Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ինչ ավանտյուրա է զարգանում Իրանի շուրջ

Միջազգային

Վ­րա­ցա­կա­նից զատ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=291455&l=am), բա­վա­կան լուրջ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել նաեւ Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ: Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը դեռ այդ­պես էլ չի լից­քա­թափ­վում:

Այս­պես, ար­դեն լրա­նում է Թեհ­րա­նում ՀԱՄԱՍ-ի ղե­կա­վար Իս­մա­յիլ Հա­նիե­ի սպա­նութ­յան մեկ ա­մի­սը: Թեեւ Ի­րա­նը պաշ­տո­նա­պես խո­ս­տացավ ա­րագ եւ մասշ­տա­բա­յին պա­տաս­խան, ա­րեւմտ­յան եւ իս­րա­յել­յան աղբ­յուր­նե­րը քա­նիցս կոն­կրետ օ­րեր նշե­ցին, սա­կայն Թեհ­րա­նը դեռ շա­րու­նա­կում է սպառ­նալ ան­խու­սա­փե­լի պա­տաս­խա­նով, բայց այդ պա­տաս­խա­նը չկա ու չկա: Չ­նա­յած նրան, որ այս եր­կա­րա­շունչ պաու­զան ար­դեն սկսել է հար­վա­ծել Ի­րա­նի հե­ղի­նա­կութ­յա­նը:

­Թե ին­չի է սպա­սում Ի­րա­նը, կան տար­բեր վար­կած­ներ: Սկ­սած նրա­նից, որ Թեհ­րա­նը վա­խե­նում է սպաս­վող շատ մեծ սրա­ցում­նե­րից, ա­ռա­վել եւս, երբ ա­մե­րիկ­յան միան­գա­մից եր­կու ա­վիակ­րա­յին նա­վա­խումբ իր սահ­ման­նե­րի մոտ է (­Թեո­դոր Ռուզ­վելտ եւ Աբ­րա­համ Լին­քոլն ա­վիա­կիր­ներն այս պա­հին Ի­րա­նի մոտ գտնվող Հոր­մու­զի նե­ղու­ցի հատ­վա­ծում են), իսկ Իս­րա­յե­լը, ի վեր­ջո, մի­ջու­կա­յին զենք ու­նի: Ակ­տիվ է նաեւ վար­կա­ծը, որ Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է Թեհրա­նին մի շարք զի­նա­տե­սակ­ներ մա­տա­կա­րա­րել, ո­րոնց պա­րա­գա­յում հնա­րա­վոր կլի­նի գլուխ հա­նել ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր­նե­րի հետ: Վեր­ջաց­րած, որ այս ըն­թաց­քում կան ստվե­րա­յին խո­րը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի ներգ­րավ­մամբ, եւ Թեհ­րա­նը արդ­յունք­նե­րի է սպա­սում:

­Սա­կայն այս ընդ­հա­նուր բազ­մա­զա­նութ­յան ֆո­նին ա­ռաջ են ե­կել մի շարք հար­ցեր: Այդ թվում՝ իսկ ՀԱՄԱՍ-ի ղե­կա­վարն ի­րա­կա­նում այն դե՞մքն է, հա­նուն ո­րի Ի­րա­նը կգնա մասշ­տա­բա­յին բախ­ման: Ի­րո­ղութ­յունն այն է, որ ՀԱՄԱՍ-ը, ի տար­բե­րութ­յուն Հեզ­բոլ­լա­հի եւ նման այլ կա­ռույց­նե­րի, ոչ թե Ի­րա­նի, այլ Թուր­քիա­յի հո­վա­նա­վոր­յալն ու գոր­ծըն­կերն է՝ «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րի» թե­ւե­րից մե­կը: Այ­սինքն, Իս­րա­յե­լին հար­վա­ծե­լու հար­ցում ա­ռա­ջին հեր­թին պետք է Թուր­քիան շա­հագրգռ­ված լի­ներ: Մինչ­դեռ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են հա­մա­ռո­րեն պնդել, որ ան­գամ ներ­կա ի­րա­վի­ճա­կում ու պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­ննե­րին, Թուր­քիան ոչ միայն շա­րու­նա­կում է Իս­րա­յե­լի հետ ա­ռեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ պահ­պա­նել, այդ թվում՝ միջ­նոր­դա­վոր­ված ըն­կե­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով, այլ ա­վե­լին՝ այս պա­հին մաս­նակ­ցում է Մի­ջերկրա­կան ծո­վում ա­մե­րի­կա­ցի­նե­րի զո­րա­խա­ղե­րին, ո­րոնք ի­րա­կա­նում ուղղ­ված են Ի­րա­նին` Իս­րա­յե­լին հար­վա­ծե­լուց հետ պա­հե­լուն: Այն, որ Էր­դո­ղա­նը եր­կու թե­ւի վրա խա­ղա­լու իս­կա­կան վար­պետ է, դա էլ է հայտ­նի փաստ: Բայց երբ գաղտ­նի մաս­նակ­ցում է նման ծո­վա­յին վար­ժանք­նե­րի, դա ան­գամ Էր­դո­ղա­նի հա­մար է չա­փից դուրս, ին­չը, բնա­կան է, լուրջ պատ­ճառ­ներ ու­նի:

Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կի ֆո­նին, ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րը մեկ այլ հին պատ­մութ­յուն եւս հի­շե­ցին՝ դրան տա­լով ար­դիա­կան տեսք: Այս­պես, փոր­ձա­գե­տը հի­շեց­նում է. «Բ­րի­տա­նա­կան «Մեծ Թու­րան» նա­խագի­ծը խա­բու­սիկ ծրա­գիր է, ո­րը նշա­նա­կում է ան­կա­խութ­յան կո­րուստ, ներծ­ծում նեոօս­ման­յան կայս­րութ­յան եւ թուր­քա­կան ինք­նութ­յան մեջ եւ թշ­նա­մանք հույ­նե­րի, հա­յե­րի, քրդե­րի, Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ Ի­րա­նի նկատ­մամբ։ Այս նա­խագ­ծի օգ­նութ­յամբ Անգ­լիան ձգտում է դի­մա­կա­յել Ի­րա­նին, Ռու­սաս­տա­նին ու Չի­նաս­տա­նին»:

­Թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում «Մեծ Թու­րա­նը», հայտ­նի բան է: Թե ինչ­պես է այն հար­վա­ծում մի շարք ժո­ղո­վուրդ­նե­րի, ինչ­պես նաեւ Ի­րան-­Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան եռ­յա­կին, դա եւս, ու այս հա­մա­տեքս­տում պետք է հի­շել նաեւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին Էր­դո­ղա­նի հա­ճա­խա­կի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը:

Ու գա­լիս ենք այս թե­մա­յի ժա­մա­նա­կա­կից են­թա­տեքս­տին: Իսկ ի՞նչ տե­ղի կու­նե­նա, ե­թե ՀԱՄԱՍ-ի մի­ջո­ցով Թուր­քիա­յի կող­մից Իս­րա­յե­լի վրա ի­րա­կա­նաց­ված հար­ձակ­ման արդ­յուն­քում Ի­րա­նը բախ­ման մեջ մտնի Ա­րեւ­մուտ­քի եւ Իս­րա­յե­լի հետ. ան­կախ նրա­նից, թե ով է լի­նե­լու հաղ­թո­ղը, եր­կու կող­մերն էլ լրջո­րեն կթու­լա­նան: Իսկ ա­հա Թուր­քիան իր եր­կա­կի խա­ղե­րի արդ­յուն­քում կպահ­պա­նի մար­տու­նա­կութ­յու­նը: Ա­սենք նաեւ Բ­րի­տա­նիան, ո­րը այդ­պես էլ ռեալ ո­րե­ւէ ռազ­մա­կան քայլ այս ի­րա­վի­ճա­կում չի ի­րա­կա­նաց­նում, սա­կայն մշտա­պես հան­դես է գա­լիս հա­կա­մար­տութ­յու­նը բոր­բո­քո­ղի դե­րում: Միեւ­նույն ժա­մա­նակ Ի­րա­նը, ինչ­պես նաեւ Էր­դո­ղա­նը խոս­տո­վա­նեց, ձա­խո­ղեց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» նա­խա­գի­ծը՝ դա հա­մա­րե­լով իր անվ­տան­գութ­յան հա­մար շատ լուրջ խնդիր եւ սպառ­նա­լով ընդ­հուպ ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յամբ: Մինչ­դեռ, ե­թե մտնի ԱՄՆ-ի հետ բախ­ման մեջ, կպահ­պա­նի՞ այն ռազ­մա­կան պոտենց­իա­լը, ո­րի հաշ­վին կա­րո­ղա­նում է ար­գե­լա­փա­կել Թուր­քիա­յի՝ Զան­գե­զու­րով դե­պի Ադր­բե­ջան եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա ներ­թա­փան­ցե­լու ծրագ­րե­րը. հա­զիվ թե: Իսկ պա­տե­րազ­մի մեջ գտնվող Ռու­սաս­տանն ի վի­ճա­կի կլի­նի՞ Ի­րա­նի այդ պո­տենց­իա­լի պա­կա­սը լրաց­նել: Ա­ռա­վել եւս` հենց այս պա­հին, երբ, նո­րից ոչ ա­ռանց բրի­տա­նա­կան խա­ղե­րի, ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը ներ­խու­ժել են ՌԴ տա­րածք: Կամ այս­պես. իսկ պա­տա­հա­կա՞ն էր, որ այդ ներ­խու­ժու­մը տե­ղի ու­նե­ցավ հենց այն պա­հին, երբ ծայ­րա­հեղ ակ­տի­վութ­յամբ քա­րոզ­վում էր, թե Ի­րանն այ­սօր-վա­ղը կհա­րվա­ծի Իս­րա­յե­լին: Այս­տեղ էլ հար­ցեր կան:

Այ­սինքն, այս ամ­բող­ջա­կան պատ­մութ­յու­նը շատ նման է Էր­դո­ղա­նի եւ բրի­տա­նա­ցի­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­ված մեծ խա­ղի՝ բո­լո­րին տա­նել ի­րար հետ բախ­ման, թու­լաց­նել եւ, պահ­պա­նե­լով սե­փա­կան պո­տենց­իա­լը՝ անց­նել «Մեծ Թու­րա­նի» հի­շա­տակ­ված ծրագ­րին, ո­րի քայ­լե­րից մեկն էլ, չմո­ռա­նանք, նույն բրի­տա­նա­ցի­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցութ­յամբ ի­րա­կա­նաց­ված Ար­ցա­խի հա­յա­թա­փումն էր: Իսկ հի­մա պետք է ա­ռա­վե­լա­գույնս թու­լաց­նել ու չե­զո­քաց­նել Ի­րա­նին: Եվ այն, թե ին­չու է Թեհ­րանն այս­քան ձգձգում Իս­րա­յե­լին պա­տաս­խան հար­վա­ծը, կար­ծես թե սկսում է դառ­նալ շատ ա­վե­լի հաս­կա­նա­լի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ