Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ներիշխանական բունտ՝ ընդդիմության ակտիվության ֆոնին

Վերլուծություն

Մինչ ընդդիմությունը դեռ փորձում է կոնսոլիդացվել եւ տալ փողոցային պայքարի մեկնարկը՝ Նիկոլ Փաշինյանի համար ավելի լուրջ պատուհաս է դարձել սեփական թիմը՝ իր տարաբնույթ ճյուղերով եւ իրենից ավելի ազդեցիկ արտաքին տերերով:

Այլեւս անհնար է դառնում կոծկել, որ իշխանական բուրգը փլուզվում է: Որքան էլ զավեշտալի է, բայց օրենսդիրի իշխանական թեւն է սկսել ատամ ցույց տալ գործադիրին: Ակնհայտ է, որ ՔՊ-ում՝ Նիկոլի գլխավորությամբ, դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից, ոմանք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, բայց ոչ մեկին չի ստացվում աթոռից պոկել: Նույնիսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ում անվստահություն հայտնելու սցենարը, կարծես թե, գծվել է վաղուց: Եվ ահա Նիկոլը դիմում է ՔՊ-ական պատգամավորների օգնությանը: Վերջիններս էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս որոշում են այս գործընթացը սկսել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից:

Գրիգոր Մինասյանի դեմ ՔՊ-ն ստորագրահավաք էր սկսել՝ միայն հիմա նկատելով, որ նա Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է: Այո՛, ուրիշ կոմպրոմատ, տպավորություն է, որ այդպես էլ ՔՊ-ում չգտան ու ստիպված կախվեցին նրանից, որ վերջերս արդարադատության փոխնախարար էր նշանակվել Սիրվարդ Գեւորգյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր ընկերուհին: Սիրվարդին չներեցին այն, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով երջանիկ դեմքով կրծքին էր սեղմել Թուրքիայի նախագահ Էրդողանի գիրքը, նա նույնպիսի երջանիկ դեմքով լուսանկար ունի՝ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքով: Սակայն, մինչ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «ռազբիրատներ» էր ընթանում, թե՝ ով է մինասյանական, ով՝ հավատարիմ նիկոլական, երեկ երեկոյան տապալվեց այս օպերացիան եւս:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԽՆԴՐԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ խարդավանքները հաղթեցին բանականությանը:

«Հրաժարականի դիմում ներկայացրեցի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել, ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարեւոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար: Ցավում եմ, որ քաղաքական երկու բեւեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին», - շեշտել է Սիրվարդը՝ հանդես գալով զոհի կերպարում եւ, ըստ էության, ի ցույց դնելով, որ հրաժարվում է պաշտոնից՝ իր վաղեմի գործընկեր Գրիգոր Մինասյանին փրկելու համար:

Գրիգոր Մինասյանն էլ իր հերթին է փակագծեր բացել՝ ֆեյսբուքյան գրառմամբ: Նա այլեւս չի թաքցրել, որ իշխող ՔՊ-ում խարդավանքներ են հասունանում:

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գեւորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը եւ պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսեւորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- ընդգծել է նա:

Փաստ է, որ Գրիգոր Մինասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների սառը պատերազմը կարող է բորբոքվել կրկին: Եթե այդպես ցանկանա Նիկոլ Փաշինյանը, ով ընդդիմության կողմից անոնսավորվող նոր պայքարի ալիքի ֆոնին՝ փորձում է գործադիրը համալրել իրեն հավատարիմներով: Իսկ այս առումով՝ Գրիգոր Մինասյանի ազգանունից վախերը շատ են: Ավելի ձեռնտու են պապոյանները: Անգամ, եթե նրանք լինեն իրեն պաշտպանելու հարցում այնքան անտաղանդ, ինչպես էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն է՝ իր ջղագրգիռ պահվածքով: Իսկ այս առումով՝ Գրիգոր Մինասյանի ազգանունից վախերը շատ են:

Այդուհանդերձ, Գրիգոր Մինասյանից ազատվելն այդքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հանգամանքը, որը բավական մտերիմ հարաբերություններ ունի արդարադատության գործող նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Մամուլում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, թե ԱԺ ՔՊ խմբակցությանն Անդրեասյանն ինչ-ինչ խողովակներով սպառնացել է, որ եթե իր ընկերոջը հեռացնեն աշխատանքից, նա նույնպես հրաժարականի դիմում է գրելու։

«Անդրեասյանը հստակ մեզ ասել է, որ եթե ձեր ստորագրահավաքի արդյունքում վարչապետը Գրիգոր Մինասյանին հեռացնի աշխատանքից, ապա մի դիմում էլ ես եմ գրելու», - նշել է իշխանական աղբյուրը: Մինչդեռ ԲԴԽ-ի մամուլի քարտուղար Մերի Գեւորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, թե այդ տեղեկատվությունը «զուտ բամբասանք եւ ասեկոսե է», որը ԲԴԽ-ն չի մեկնաբանում։

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՔՊ-Ի ՆԵՐՍՈՒՄ, ԹԵ՞ ԴՐՍՈՒՄ

Ստեղծված իրավիճակում ամեն պահի կարող է ներիշխանական բունտ հասունանալ, ինչն անդառնալի հետեւանքներ կունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Ստացվում է, որ կրկին հնարավորություն է ընձեռվել իշխանափոխության՝ լինի ՔՊ-ի ներսում, թե դրսում: Կկարողանա՞ ընդդիմությունը Նիկոլից պոկել որոշ նախարարների ու պատգամավորների, սա էլ թերեւս կորոշի իրադարձությունների ելքը, համենայնդեպս, մինչ այժմ դա դեռ չի հաջողվել կամ էլ՝ պարզապես, դրա ժամանակը չէր հասունացել:

Ի դեպ, այս անգամ իշխանական եւ ընդդիմադիր խարդավանքների մեջ եկեղեցին հնարավորինս փորձում է չեզոք դիրքավորվել: Համենայնդեպս, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծել է, թե՝ «Եկեղեցին Բագրատ Սրբազանին չէր էլ սատարում, որ մենակ թողներ»:

Շիրակի թեմի առաջնորդը նշել է՝ եկեղեցին քաղաքական պրոցեսների մեջ չի մտնում, որպեսզի իշխանություն փոխի, սրան բերի, նրան հեռացնի. «Նման պրոցեսների մեջ չի մտնում եւ չի էլ ուզում մտնի։ Բագրատ Սրբազանը տավուշյան մակարդակի վրա խնդիր է ունեցել, ուղիղ արտահայտել է իր դիրքորոշումը, որը հետո վերաճել է այս Սրբազան պայքարի»: Նրա խոսքով՝ խնդիրն, իհարկե, միայն Տավուշին չէր վերաբերում, սակայն ժողովուրդը չսատարեց Բագրատ Սրբազանին։ Թե ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշման այսպիսի փոփոխությունը եւ արդյոք սա Միքայել սրբազանի անձնական կարծիքն է, ցույց կտա ժամանակը: Նկատենք նաեւ, որ եկեղեցու վերջին շրջանում հնչեցրած դիրքորոշումները ուղղակի կամ անուղղակի կերպով փշոտ է ընդունվում նաեւ Բագրատ սրբազանի մերձակա շրջապատի կողմից: Ինչեւէ, համենայնդեպս, այս օրերին բոլորի հայացքն ուղղված է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ավելին՝ քաղաքական գլխավոր ինտրիգը, ամեն դեպքում, հենց այնտեղ է, թե իշխանությունը կգնա՞ Մայր տաճարի վերաօծմանը՝ ի հեճուկս ընդդիմության, թե՞ էլ ավելի կխորացնի եկեղեցի-պետություն չհայտարարված պատերազմը: Իսկ 4 տարի առաջ այս օրը պատերազմ էր արցախյան ողջ սահմանի երկայնքով: Պատերազմը ստացավ 44- օրյա անունը, սակայն սեպտեմբերի 27-ն այդպես էլ չավարտվեց մեր սրտերում ու հոգիներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top