Գոնե կրծքերիցդ ամաչի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼՈԲԻ ՄԱՔՐՈՂ ԿՈՉՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ - ից հայտնում են, որ չնայած նրան, որ իրենց կուսակցության ներսում եւ շուրջը տարատեսակ իգական սեռի է պտտվում, այնուամենայնիվ, Իջեւանի հարս Աննայի լոբին ամենահամովն ա։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Որ ուղն ու ծուծով չոբանը վարչապետ աշխատի, չոբանը դեֆիցիտ կլինի ու կլինի։
**
00ՕՕ000ARM
(ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ, ԱՊԱ ՆԱԵՎ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՏԱՐԱՆԻՆ` ՆՐԱՆ ԿՐԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ծո Առուշ, ինդո՞ր իս։
**
ՁՎԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ ՁՎԵՐ ՆԵՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայաստանի ԱԳՆ - ից հորդորում են Բելառուսի դեսպանատանն առ այն, որ անձու Արման Բաբաջանյանին նետված ձվերը քաղաքական կատեգորիա չեն, եւ պետք չէ նեղանալ։
**
Прямо в яблочко!
(ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՆԻԿՈԼԻՆ ՀՅՈՒՐ ԳԱՆԼԻՍ` ՆՐԱՆ ԽՆՁՈՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
- Էրթանք խնձորը բերենք։
-Չէ, էրթաք, չեք գար...
**
ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ
Նիկոլի վրա Էսօր խնձոր նետողը` վաղը լիմոնկա էլ կնետի։
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ, ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՎԵՐՋԵՐՍ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԼՈՂԱՆԱԼՈՒ ՏԵՍԱՐԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եքա մարդ ես, սպիտակ մազերիցդ չես ամաչում, գոնե կրծքերիցդ ամաչի:
**
ՀԵԾԱՆԻՎԸ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ
(ՆԻԿՈԼԸ` ՎԵՐՋԵՐՍ ԿԻԼՈՄԵՏՐԵՐՈՎ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ դիետոլոգների` Նիկոլը կիլոմետրերով հեծանիվ է քշում, որ նիհարի, բայց փորը փոքրանում ա, դրա փոխարեն կրծքերն են մեծանում:
**
ՆՅՈՒՏՈՆԻ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Ըստ կովկասյան ժողովուրդների ավանդույթները ուսումնասիրող մասնագետների` այս տարածաշրջանում միայն եզդիներն են խնձորով խփում, այն էլ հարսի գլխին:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը` դավաճանի գլխին, մեկը` հողատուի, մեկն էլ թուրք ասելուց չվիրավորվողի գլխին:
**
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՊՐՈՅԵԿՏ ԴԱՐՁԱՎ
(ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻՆ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եվրամիության Հայաստանի գրասենյակից հայտնում են, որ Բագրատ Սրբազանի` հեղափոխության համար նախատեսված փողերը պրծել են, գնացել ա Գարեգին Չուգասզյանին կանչել ա, որ էդ նպատակի համար գրանտ գրի: