«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա

Հայաստանը` անդունդից մեկ պակաս վիճակում

Վերլուծություն

ՀԱՊԿ-ից դուրս գա­լու նի­կոլ­յան սպառ­նա­լիք­նե­րի եւ Լու­կա­շեն­կո­յից խռո­վե­լու զա­վեշ­տան­ման պատ­մութ­յուն­նե­րի ֆո­նին Նի­կո­լը մեկ­նեց Ս­յու­նիք: Եվ ա­հա, այս այցն էլ բա­ցա­հայ­տեց, որ հո­ղատ­վութ­յան գոր­ծըն­թա­ցը ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վե­լու է: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. ե­թե Նի­կո­լը դիտա­վոր­յալ ոչն­չաց­րել է այն ա­մե­նը, ինչն այս կամ այն չա­փով կոչ­վում էր Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յուն, բնա­կան է, որ դրա­նից հե­տո պետք է հեր­թա­կան ան­գամ «որ պա­տե­րազմ չլի­նի» բա­ցատ­րութ­յուն­նե­րով շա­րու­նա­կի եր­կի­րը մաս-մաս Ա­լիե­ւին նվի­րե­լու գոր­ծըն­թա­ցը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԲԱՆ «ՉՀԱՍԿԱՑԱՆՔ»

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում բախ­վել ենք նաեւ ոչ պա­կաս էա­կան մեկ այլ հար­ցի՝ իսկ ի՞նչ է մտա­ծում ընդ­դի­մութ­յու­նը եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Բագ­րատ սրբա­զա­նի շար­ժու­մը այս ա­մե­նի մա­սին: Եվ ա­ռա­ջին հեր­թին՝ ի՞նչ տես­լա­կան են ա­ռա­ջար­կում, ինչ­պե՞ս պետք բարձ­րաց­նել Հա­յաս­տանի անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կը, որ ա­մեն ան­գամ Ա­լիե­ւի սպառ­նա­լիք­նե­րը մա­տի փա­թա­թան սար­քե­լով, եր­կի­րը չնվի­րեն նրան: Եվ, հաս­կա­նա­լի է, այս­տեղ ա­ռաջ­նա­յի­նը ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման է: Այ­սինքն, ի՞նչ է մտա­ծում Սր­բա­զա­նը, ռու­սա­կան հա­մա­կար­գը պե՞տք է կրկին դարձ­նել Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հիմք, թե՞ նի­կոլ­յան թի­մի օ­րի­նա­կով, պետք է մտա­ծել «անգ­լիա­կան նա­վե­րի» մա­սին: Սա­կայն այս մա­սին այդ­պես էլ շարժ­ման ա­ռաջ­նոր­դի հստակ պա­տաս­խա­նը չկա ու չկա: Ո­րոշ ակ­նարկ­ներ ե­ղել են, օ­րի­նակ վեր­ջերս, օ­տա­րերկր­յա լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ հան­դիպ­մա­նը Սր­բա­զանն ա­սաց, թե՝ ռուս-հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խո­րը եւ ծա­վա­լուն երկ­խո­սութ­յան, փո­խըմբռն­ման եւ կա­ռու­ցո­ղա­կան ի­մաս­տով նոր­մա­լաց­ման կա­րիք ու­նեն: «Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հիմն­ված են ի­րա­վա­կան դաշ­տի վրա, այ­սօր ա­վե­լի լավ վի­ճա­կում չեն, ե­թե չա­սենք՝ ամ­բող­ջութ­յամբ խզված են։ Ուս­տի, մեր ծրագ­րով, չնա­յած Ռու­սաս­տա­նի հետ առ­կա բո­լոր խնդիր­նե­րին, անհ­րա­ժեշտ է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հասց­նել առ­կա պայ­մա­նագ­րա­յին-ի­րա­վա­կան մա­կար­դա­կի եւ դ­րանք ու­ղար­կել բնա­կան ուղ­ղութ­յամբ»: Ինչ վե­րա­բե­րում է ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու նի­կոլ­յան քա­ղա­քա­կա­նութ­յա­նը, ա­պա Սր­բա­զա­նի կար­ծի­քով. «Այդ բո­լոր պայ­ման­նե­րը, ո­րոնք սահ­ման­վում են պայ­մա­նագ­րա­յին ի­րա­վա­կան դաշ­տով, պետք է շո­շափ­վեն, եւ ձեր հնչեց­րած թե­ման նե­րառ­ված է այս շար­քում։ Դ­րանք խո­րը եւ բազ­մա­շերտ վեր­լու­ծութ­յան կա­րիք ու­նեն, եւ­ այս ա­մե­նը պետք է տե­ղի ու­նե­նա կա­ռու­ցո­ղա­կան մա­կար­դա­կով»:

Այ­սինքն, հստակ գնա­հա­տում, թե Հա­յաս­տա­նը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում, պար­զա­պես չկա կամ չի ներ­կա­յաց­վում. պետք է նախ «բազ­մա­շերտ վեր­լու­ծութ­յուն»: Գու­մա­րած, ե­թե խո­սում ենք ՌԴ-ի հետ ըն­դա­մե­նը «պայ­մա­նագ­րա­յին ի­րա­վա­կան» հա­րա­բե­րութ­յուն­նե­րով ա­ռաջ գնա­լու մա­սին, ա­պա չմո­ռա­նանք, որ դա երկ­սայր սուր է ի­րե­նից ներ­կա­յաց­նում: Օ­րի­նակ, երբ Հա­յաս­տա­նը խո­սում է «չոր» «պայ­մա­նագ­րա­յին ի­րա­վա­կան» հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, ա­պա, ին­չի փորձն ար­դեն ու­նե­ցել ենք, նույն բա­ռա­պա­շա­րով կա­րող է խո­սել նաեւ Մոսկ­վան: Այդ թվում, Հա­յաս­տա­նի հետ առ­կա «պայ­մա­նագ­րա­յին ի­րա­վա­կան» հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Մոսկ­վա­յին ո­րե­ւէ կերպ չեն ար­գե­լա­կել եւ հի­մա էլ չեն ար­գե­լա­կում, որ, օ­րի­նակ, զենք վա­ճա­ռի Ադր­բե­ջա­նին: Հի­մա բո­ղո­քում են, թե Լու­կա­շեն­կոն զենք է վա­ճա­ռել, այդ «հիմ­քով» Նի­կո­լը խռո­վում է նրա­նից: Ու հարց՝ Հա­յաս­տա­նի հետ այդ ո՞ր «չոր» «պայ­մա­նագ­րա­յին ի­րա­վա­կան» հարա­բե­րութ­յուն­նե­րը կա­րող էին ար­գե­լա­կել՝ Բաք­վին զենք տալ. ոչ մի: Իսկ կա­րո՞ղ ենք ստեղ­ծել մի այն­պի­սի «չոր» «պայ­մա­նագ­րա­յին ի­րա­վա­կան» բա­զա, որ­տեղ այս բո­լոր նյո­ւանս­նե­րը կպահ­պան­վեն. Սր­բա­զա­նի պա­տաս­խա­նը նման հե­ռան­կա­րի մա­սին ա­մե­նե­ւին էլ չի խո­սում:

Իսկ ա­հա «Տա­վու­շը հա­նուն Հայ­րե­նի­քի» շարժ­մանն ա­ջակ­ցող Դի­վա­նա­գետ­նե­րի հա­մա­հայ­կա­կան խորհր­դի ան­դամ (ո­րը մշա­կել եւ հան­րութ­յանն է ներ­կա­յաց­րել շարժ­ման ար­տա­քին քա­ղա­քա­կան տես­լա­կա­նի մա­սին զե­կույց), ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան, ԱԳՆ նախ­կին գլխա­վոր քար­տու­ղար Վա­հագն Մե­լիք­յա­նն էլ ա­վե­լի սրեց ա­պա­գա­յի հետ կապ­ված մտա­հո­գութ­յուն­նե­րը: Այս­պես, հե­ղի­նա­կա­վոր դի­վա­նա­գետն «Ի­րա­վուն­քին» տված հար­ցազ­րույ­ցում նախ այս միտքն ընդգ­ծեց. «Ե­թե նկա­տել եք, նախ շարժ­ման եւ ընդ­հան­րա­պես՝ Սրբա­զա­նի ե­լույթ­նե­րի մեջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան անդ­րա­դարձ­ներն այդ­քան շատ չեն: Այս շար­ժումն ա­վե­լի ներ­հա­յաս­տան­յան է եւ հա­մա­ժո­ղովր­դա­կան»: Ա­կա­մա հի­շում ես Նի­կո­լին՝ իշ­խա­նութ­յան գա­լու ժա­մա­նակ. նա էլ էր պնդում՝ ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յուն, ի՞նչ ՌԴ կամ ԱՄՆ, մենք ըն­դա­մե­նը ազ­գա­յին պայ­քար ենք մղում՝ ընդ­դեմ «հան­ցա­վոր իշ­խա­նութ­յուն­նե­րի», աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ոչ մի բան չի փոխ­վե­լու: Հե­տո՞ ինչ ե­ղավ:

­Պա­րոն Մե­լիք­յա­նի հա­ջորդ միտքն է, որ պետք է շա­րու­նա­կել «եւ-եւ»-ի հայտ­նի կուր­սը՝ բո­լո­րի հետ լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հույ­սով. «Այս շար­ժու­մը վեկ­տոր չու­նի»: Միայն թե, ե­թե ժա­մա­նա­կին դա աշ­խա­տում էր, հե­տո սկսեց ա­վե­լի վատ աշ­խա­տել, ներ­կա աշ­խար­հում, երբ գե­րու­ժերն են հա­մա­տա­րած պա­հանջ դնում՝ կա´մ­ ինձ հետ ես, կա´մ`­ ինձ դեմ, ընդ ո­րում, դա հա­մե­մե­լով բազ­մա­կող­մա­նի եւ միան­գա­մայն ռեալ ճնշում­նե­րով, ա­պա նման քա­ղա­քա­կան կուր­սն ըն­դա­մե­նը կա­րող է տա­նել երկ­կողմ ճնշում­նե­րի օբ­յեկտ դառ­նա­լու: Ու այս­տեղ է­լի կա­րող ենք Նի­կո­լի օ­րի­նա­կը բե­րել՝ գնում է Մոսկ­վա, ռուս­նե­րի ըն­կերն է, գնում է Ա­րեւ­մուտք` նրանց ըն­կե­րը: Արդ­յուն­քում, հայտն­վել է «մուր­ճի եւ զնդա­նի ա­րան­քում» վի­ճա­կի: Մեկ այլ օ­րի­նակ՝ Ա­րեւ­մուտ­քը պա­հան­ջում է լքել ՀԱՊԿ-ը, Ռու­սաս­տա­նը՝ հա­կա­ռա­կը: Ու տես­նես ինչ­պե՞ս են այս ի­րա­վի­ճա­կում «եւ-եւ» խա­ղա­լու, ինչ­քան էլ որ փոր­ձես դրա ա­նու­նը դի­վեր­սի­ֆի­կա­ցիա դնել: «Վեկ­տոր չու­նե­ցող ո­րե­ւէ բան պար­զա­պես չի կա­րող լի­նել, քա­նի որ այդ դեպ­քում ան­մի­ջա­պես սկսվե­լու է մե­ծե­րի կռի­վը՝ յու­րա­քանչ­յուրն իր վեկ­տո­րը հա­ղոր­դե­լու հա­մար:

ԵՎՍ ՄԵԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Այս­պի­սով, ի՞նչ է ա­ռա­ջար­կում ընդ­դի­մութ­յու­նը. մեղմ ա­սած, ա­նո­րոշ է: Ու քա­նի դեռ «բազ­մա­շերտ վեր­լու­ծում» են, Տա­վու­շի հո­ղերն էլ տվե­ցին, հի­մա էլ անց­նում են մյուս­նե­րին:

Ա­պա, ո՞ւր է տա­նում մեր եր­կի­րը նի­կոլ­յան խուն­տան, պարզ է: Ընդ ո­րում, հի­մա էլ նոր բան են մո­գո­նել. Զա­վե­նի­չին հանձ­նա­րար­ված է «պտտեց­նել» ԵՄ մտնե­լու մա­սին հան­րաք­վե ա­նե­լու գա­ղա­փա­րը, որն օ­րերս հիաց­մուն­քով ող­ջու­նեց Ա­լե­նը: Ի­մաս­տը հաս­կա­նա­լի է, նույն սո­րո­սա­ծի­նա­կան խա­ղը, ինչ­պես ե­ղավ Ուկ­րաի­նա­յում, Վ­րաս­տա­նում: Այն է՝ ԵՄ-ի ուղ­ղութ­յա­նը «օ­րեն­քի» տեսք տալ, ո­րի վրա հիմն­վե­լով՝ կար­գե­լա­փա­կեն ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը: Ի­հար­կե, հե­տո ԵՄ ան­դամ չես դառ­նա, ին­չը վեր­ջա­պես հաս­կա­ցավ Վ­րաս­տա­նը՝ սկսե­լով մտա­ծել կուր­սի փո­փո­խութ­յան մա­սին: Միայն թե Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, ըստ մեր տվյալ­նե­րի, այս հար­ցում իշ­խա­նութ­յուն­նե­րը լուրջ խնդիր ու­նեն. բա որ հան­րաք­վեն տա­պալ­վի՞: Ա­վե­լին, ըստ աղբ­յու­րի, վստահ են, որ կտա­պալ­վի այս եւ ցան­կա­ցած այլ հան­րաք­վե, ո­րը կձեռ­նար­կի Նի­կո­լը, ինչ­քան էլ որ վար­չա­կան ռե­սուր­սի դի­մեն:

Ու մինչ Հա­յաս­տանն այս «տա­րօ­րի­նակ» խա­ղե­րի ջրապ­տույ­տում է, եւս մեկ նա­խազ­գու­շա­ցում ե­կավ Մոսկ­վա­յից` թե­րեւս ի պա­տաս­խան ՀԱՊԿ-ի հետ կապ­ված նի­կոլ­յան վեր­ջին ճա­ռի:

ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զինն ըն­դա­մե­նը ֆիք­սեց, թե եր­կիրն ինչի է բախ­վե­լու: «Անվ­տան­գութ­յան ո­լոր­տում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան հե­տա­գա քայ­քա­յու­մը եւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «թղթե հո­վա­նո­ցի» տակ արեւմտ­յան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի ան­ցու­մը պար­զա­պես անհ­նա­րին կդարձ­նի Ռու­սաս­տա­նի հետ եւ ՀԱՊԿ-ի շրջա­նակ­նե­րում միաս­նա­կան պաշտ­պա­նա­կան տա­րած­քի պահ­պա­նու­մը»: Ընդգ­ծենք, ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաեւ՝ Ռու­սաս­տա­նի: Այլ կերպ ա­սած, Հա­յաս­տա­նը ստիպ­ված կլի­նի բա­ցա­ռա­պես ինք­նու­րույն իր գլխի ճա­րը տես­նել: Եվ սա Մոսկ­վայ­ի կող­մից հա­զիվ թե բլեֆ լի­նի: Այն ի­մաս­տով, որ ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­կան մա­կար­դա­կի պայ­ման­նե­րում ՌԴ-ի հա­մար հա­յաս­տան­յան ռազ­մա­բա­զան, թեեւ ո­րո­շա­կի նշա­նա­կութ­յուն ու­նի, սա­կայն ա­մե­նե­ւին էլ ոչ ստրա­տե­գիա­կան ի­մաս­տով: Ա­ռա­վել եւս, աբ­խա­զա­կան, սի­րիա­կան շատ լուրջ ռազ­մա­բա­զա­նե­րի եւ կասպ­յան ու­ժե­րի առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում, գու­մա­րած՝ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շա­րու­նա­կա­կան կտրուկ ա­ճը, այդ թվում՝ ռազ­մա­կան եւ ռազ­մա­տեխ­նի­կա­կան ուղ­ղութ­յու­նն­րով:

­Վեր­ջա­պես այն, որ ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու հենց հա­ջորդ օրն Ադր­բե­ջանն ան­դա­մակ­ցութ­յան հայտ կներ­կա­յաց­նի, վստահ են ա­մե­նա­լուրջ փոր­ձա­գետ­ներն ան­գամ:

­Գա­լու­զի­նը փոր­ձում է նաեւ բա­ցատ­րել՝ Եր­եւա­նի լիար­ժեք մաս­նակ­ցութ­յու­նը ՀԱՊԿ-ի աշ­խա­տանք­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նում է հայ ժո­ղովր­դի ձգտում­նե­րին եւ ծա­ռա­յում է Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան պահ­պան­ման գոր­ծին։ Նաեւ. «Ինչ էլ խոս­տա­նան արեւմտ­յան­նե­րը, ո­րոնք դրդե­ցին Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին «սա­ռեց­նել» մաս­նակ­ցութ­յու­նը Կազ­մա­կեր­պութ­յա­նը, ՀԱՊԿ-ին որ­պես Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման մե­խա­նիզմ այ­սօր արդ­յու­նա­վետ այ­լընտ­րանք­ներ չկան»: Բայց սա ար­դեն սխալ մո­տե­ցում է. ե­թե Գա­լու­զի­նը կար­ծում է, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն այդ­քան բանն ի­րոք չեն հաս­կա­նում եւ պետք է նո­րից ու նո­րից բա­ցատ­րել, սխալ­վում է: Ա­մեն ինչ շատ լավ հաս­կա­նում են, նաեւ, որ Ա­րեւ­մուտ­քում ի­րենց սպա­սող չկա. Բր­յու­սե­լի հայտ­նի գա­գա­թա­ժո­ղո­վը դրա լա­վա­գույն ա­պա­ցույց­նե­րից մեկն էր: Ա­վե­լին, Նի­կո­լը նաեւ դա խոս­տո­վա­նեց, թե դեռ 2018թ.-ին էր հաս­կա­նում, թե ին­չի հա­մար է իշ­խա­նութ­յան գա­լիս: Ինչ կա­րո­ղա­ցել՝ վերց­րել են, պատ­րաստ են «հայ դե՝ Փա­րի­զին»: Ի­րեն­ցից հե­տո, թե­կու­զեւ Հա­յաս­տա­նը ջրի տակ անց­նի:

Իսկ Հա­յաս­տա­նին եւ հայ ժո­ղովր­դին փրկել, ի­րոք պետք է. ան­դուն­դի ա­մե­նաեզ­րին ենք:






«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top