Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ну, Նիկոլ, Погоди…

Վերլուծություն

Կրթական ոլորտից սկսած մինչեւ հանրային կյանքը կարգավորող ամենատարբեր մարմիններում տիրող «բարդակը» եւ դրան զուգահեռ պետության ղեկավարի պատասխանատվությունից խուսափող ու չստացված հեծանվորդ ու լողորդ ձեւացող Նիկոլ Փաշինյանի վարքագիծը հուշում է, որ ոչ միայն հողը, այլեւ իշխանությունը փախչում է «Քաղաքացիական պայմանագրի» ոտքերի տակից: Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմն այլեւս չունի որեւէ գործառույթ, որովհետեւ Հայաստանի մասին արդեն բանակցում են առանց Հայաստանի, որոշումներ կայացվում են՝ առանց հաշվի առնելու հայաստանյան տեսակետը: Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի մնում, քան հեծանիվ քշել, «Ну погади»-ի պես հայտնվել լողափում, անտաղանդ ոտանավորներ գրել եւ տոլմա փաթաթող ու լոբի մաքրող տիկնոջ համար բլոգերություն անել:

Միայն թե «Խաթաբալադայի» հայտնի հերոսի օրն ընկած՝ այս մասին չեն բարձրաձայնում իշխող թիմի վերին օղակներում, թե՝ «Կարող ա՞ մեռել ենք, բայց չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»: Բացի այդ, ամեն կերպ զսպում են ավելորդ «պանիկան»: Պատկերացնում եք չէ՞, թե ՔՊ-ականներն ինչպիսի ջերմեռանդությամբ են «փուռը» տալու Փաշինյան Նիկոլին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, որպեսզի սեփական կաշիները փրկեն: Ընդ որում՝ այս առումով նախանձելի չէ Նիկոլ Փաշինյանի վիճակը: Չար լեզուներն ասում են, որ ամենաչալաղաջ պաշտոններին հայտնվածների մի մասը երբեւէ չեն եղել նրա վերահսկողության ներքո, մի մասն էլ կամաց-կամաց են ձերբազատվել դրանից: ՔՊ-ում վաղուց կան ավինյանականներ, ալենսիմոնյանականներ, «սորոսաախքեր»…Այնպես որ, իրավիճակը Նիկոլ Փաշինյանի ձեռքերում չէ կամ ինչպես ինքը կասեր՝ այլեւս իրավիճակին չի տիրապետում: Նրա արտաքին տերերն ինչպես 2018-ին իրեն բերեցին իշխանության, իրենք էլ կորոշեն, երբ ու ինչպես կհեռացնեն: Հայաստանյան ներքաղաքական կյանքի դիրիժորությունը ստանձնած ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի ականջն էլ կանչի:

ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ «ՊԵՐԵԴՈԶ»

Այս առումով՝ հատկանշական է այն, որ «եզը ընկնում է, դանակավորները շատանում են» սկզբունքով՝ արդեն իսկ Հայաստանում դե ֆակտո մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այդպես էլ Նիկոլ Փաշինյանին դեռ չհեռացրած՝ ընդդիմադիր, մերձընդդիմադիր, ֆեյք ընդդիմադիր ու իշխանության գրպանային ընդդիմադիրներն անցել են գործի: Վերանայում են ցուցակները, մարզերում վստահելի մարդիկ են փնտրում, մի խոսքով՝ կարծես, ոչ մի սարսափելի բան տեղի չունեցել, Փաշինյան Նիկոլն էլ այլեւս չկա՛… Տպավորություն է, որ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից դասեր քաղողները քիչ են, պատմությունը կրկնվում է նույն աբսուրդ սցենարով:

Ինչ խոսք, շատերի մոտ նոր ու գուցե արդարացի հույսեր են արթնացել՝ երկարատեւ կալանքից հետո՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջիկա ազատմամբ պայմանավորված: Վերջապես, սեպտեմբերի 15-ին նա կլինի ազատության մեջ եւ շարքային քաղաքացու հաշվարկով՝ Նիկոլի ոխերիմ եւ գլխավոր մրցակիցներից մեկը կարող է իրավիճակ փոխել: Սակայն այս առումով ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն ուշագրավ գրառմամբ է հանդես եկել՝ կանխելով անհարկի ու չափազանցված սպասումների «պերեդոզը»:

«Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով, վերջին իրադարձություններով պայմանավորված, հարկ ենք համարում մի քանի շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որեւէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ տեղին ու ոչ էլ փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել: Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ: Այն բթացնում է զգոնությունը եւ ընկճում պայքարը: Ընդ որում, այդ լուրերը կարդում են նաեւ պարոն Աշոտյանի հարազատներն ու մտերիմները», - իրավացիորեն շեշտել է նա եւ ընդգծել, որ այս իշխանություններից արդարադատություն ակնկալել պետք չէ, առավել եւս` զբաղվել գուշակություններով: Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է եւ անհապաղ պետք է ազատ արձակվի:

Իրական ընդդիմությունից զատ՝ փորձում են խաղի մեջ մտնել նաեւ նոր քաղաքական դեմքեր, որոնց հետեւում կարելի է հեշտությամբ տեսնել այս կամ այն վաղուց հայտնի դեմքի ականջները: Ստեղծվում են կուսակցություններ, անցկացվում են համագումարներ, ականջահաճո հայտարարություններ են անում ու ճոռոմ խոստումներով ընտրազանգված «քերում»: Այսպիսիների գործառույթը ձայներ փոշիացնելու «սուրբ գործն է»՝ հանուն մանր ու անձնական շահերի: Ու ցավալիորեն մարդիկ ամեն անգամ խաբվում են՝ առանց իրենք իրենց հարց տալու՝ լավ, այս դեղնակտուցը ինչպե՞ս հանկարծ հայտնվեց քաղաքականության մեջ, ո՞ւր էր, ի՞նչ էր ոչ վաղ անցյալում, ո՞ւմ ասեղն էր թելում…

ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՄԱՅԻՍ ԿԴԱՌՆԱ՞

Մինչդեռ, օրինակ, Բագրատ սրբազանը գտնում է, որ բոլոր ոլորտներում եւ բոլոր ուղղություններով Հայաստանին հարկավոր է երիտասարդացում, հատկապես՝ քաղաքական: Տեւական առաջնորդների փնտրտուքը, ըստ նրա, ոչ մի տեղ տանող ճանապարհ է, իսկ Հայաստանի կայուն եւ հարատեւ զարգացումը, պահանջում է հայացքն ուղղել վաղվան: Նրա գնահատմամբ՝ միաժամանակ, երիտասարդներն էլ պետք է այսօր զգան իրենց պատասխանատվությունը՝ երկրի կառավարման, երկիրն առաջ տանելու հարցում: Թե ո՞ւմ առաջնորդ կարգելու հող է նախապատրաստում սրբազանը, կարելի է մի քանի վարկած քննարկել, բայց այս հարցում իր «քաստինգը» մեծ հույսեր չեն արթնացնում: Հիշենք քաղաքագետ ու կուսակցապետ Սուրեն Պետրոսյանին, ում հետ սրբազանը քայլեց Կիրանցից մինչեւ Երեւան, հետո պարզվեց, որ տակավին երիտասարդն այն չէր, ինչ ներկայանում էր շարժման սաղմնավորման շրջանում: Հետեւապես, հարց է ծագում՝ անդունդի եզրին կանգնած ու կործանվող ժողովրդին «փորձված թա՞ն» է պետք, թե՞ «անփորձ եվրոմածուն»:

Ինչեւէ, Բագրատ սրբազանը, եթե ժամանակին ասում էր, որ մայիսը հունիս չի դառնա ու իր առաջնորդած շարժումը կհասնի արդյունքի, ապա հիմա սեպտեմբերը մայիս դարձնելու հույսով ամեն կերպ իր լավատեսությունն է սփռում: Ծրագիրն էլ ներկայացրել է, միայն թե, օրինակ, ընդդիմադիր հայացքներով քաղաքագետ Ստեփան Դանիելյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Ամենայն հարգանքով Բագրատ սրբազանի հանդեպ եւ մեծ ցանկությամբ, որ նա հաջողության հասնի, ու այս իշխանությունից մենք կարողանանք ազատվել, ես այդտեղ որեւէ ծրագիր չեմ տեսնում։ Ընդհանուր ինչ-որ կետեր են, որեւէ կոնկրետությունից զուրկ»:

Ցավալիորեն, առ այս պահը քաղաքական ու քաղաքագիտական հանրույթը այդպես էլ չհասկացավ՝ հիմա Սրբազան շարժումը քաղաքակա՞ն է, եթե, ըստ Բագրատ սրբազանի, ընդդիմությանը չէ, ապա ո՞ւմն է… Եվ, վերջիվերջո, եթե առաջին հերթին աշխարհայացքային է ու գաղափարական, ինչո՞ւ է շարժումը խուսափում խոսել հարթակից այդ մասին: Օրինակ, Բագրատ սրբազանը ինչո՞ւ չդատապարտեց Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցած հակաքրիստոնեական եւ այլասերության քարոզը, ինչո՞ւ ձայն չի հանում Ուկրաինայի Ռադայի կողմից ուղղափառ եկեղեցուն արգելող նախագծի դեմ, երբ անգամ Վեհափառն է բարձրաձայնում: Էլ չասենք՝ վխտացող աղանդների գործունեությունը չտեսնելու տալու մասին: Բա էլ ազգային, արժեքային պայքարն ինչպե՞ս է լինում, առանց քրիստոնեական արժեքների մասին խոսելու ու պաշտպանելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top