6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Նիկոլը չի խաղում, արդեն ընդամենը հետեւանքների գերին է

Վերլուծություն

ԵՄ-ին ­Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան հետ կապ­ված հան­րաք­վեի թե­ման հենց այն­պես օ­դից չըն­կավ: «­Չար լե­զու­նե­րը» շշնջում են, թե ա­րեւմտ­յան հայտ­նի օ­ղակ­նե­րից են տա­րաբ­նույթ զա­վե­նիչ­նե­րին «խնդրել»՝ թե­ման բե­րեկ օ­րա­կարգ, եւ «փո­խան­ցու­մը» ըն­դու­նե­լով, ա­րո-ա­լեն­նե­րը սկսե­ցին դրան պաշ­տո­նա­կան տեսք տալ, ընդ ո­րում` այդ­պի­սով «փոս փո­րե­լով» նաեւ ­Նի­կո­լի ոտ­քե­րի տակ:

ՈՒՄ ԵՎ ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Ա­ռիթ ու­նե­ցել ենք կար­ծիք հայտ­նել, որ այս պա­հին ԵՄ-ի թե­ման օ­րա­կարգ բե­րելն ա­ռա­ջին հեր­թին հենց ­Նի­կո­լի հա­մար էր ան­ցան­կա­լի: Ա­վե­լի ճիշտ, դա մի քա­նի ուղ­ղութ­յամբ նրան ուղղ­ված հար­ված էր: ­Նախ, բա­ցա­հայտ դեմ գնա­լով այդ նման հան­րաք­վեի գա­ղա­փա­րին, ­Նի­կո­լը նաեւ դեմ էր գնա­լու Ա­րեւ­մուտ­քին, թե, տե­սեք, նրա հա­մար եվ­րո­պա­կան ու­ղին, մեղմ ա­սած, այդ­քան էլ հո­գե­հա­րա­զատ չէ: Իսկ դրա­նից, ի­հար­կե, ան­մի­ջա­պես կօգտ­վեին նի­կո­լա­կան թի­մի ծայրա­հեղ ա­րեւմ­տա­մոլ «շպիո­նա­կան» հատ­վա­ծը: ­Կամ, ե­թե ­Նի­կո­լը ո­գե­ւո­րութ­յամբ էր ըն­դու­նում այդ միտ­քը, այս դեպ­քում բա­ցա­հայտ եւ վերջ­նա­կան թշնա­մութ­յան էր գնում ռու­սա­կան ուղ­ղութ­յան հետ: Իսկ դա նշա­նա­կում էր ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս մնալ, այլ որ այս պա­հին ­Նի­կո­լի հա­մար մղձա­վան­ջա­յին է՝ նաեւ ԵԱՏՄ-ից եւ ՌԴ-ի հետ տնտե­սա­կան կա­պե­րից: Իսկ այդ դեպ­քում ­Հա­յաս­տա­նին մի այն­պի­սի տնտե­սա­կան կո­լապս է սպա­սում, որ հաս­տատ ­Նի­կո­լը թախ­տին չի մնա: ­Հա­ջորդ խնդիրն էլ հան­րաք­վեի կազ­մա­կեր­պումն էր, ո­րը ­Նի­կո­լի հա­մար կվե­րած­վեր վստա­հութ­յան հան­րաք­վեի: ­Վեր­ջա­պես, ե­թե ծայ­րա­հեղ կեղ­ծիք­նե­րով հա­ջող­վեր հան­րաք­վեով դրա­կան եզ­րա­կա­ցութ­յուն ստա­նալ, դա ո­րե­ւէ կերպ տնտե­սա­կան կո­լապ­սից չի ա­զա­տե­լու: Իսկ Ա­րեւ­մուտ­քին այս է­ժան խա­ղում մեկ բան է պետք. ­Հա­յաս­տա­նում օ­րեն­քի բարձ­րա­գույն մա­կար­դա­կով, ինչ­պի­սին է հան­րաք­վեն, ֆիք­սել, որ երկ­րը գնում է ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ: Իսկ դա ո­րո­շա­կի ե­րաշ­խիք է, որ ԱՄՆ-ում ներ­կա ու­ժերն իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լու դեպ­քում ան­գամ ­Հա­յաս­տա­նի նման` օ­րեն­քով սահ­ման­ված կուր­սը չի փոխ­վի:

­­Բայց խա­ղը բա­վա­կա­նին պար­զու­նակ էր, եւ ­Նի­կո­լը կա­րո­ղա­ցավ մի փոքր այս ու այն կողմ «թռչկո­տե­լով», այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գտնել մեկ­նա­բա­նութ­յուն, թե՝ իսկ ո՞վ ա­սաց, որ Եվ­րո­պան մեզ կըն­դու­նի, ու սրան հե­տե­ւեց այս խա­ղի հա­ջորդ «սե­րիան:

Այս­պես, վեր­ջին օ­րե­րին մեծ աղ­մուկ բարձ­րաց­րեց ­Ռու­սաս­տա­նում ­Հա­յաս­տա­նի դես­պան ­Վա­ղար­շակ ­Հա­րութ­յուն­յա­նի այ­ցը ­Բել­գո­րոդ եւ Կուրսկ, որ­տեղ նա ե­ղավ նաեւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի ռմբա­կո­ծութ­յան վայ­րե­րում, որ­տեղ զոհ­վել են խա­ղաղ քա­ղա­քա­ցի­ներ: ­Հի­շեց­նենք նաեւ, որ այ­ցի շրջա­նակ­նե­րում, կապ­ված հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ, ­Վա­ղար­շա­կը նաեւ նման միտք հնչեց­րեց, թե՝ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չեն սահ­մա­նա­փակ­վում ա­ռան­ձին ան­հատ­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, այլ դրանց հիմ­նաս­յու­նը երկ­կողմ պայ­մա­նագ­րերն են: Ի­մաս­տը միան­շա­նակ էր՝ հա­յաս­տան­յան տար­բեր պաշտոն­յա­նե­րից ե­կող հայ­տա­րա­րութ­յուն­ներն էա­կան չեն, էա­կա­նը հայ-ռու­սա­կան պայ­մա­նագ­րերն են, ո­րոն­ցից եւ ոչ մե­կից, չմո­ռա­նանք, ­Նի­կոլն այդ­պես էլ չի հրա­ժար­վել:

­­Հա­յաս­տան­յան ուլտ­րաա­րեւմ­տա­մոլ­նե­րը, հաս­կա­նա­լի է, սվին­նե­րով ըն­դու­նե­ցին այդ ա­մե­նը: ­Բայց ա­հա նի­կոլ­յան թի­մի ա­րեւմ­տա­մո­լա­կան հատ­վա­ծը գե­րա­դա­սեց դժգոհ-զգու­շա­վո­րութ­յու­նը: ­Միր­զո­յան Ա­րո­յի ղե­կա­վա­րած «դուք­յա­նից» այդ­պես էլ հո­դա­բաշխ մեկ­նա­բա­նութ­յուն չե­ղավ, թե այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ Ա­րոն ճոխ հան­դի­պում­ներ է ու­նե­նում Ուկ­րաի­նա­յի ԱԳ նա­խա­րա­րի հետ, իսկ նրա դես­պա­նը նույն պա­հին 180 աս­տի­ճա­նով տար­բեր­վող կուրս է վերց­րել: ­Կարճ ա­սած, ՀՀ ԱԳՆ-ն վե­րահս­կո՞ւմ է իր դես­պան­նե­րին եւ այս դեպ­քում տեղ­յա՞կ էր նման այ­ցից: Իսկ ա­հա Ա­լե­նը գե­րա­դա­սեց ի­րեն ուղղ­ված այդ հար­ցը վե­րա­հաս­ցեագ­րել ԱԳՆ-ին, բայց ակ­նար­կե­լով, որ դժ­գոհ է այդ ա­մե­նից: «­Մա­մու­լից ար­դեն գի­տեք, որ շու­տով ու­նե­նա­լու ենք նոր դես­պան ­Ռու­սաս­տա­նում…»,- ա­սաց նա:

Ի­հար­կե, կա­րե­լի է հաս­կա­նալ նման զգու­շա­վո­րութ­յու­նը: ­Վա­ղար­շա­կը, չմո­ռա­նանք, մինչ դես­պան դառ­նա­լը, ­Նի­կո­լի ռազ­մա­կան խորհր­դա­կանն էր պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ա­պա նաեւ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը, եւ հենց նրա «թե­թեւ ձեռ­քով» հանձն­վե­ցին այն հո­ղե­րը, ո­րոնք մնա­ցել էին հայ­կա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ, եւ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թով դրանց վե­րա­դարձ նա­խա­տես­ված չէր: Դժ­վար չէր հաս­կա­նալ, որ հենց դա էր կարճ ժամ­կե­տով ­Վա­ղո­յին նա­խա­րար նշա­նա­կե­լու ողջ ի­մաս­տը, նաեւ, որ նա այդ­պի­սի ընդգծ­ված ա­պազ­գա­յին գործն ա­րեց՝ ի­րեն ի ցույց դնե­լով, որ­պես նի­կոլ­յան հա­վա­տա­րիմ կա­մա­կա­տար, ով նման լրջա­գույն կոմպ­րո­մատ է թո­ղել տի­րոջ ձեռ­քը: ­Հենց այդ հա­վա­տար­մութ­յան հա­մար էլ նա, որ­պես ու­ղիղ ­Նի­կո­լի «մարդ», դար­ձավ դես­պան, եւ հի­մա, տրա­մա­բա­նո­րեն, բա­ցառ­վում է, որ ա­ռանց ­Նի­կո­լի ու­ղիղ ցուց­ման կհանդգ­նի ոչ միայն դես­պա­նա­տան այս սեն­յա­կից մյուսն անց­նի, էլ ուր մնաց այն­պի­սի խոր­քա­յին քա­ղա­քա­կան քայլ կա­տա­րի, ինչ­պի­սին է ­Բել­գո­րոդ եւ ­Կուրսկ գնա­լը, ա­ռա­վել եւս՝ ազ­դակ հղե­լը, թե ռուս­նե­րը կա­րող են բա­նի տեղ չդնել նի­կոլ­յան վեր­նա­խա­վից ե­կող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, այլ պետք է նա­յեն, թե ան­ձամբ ­Նի­կոլն ինչ է ա­նում ռուս-հայ­կա­կան պայ­մա­նագ­րա­յին դաշ­տում:

­­Մեր ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­նե­րը եւս այն հա­մոզ­մուն­քին են, որ ­Վա­ղոն այդ այ­ցը կա­տա­րել է ­Նի­կո­լի ան­մի­ջա­կան հրա­հան­գով: Այ­սինքն, ոչ միայն նրա թի­մա­կից ա­րեւմ­տա­մոլ­նե­րը, այլ նաեւ Ա­րեւ­մուտ­քը ­Վա­ղո­յի եւ ԵՄ-ի հան­րաք­վեի հետ կապ­ված եր­կու հստակ մե­սիջ ստա­ցավ ­Նի­կո­լից:

ԵԼՔ ՓԱԿՈՒՂՈ՞ՒՑ

­­Թե ին­չու հենց այս պա­հին, դա էլ իր նա­խա­պատ­մութ­յունն ու­նի: Այս­տեղ նախ հի­շեց­նենք, որ վեր­ջին շա­բաթ­նե­րին ­Նի­կոլն էլ իր հեր­թին մի քա­նի միան­գա­մայն ծան­րակ­շիռ մե­սիջ­ներ ստա­ցավ ­Մոսկ­վա­յից եւ ­Թեհ­րա­նից: Նախ, հու­նի­սի վեր­ջե­րին ԵՄ-ի հար­ցով հա­յաս­տան­յան հան­րաք­վեի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րի ֆո­նին ­Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը միան­շա­նակ հայ­տա­րա­րեց. «­Հա­մե­նայնդեպս, նման տե­սա­կետ կա, եւ դա պետք է հաս­կա­նալ։ ­Բայց պետք է նաեւ հաս­կա­նալ, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն­ ան­հա­մա­տե­ղե­լի են։ Այն օ­գուտ­նե­րը, որ ինչ-որ եր­կիր ստա­նում է ­Ռու­սաս­տա­նի հետ մեր­ձե­ցու­մից, պետք է ըն­կա­լել որ­պես վճար, ո­րը մենք տա­լիս ենք մեր անվ­տան­գութ­յան եւ ռազ­մա­վա­րա­կան խո­րութ­յան հա­մար։ ­Հետ­եւա­բար, ինչ-որ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րի գալն այն­տեղ, ի­հար­կե, հետ­եւանք­ներ կու­նե­նա։ ­Մենք այս­տեղ նվեր­ներ չենք բա­ժա­նում։ ­Մենք շա­հագրգռ­ված ենք կա­յուն ­Հա­յաս­տա­նով, լավ առեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րով, լավ եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րով»:

Գ­րե­թե զու­գա­հեռ ­Թեհ­րա­նում էր ՌԴ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր ­Խո­վա­եւը, եւ հրա­պա­րակ­վեց Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Ա­լի ­Բա­ղե­րի ­Քա­նինի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ ­Թեհ­րա­նը եւ ­Մոսկ­վան հա­մա­կար­գում են աշ­խա­տանք­նե­րը՝ ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սի գոր­ծե­րին ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րի մի­ջամ­տութ­յան դեմ պայ­քա­րե­լու հա­մար: Ու այդ մե­սիջն ամ­բող­ջա­կան դար­ձավ, երբ հե­տե­ւեց ­Խո­վաե­ւի այ­ցը ­Բա­քու՝ շրջան­ցե­լով Ե­րե­ւա­նը:

Այս ա­մե­նի հետ մեկ­տեղ, հի­շեց­նենք, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի՝ Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան ­Ջեյմս Օ'Բ­րա­յե­նի այցն էր նախ՝ ­Հա­յաս­տան, ա­պա՝ Ադր­բե­ջան: ­Հա­յաս­տան­յան այ­ցի մա­սին աս­տի­ճա­նա­բար նոր ման­րա­մաս­ներ են պտտվում: ­Մաս­նա­վո­րա­պես, որ ­Նի­կո­լը մի լավ բո­ղո­քել է, թե ինձ­նից ի՞նչ եք ու­զում, գնա­ցեք, Ա­լիե­ւի հետ հար­ցեր լու­ծեք, որ գա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու: Իսկ ա­հա ադր­բե­ջա­նա­կան այ­ցի հետ կապ­ված շա­րու­նա­կում են ստաց­վել ման­րա­մաս­ներ, որ այն Օ'Բ­րա­յե­նի հա­մար լիո­վին ձա­խող­ված էր: Ա­մեն դեպ­քում, այս այ­ցից հե­տո ­Բա­քուն հայ­տա­րա­րեց «Հ­յու­սիս-­­Հա­րավ» ուղ­ղութ­յամբ ծրագ­րերն էլ ա­վե­լի խո­րաց­նե­լու մա­սին: ­Հա­վել­յալ ազ­դակ դար­ձավ օ­րերս Աս­տա­նա­յում՝ ­Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան (ՇՀԿ) շրջա­նակ­նե­րում ­Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի բա­վա­կա­նին «ճոխ» հան­դի­պու­մը: Ա­սենք, միայն այն, որ Ա­լիե­ւը (նաեւ Էր­դո­ղա­նը) մաս­նակ­ցում է ՇՀԿ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րին, դա ար­դեն իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման ընդգծ­ված ցու­ցադ­րում է:

Ա­հա սա էլ ներ­կա­յիս ընդ­հան­րա­կան ֆոնն է: ­Մի կող­մից՝ ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նից գա­լիս են ար­դեն ծայ­րա­հեղ կոշ­տութ­յան, վերջ­նագ­րա­յին տես­քի, ադր­բե­ջա­նա­կան կող­մից էլ՝ ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան հետ ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին մե­սիջ­ներ: Մ­յուս կող­մից, ­Վա­շինգ­տոնն ար­դեն ա­միս­ներ շա­րու­նակ ո­րե­ւէ ռեալ քայլ չի կա­րո­ղա­ցել կա­տա­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման հար­ցում: Արդ­յուն­քում, ինչ­պես դեռ ան­ցած տա­րի՝ Ար­ցա­խը հանձ­նե­լուց ի վեր պնդում էինք, ­Նի­կո­լը հայտն­վել է մի եր­կընտ­րան­քի ա­ռաջ, ո­րի մի կող­մում ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» է: Մ­յուս կող­մում՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի­նը, ո­րը սա­կայն գո­նե ի­րա­վի­ճա­կի ներ­կա կա­ռուց­ված­քում ստո­րագր­ման ո­րե­ւէ հե­ռան­կար չու­նի, այ­սինքն՝ ­Նի­կո­լը կմնա ա­ռանց ո­րե­ւէ պայ­մա­նագ­րի՝ չհաշ­ված դրա­նից բխող մյուս գերխն­դիր­նե­րը: Այս ի­րա­վի­ճա­կում ԵՄ-ի հան­րաք­վեից հրա­ժար­վե­լը, ­Վա­ղո­յին ­Բել­գո­րոդ եւ Կուրսկ գոր­ծու­ղե­լը, ի­հար­կե, հաս­կա­նա­լի տրա­մա­բա­նութ­յուն ստա­նում են:

­­Բայց սա դեռ ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ ­Նի­կո­լը նո­րից 180 աս­տի­ճա­նով շրջվել է այս ան­գամ դե­պի ­Ռու­սաս­տան: ­Դա կա­րող է լի­նել, միայն թե ոչ թե ­Նի­կո­լի ո­րոշ­մամբ, ով ըն­դա­մե­նը հայտն­վել է ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի պա­սիվ հե­տե­ւո­ղի դե­րում:

 






6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top