացառվում, որ Նիկոլը սկսի Ռուսաստանի մասին ասել այն, ինչ ասում էր Լուկաշենկոյի հասցեին` հավաստիացնելով, որ պատրաստ է մինչեւ վերջ գնալ»:

Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ. ՇՈՒՏՈՎ «ԿԻՐԱՆՑ-2» ՍՑԵՆԱՐԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՍՅՈՒՆԻՔՈ՞ՒՄ...

Իհարկե, դեռեւս վաղ է ասել, թե Նիկոլ Փաշինյանն իր տերերին խոստացել է միայն հակառուսական քայլերը կոշտացնել: Որեւէ երաշխիք չկա, որ շուտով ականատեսը չենք լինի, այսպես կոչված, անկլավների հանձնմանը, ինչը տեղավորվում է Փաշինյանի տրված խոստումների փաթեթում: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին, թե` «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքեց. «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»: Ընդ որում` Փաշինյան Նիկոլը, այցելելով Սյունիք ու ապահովելով տեսարաններ, թե ինչպես են իրենց սյունեցիներն ընդունում` նախկին հայտնի «ողջույնների» փոխարեն` եւս մեկ մեսիջ հղեց իր տերերին, որ Սյունիքում էլ սահմանազատումը կիրականացնի նույնքան հաջողությամբ, ինչպես Կիրանցում: Երիցս իրավացի է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, երբ զգուշացնում է. «Շուտով «Կիրանց-2»-ը Սյունիքում...»: Այսքանից հետո հարց է ծագում` ի՞նչ խնդիր էր լուծում խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, երբ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին մի քանի ժամ հարցախեղդ էր անում: Էլ ի՞նչ հարց կա տալու մի մարդու, ով խոստովանում է, թե` «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»: Վերջիվերջո, ինչի՞ համար էին մեկամսյա այս պոռթկումները, երբ ՀՀ քաղաքացու ազնիվ պայքարը չէր պսակվելու առնվազն նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր չդներ մանդատներն ու ցույց տար աշխարհին, որ Նիկոլի օրոք Հայաստանն, իսկապես, դարձել է ավտորիտար ոստիկանապետություն, որի վրա աչք փակել չի ստացվելու: «Հիմա իրավիճակը հետեւյալն է` իշխանության համար ընդդիմադիր ֆրակցիաների գոյությունը ունի զուտ արտաքին աչքի համար ժողովրդավարության ինչ-որ էլեմենտ ապահովելու եւ ընդունված որոշումների համար լեգիտիմություն ապահովելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունն ինքը պետք է կայացնի ռազմավարական որոշում` «մնալ թե՞ չմնալ», - ասում է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ Արա Պողոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top