Եթե պատշաճ ոչնչացում կազմակերպվեր՝ արկղերից հանեին, լցնեին հողի մեջ, մեծ քանակությամբ էլ ախտահանիչ լցնեին, էլեմենտար է, որ ոչ մեկը չէր գնա, չէր քանդի․13 հազար 500 կգ հավի մսի թաղման հետքերով
Սպառողի անկյուն
ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Թաղման եղանակով փորձել են ոչնչացնել ոչ պիտանի 13500 կգ տոննա հավի միսը, որից հետո ընկերության աշխատակիցներն այն հանել են հողի տակից և տեղափոխել ՍՊԸ-ի տարածք։ Վերը նշյալի վերաբերյալ զրուցել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով նախ նկատեց․
-Տեղի ունեցածը պարզապես սարսափելի է, սա՝ մեկ բառով։ Սարսափելիից դուրս գնահատական պետք է տան իրավապահ մարմինները։ Սա Պետեկամուտների կոմիտեի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տիրույթի գնահատական չէ։ Գնահատական պետք է տա միանշանակ իրավապահ համակարգը, ու ես լիահույս եմ, որ կիրականացվի շատ խոր քննություն, ասեմ ինչու։ Շատ լավ է, որ ՊԵԿ-ը հայտնաբերել է, շնորհակալություն ՊԵԿ-ին, բայց մարդկանց մեջ կա մտավախություն, որ ոչ բոլոր նման դեպքերն են բացահայտվում, որովհետև հասկանում ենք, որ այս քայլին գնալու համար բիզնեսն առնվազն ինչ-որ բան պետք է կարծեր: Պարզ է, չէ՞, որ աշխատակիցներն ինքնուրույն չեն որոշել ու գնացել նման քայլի, հիմա այս անպատժելիության մթնոլորտը ոլորտում բերել է նրան, որ այս գործողությանը գնացել են, բայց իրավական համակարգը քրեաիրավական գնահատականը պետք է տա շատ ավելի խորքից։
Աշխարհում կան երկրներ, որտեղ ամենաթողություն չէ, բայց կան հանցագործություններ: Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ բոլորն այս դեպքը գնահատում են ամենաթողության հետևանք։ Էլի եմ կրկնում, օրը ցերեկով կամ գիշերով այդ ծավալի աշխատանքը կարվեր, երբ գիտեին, որ, այսպես ասեմ, էլի, աշխարհում հանցագործությունները լինում են ու բացահայտվում են, բայց 13,5 տոննա զենք ինչ-որ մեկը պարզապես չէր տանի թաղի, հողի տակից հաներ, եթե վստահ չլիներ, որ կբռնվեր, ինչքան վստահ պետք է լինի, որ նման բան անի։ Այսինքն՝ այդ պետական վերահսկողության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքը բերում է սրան։
Լիահույս եմ, որ իրավապահները կաշխատեն և՝ խորքային կաշխատեն, ոչ թե պարզապես կհասկանան, թե ո՛վ գնաց, ո՛վ հանեց, այլ կհասկանան, թե ինչպե՛ս ստեղծվեց այդ հնարավորությունը։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե վերջին փուլին անդրադառնալն է, այլ՝ խնդրին ամենասկզբից գալը։ Ինչպե՞ս եղավ, որ հնարավոր եղավ, որովհետև եթե պատշաճ ոչնչացում կազմակերպվեր, այսինքն՝ այն մեթոդով, ինչը ասացի, որ արկղերից հանեին, լցնեին հողի մեջ, հողի շերտ ավելացնեին, շերտից հետո ախտահանեին ու թռչնամսի նոր շերտը լցնեին, նորից հող լցնեին, այսինքն՝ շերտերով, մեծ քանակությամբ էլ ախտահանիչ լցնեին, էլեմենտար է, որ ոչ մեկը չէր գնա, չէր քանդի, որովհետև ամիսներ կտևեր հողի միջից դա հանելը։
Ո՛նց է ստացվել, որ արկղերով դա դրել են, հողով ծածկել, էն որ գետնի տակ այդ սառածությամբ, ինչպես եղել է, այդպես էլ մնացել է։ Այս բոլոր հարցերի պատասխանները իրավապահ մարմինները պետք է տան, գնահատեն կատարվածն ու տան պատասխանները։ Եթե հանցանք կատարողները պատիժ չստանան, ապա կարող ենք համարել, որ այլևս ոչ մի բանի վրա հույս չենք կարող ունենալ, որովհետև տեղի ունեցածն իսկապես սարսափելի է։
