⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Մոսկվան ակտիվացնում է կովկասյան ուղղությունը

Միջազգային

Աշ­խար­հում եւ, մաս­նա­վո­րա­պես՝ Հա­յաս­տա­նի շուրջ քա­ղա­քա­կան կյանքն ան­գամ այս ար­ձա­կուր­դա­յին փու­լում է շա­րու­նա­կում ե­ռալ՝ մո­տե­նա­լով կուլ­մի­նա­ցիոն կե­տին: Բայց ա­հա Նի­կո­լը տու­րիս­տի դե­րից այդ­պես էլ դուրս չի գա­լիս՝ հե­ծա­նիվ, այ­ցեր զբո­սաշր­ջա­յին հայտ­նի ուղ­ղութ­յուն­նե­րով, Սե­ւա­նի լո­ղափ եւ այդ­պես շա­րու­նակ. ար­դեն ամ­սից ա­վել է, որ այս ա­մե­նը դար­ձել է Նի­կո­լի հիմ­նա­կան ա­ռօր­յան: Չէ, չենք ա­սում, թե չի ու­զում ինչ-որ լուրջ բա­նով զբաղ­վել, այլ իր իսկ քա­ղա­քա­կան կուր­սը, ինչ­պես եւ են­թադր­վում էր, հասց­րեց նրան, որ գո­նե ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րում պար­զա­պես ար­դեն ա­նե­լիք չու­նի:

ՏՈՒՐԻՍՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

­Գո­նե պաշ­տո­նա­պես Նի­կո­լի հռչա­կած կուր­սը նախ Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» է՝ դրա հա­րա­կից թե­մա­նե­րով, այդ թվում՝ «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վա­ծով: Ա­պա նաեւ Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ջեր­մա­ցու­մը՝ զու­գա­հե­ռա­բար ռու­սա­կան ուղ­ղութ­յան սա­ռեց­մամբ, ո­րը, սա­կայն, էա­կան կապ ու­նի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ: Ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ թեեւ պար­բե­րա­բար ինչ-որ մե­կը ինչ-որ բան խո­սում է, ան­գամ մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը ինչ- որ հան­րաք­վեից են խո­սում՝ ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան ե­րա­զանք­նե­րով: Սա­կայն փաստն այն է, որ Ա­րեւ­մուտքն այս պա­հին խո­րութ­յամբ Նի­կո­լով զբաղ­վե­լու ժա­մա­նակ եւ մի­գու­ցե հնա­րա­վո­րութ­յուն չու­նի: Այն ա­ռու­մով, որ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման դար­ձել է խո­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բախ­ման խնդիր, սա­կայն այս պա­հին Ա­րեւ­մուտ­քի հա­մար շատ ա­վե­լի լուրջ բա­խու­մա­յին հար­թակ­ներ կան, քան հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յունն է: Գու­մա­րած, Ա­րեւ­մուտք աս­վա­ծի եվ­րո­պա­կան թե­ւը, բա­ցի սե­փա­կան ներ­քին խնդիր­նե­րից, նաեւ, ե­թե կա­րե­լի է ա­սել, ԱՄՆ-ում սպաս­վող նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ձեռքն է պա­տանդ դար­ձել. ինչ ի­մա­նաս, թե ով է հաղ­թե­լու, ԱՄՆ-ն­ ինչ կուրս է վերց­նե­լու, որ դրան հա­մա­հունչ գոր­ծես: Ա­սենք, նույն հար­ցով ԱՄՆ-ն­ ինքն իր ձեռքն է պա­տանդ դար­ձել, որն ար­դեն իսկ էա­պես սահ­մա­նա­փա­կում է ա­մեն մի նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նութ­յուն: Ե­ղած հնա­րա­վո­րութ­յուն­ներն էլ հա­զիվ բա­վա­րա­րում են ա­մեն պահ պայթ­յու­նի պատ­րաստ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ու խիստ ծանր խնդիր դար­ձած Ուկ­րաի­նա­յի հա­մար, եւ Նի­կո­լը մնում է «գոր­ծա­զուր­կի» վի­ճա­կում: Ա­ռա­վել եւս, որ այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան լե­զու գտնել Ա­լիե­ւի հետ՝ ա­րեւմտ­յան մո­դե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու հա­մար: Վեր­ջա­պես, ներ­կա փու­լում Վա­շինգ­տո­նը կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ շատ ա­վե­լի լուրջ խնդիր ու­նի: Ան­գամ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն են ան­թա­քույց խո­սում, որ ԱՄՆ-ն հե­ղաշր­ջում է պատ­րաս­տում Վ­րաս­տա­նում, ո­րին կփոր­ձի հաս­նել հոկ­տեմ­բե­րին սպաս­վող խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ: Այ­սինքն, Վա­շինգ­տո­նը վստահ է, որ ձեռ­քից բաց է թող­նում Վ­րաս­տա­նը, որն իր հա­մար ռազ­մա­վա­րա­կան տե­սանկ­յու­նից շատ ա­վե­լի մեծ կա­րե­ւո­րութ­յուն ու­նի, քա­նի մի քա­նի Նի­կոլ միա­սին վերց­րած: Իսկ դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ-ի ներ­կա սահ­մա­նա­փակ ռե­սուրս­նե­րի այն շատ ա­վե­լի սահ­մա­նա­փակ մա­սը, ո­րը կա­րող է ուղ­ղել Հա­րա­վա­յին Կով­կա­սին, կլա­նե­լու է հենց վրա­ցա­կան ուղ­ղութ­յու­նը:

Արդ­յուն­քում, որ­քան էլ նի­կոլ­յան չի­նով­նի­կութ­յու­նը սի­րում է հա­ճա­խա­կի ա­րեւմտ­յան մայ­րա­քա­ղաք­ներ մեկ­նել, եր­բեմն նաեւ ըն­տան­յոք հան­դերձ, սա­կայն «ճ» կար­գի պաշ­տոն­յա­նե­րի հետ հան­դի­պում­նե­րից եւ տա­փակ քննար­կում­նե­րից այն կողմ գոր­ծը չի շարժ­վում:

Ա­հա այս վի­ճակն է, որ Նի­կո­լին տա­րել է ներ­կա փա­կու­ղա­յին վի­ճա­կին: Մի կող­մից, նրա հա­մար եւս միան­գա­մայն ար­դիա­կան է հար­ցը, թե ով կհաղ­թի ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յու­ննե­րում, եւ ինչ քա­ղա­քա­կան կուրս կու­նե­նա ԱՄՆ-ն, այդ կուր­սի մեջ որ­քա­նո՞վ են ինքն ու իր խուն­տան տե­ղա­վոր­վում: Մ­յուս կող­մից, կա նաեւ ռու­սա­կան դեռ չփակ­ված ուղ­ղութ­յու­նը, որ­տեղ «աշ­խա­տան­քա­յին ճա­կատ» թեեւ կա, սա­կայն ­դեռ գոր­ծում են ա­մե­րիկ­յան ար­գե­լակ­նե­րը՝ ոչ մի ռու­սա­կան ուղ­ղութ­յուն, եւ նույն մտա­վա­խութ­յուն­նե­րը՝ ի՞նչ կլի­նի ԱՄՆ-ում, կամ ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիրք կզբա­ղեց­նի Ռու­սաս­տա­նը ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում: Արդ­յուն­քում` մնում է հե­ծա­նիվ քշել:

ՊՈՒՏԻՆԻ` ԲԱՔՈՒ ԱՅՑԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՄԱՍՏԸ

­Սա­կայն այս­քա­նով Նի­կո­լի խնդիր­նե­րը չեն ա­վարտ­վում: Ն­րան, թե­րեւս, ներ­կա «զբո­սաշր­ջի­կի» կար­գա­վի­ճա­կը ձեռք տա­լիս է, եր­կու ամ­սից շատ ա­վե­լի պարզ ի­րա­վի­ճակ կլի­նի, եւ կողմ­նո­րոշ­վել են՝ ա­վե­լի հեշտ: Միայն թե նա ու­նի՞ այդ եր­կու ա­մի­սը. ա­մեն դեպ­քում, Պու­տի­նի` Բա­քու կա­տա­րած պաշ­տո­նա­կան այ­ցը ե­կավ հու­շե­լու, որ այս­տեղ շատ մեծ հար­ցա­կան կա:

­Բայց այս­տեղ մեկ այլ էա­կան հարց եւս կա. իսկ պա­տա­հա­կա՞ն էր, որ Պու­տինն Ադր­բե­ջան մեկ­նեց ան­մի­ջա­պես այն բա­նից հե­տո, երբ Թեհ­րան եւ այն­տե­ղից Բա­քու այ­ցե­լեց Շոյ­գուն: Թե ին­չու Շոյ­գուն այս ծայ­րա­հեղ խա­ռը օ­րե­րին գնաց Թեհ­րան, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը տե­ղը-տե­ղին բա­ցատ­րել են՝ դե­պի Ի­րան ռու­սա­կան ռազ­մա­կան խո­շոր բեռ­նա­փո­խադ­րող ինք­նա­թիռ­նե­րի մի շարք թռիչք­նե­րի փաս­տը մատ­նան­շե­լով: Ու այդ պատ­կերն ամ­բող­ջա­նում է, հաշվի առ­նե­լով այն մի շարք պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ հոկ­տեմ­բե­րին Ռու­սաս­տա­նում կա­յա­նա­լիք ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում վեր­ջա­պես կստո­րագր­վի ռուս-ի­րա­նա­կան «Ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» մեծ պայ­մա­նա­գի­րը: Այ­սինքն, են­թադ­րե­լի է, որ Բա­քու այ­ցե­լե­լով, Շոյ­գուն, այս­պես ա­սենք, փորձ­ում էր Ա­լիե­ւին ա­վե­լորդ ան­գամ հու­շել, որ այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նի թի­կուն­քին հար­վա­ծող դա­շույ­նի դեր չփոր­ձի ստանձ­նել: Ա­մեն դեպ­քում` այն, որ այդ ըն­թաց­քում Ի­րանն Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րի հա­րե­ւա­նութ­յամբ զո­րա­վար­ժանք­ներ ի­րա­կա­նաց­րեց, հու­շում է, որ նման մտա­վա­խութ­յուն­ներ Թեհ­րանն ու­ներ: Ու կար­ծես թե Շոյ­գո­ւի այ­ցը հա­ջող­ված էր` հաշ­վի առ­նե­լով Պու­տի­նի հա­ջոր­դած այ­ցը Բա­քու:

Ընդ ո­րում, Պու­տի­նի այս այ­ցի հետ կապ­ված ո­րոշ ընդգծ­ված դե­տալ­ներ պետք է հաշ­վի առ­նել: Ա­ռա­ջի­նը. այն, որ պաշ­տո­նա­պես որ­պես այ­ցի հիմ­նա­կան թե­մա ի ցույց դրվեց «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի զար­գաց­ման թե­ման, կա­րե­լի է Ադր­բե­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հետ կապ­ված նաեւ Ի­րա­նի հա­մար հեր­թա­կան դրա­կան ազ­դա­կը հա­մա­րել: Եվս մեկ նման ազ­դակ էլ կա­րե­լի է ըն­դու­նել Բաք­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ պատ­րաստ­վում է ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցե­լու հայտ ներ­կա­յաց­նել, եւ այդ մա­սին կան Պու­տի­նի հետ հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Ի վեր­ջո, ԲՐԻԿՍ-ն Ա­րեւ­մուտ­քի կող­մից ըն­կալ­վում է, որ­պես մա­հա­ցու թշնա­մի, ո­րը պատ­րաստ­վում է ար­դեն այս հոկ­տեմ­բե­րի գա­գա­թա­ժո­ղո­վին եզ­րա­փա­կիչ հար­ված հասց­նել դո­լա­րի հե­գե­մո­նիա­յին: Եվ ե­թե Բա­քուն չի կեղ­ծում եւ ի­րոք նման հայտ ներ­կա­յաց­նի, ա­պա դա կդառ­նա հստակ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում, եւ այս ա­մենը, կրկնենք, նաեւ Ի­րա­նի հա­մար է ո­րո­շա­կի ե­րաշ­խիք, որ թի­կուն­քից հար­ված չի ստա­նա: Ընդ ո­րում, շատ նման է, որ Բա­քուն ի­րոք շա­հագրգռ­ված է ինչ­պես «Հ­յու­սիս-­Հա­րա­վի», այն­պես էլ՝ ԲՐԻԿՍ-ի հար­ցում: Այս ուղ­ղութ­յու­նը Ադր­բե­ջա­նին խոս­տա­նում է այն կար­գի խո­շոր կո­մու­նի­կա­ցիոն ե­կա­մուտ­ներ, որ դրա ա­ռաջ Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կած «Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք» մի­ջանց­քից ակն­կա­լիք­ներն էա­պես խամ­րում են: Ա­ռա­վել եւս, որ մեծ հարց է, թե Ա­րեւ­մուտ­քին կհա­ջող­վի՞ ստեղ­ծել այդ մի­ջանց­քը: Մինչ­դեռ ռուս-ի­րա­նա­կան (գու­մա­րած Հնդ­կաս­տա­նը, Չի­նաս­տա­նը) ա­ռա­ջար­կած կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա­յում տե­ղա­վոր­վում են ինչ­պես «Հ­յու­սիս-­Հա­րավ», այն­պես էլ` «Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք» ուղ­ղութ­յուն­նե­րը՝ մաս­նա­վո­րա­պես Նա­խի­ջե­ւա­նը կո­մու­նի­կա­ցիոն խաչ­մե­րու­կի վե­րա­ծե­լու հե­ռան­կա­րով:

Այս­պի­սով, երբ Բա­քուն սկսեց խո­սել ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցե­լու մա­սին, դա հու­շում է, որ թվարկ­ված կո­մու­նի­կա­ցիոն-աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Պու­տի­նը եւ Ա­լիե­ւը ձեռք բե­րել են:

ԺԱՄԱՆԱԿԸ ՎԵՐՋԱՑԱԾ Է

­Բայց վե­րա­դառ­նանք Նի­կո­լին: Այն, որ Պու­տի­նը Բա­քու մեկ­նեց Ռու­սաս­տա­նի հա­մար այս թեժ պա­հին՝ կապ­ված Կուրսկ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի ներ­խուժ­ման հետ, գա­լիս է հու­շե­լու այն մեծ կա­րե­ւո­րութ­յան մա­սին, ո­րը Մոսկ­վան տա­լիս է Հա­րա­վա­յին Կով­կա­սին ներ­կա փու­լում: Դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. ռուս-ի­րա­նա­կան թվարկ­ված գլո­բալ ծրագ­րե­րը կա­րող են է­ֆեկ­տիվ լի­նել միայն այն դեպ­քում, ե­թե Հա­րա­վա­յին Կով­կա­սում հաս­տատ­վի կա­յուն ի­րա­վի­ճակ՝ ա­ռանց Ա­րեւ­մուտ­քի մի­ջամ­տութ­յան: Իսկ ա­մե­նա­ցան­կա­լի տար­բե­րակն այն է, որ այդ կա­յունութ­յու­նը հաս­տատ­վի մին­չեւ հոկ­տեմ­բեր՝ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում Ի­րա­նի նա­խա­գա­հի Ռու­սաս­տան ժա­մա­նե­լը: Գու­մա­րած, քա­նի դեռ նե­րա­մե­րիկ­յան լար­վա­ծութ­յունն այս եր­կու ա­միս­նե­րին միայն ա­վե­լա­նա­լու է, ո­րի դեպ­քում կով­կաս­յան հար­թա­կում կնվա­զի հա­կազ­դե­ցութ­յու­նը:

Այն, որ այս այ­ցի ըն­թաց­քում, բա­ցի «Հ­յու­սիս-­Հա­րա­վից», ան­ձամբ Պու­տի­նը նո­րից ա­ռաջ քա­շեց ռու­սա­կան հար­թա­կում ե­ռա­կողմ՝ Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու թե­ման, գա­լիս է հու­շե­լու, որ Նի­կո­լը եւս եր­կու ա­միս հե­ծա­նիվ քշե­լու ժա­մա­նա­կի հար­ցում լուրջ խնդիր­ներ ու­նի: Ա­ռա­վել եւս, երբ Բաք­վի այ­ցից ան­մի­ջա­պես հե­տո ՌԴ նա­խա­գահն այդ թե­մա­յով հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ Նի­կո­լի հետ: Դե­տալ­նե­րը, ի­հար­կե, գաղտ­նի են պահ­վում, շրջա­նառ­վեց միայն երկ­կողմ՝ Պու­տին-­Փա­շին­յան հան­դիպ­ման հնա­րա­վո­րութ­յան հար­ցը: Սա­կայն կա­րե­լի է են­թադ­րել, որ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում Նի­կո­լին վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման պա­հանջ է ներ­կա­յաց­վել, ին­չը, չմո­ռա­նանք, նրան ա­միս­ներ ա­ռաջ փո­խանց­վել էր ՌԴ ԱԳՆ-ի խո­ղո­վա­կով: Ն­ման է նաեւ, որ որ­պես այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ, ըստ ա­մե­նայ­նի, Նի­կո­լի ա­ռա­ջար­կով ո­րո­շել են երկ­կողմ հան­դի­պում ու­նե­նալ՝ դեմ առ դեմ այդ բո­լոր հար­ցե­րը քննար­կե­լու հա­մար:

­Տե­ղի կու­նե­նա՞ այդ հան­դի­պու­մը, ընդ ո­րում՝ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, ին­չի հետ կապ­ված Նի­կո­լը պետք է նաեւ հի­շի այն հսկա­յա­կան տնտե­սա­կան կա­պե­րը, ո­րոնք կան Ռու­սաս­տա­նի հետ, ինչ­պես նաեւ հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան ներ­կա­յիս գնա­լով ող­բեր­գա­կան դար­ձող վի­ճա­կը: Ե­թե` ա­յո, ա­պա վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցում Նի­կո­լին հե­ծա­նիվն էլ չի օգ­նի: Ե­թե` ոչ, ա­պա դա ար­դեն իսկ կըն­կալ­վի որ­պես վերջ­նա­կան կողմ­նո­րո­շում: Ա­մեն դեպ­քում, Նի­կոլն այ­լեւս ժա­մա­նակ ձգել չի կա­րող: Մի խոս­քով, նրա զբո­սաշր­ջի­կի կար­գա­վի­ճա­կին քիչ է մնում:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված