Դիմակավորված ԼՏՊ-ականները խաբեցին հայ հասարակությանը. Գեղամ Գալստյան
Վերլուծություն
«Սա մեր դարն է,ամեն ինչ հասկանում ենք ուշացումով, քանզի կույրերին առաջնորդում են խելագարները: Չկա ավելի վտանգավոր մեկը, քան իշխանության հասած հիմարը»,- ասել է Գյոթեն: Իսկ Ալբերտ Էյնշտեյնը նշել է. «Мозг конечно не видно, но когда не хватает, заметно». Ֆ. Նիցշեն համոզված էր. «Որքան ավելի լայն բացես թեւերդ մարդկանց գրկելու համար, այնքան ավելի կխաչեն քեզ»։ Ն. Բոնապարտն էլ եկել էր այն եզրահանգման, որ՝ «Անհնարը, դա բառ է հիմարների բառարանից»:
Խորհրդային Հայաստանի ապրած տարիներից անկախանալիս, հոկտեմբերի վառվող կրակից, մենք միայն մոխիրը վերցրինք։ Բացակայում էր այն հայրենասերը, ով պիտի ծնվեր ժամանակի հրամայականով տիեզերքի կարգավորող ուժի շնորհիվ, որն էլ դառնալու էր նոր իրավիճակի քաղաքականության սկիզբը։ Դիմակավորված ԼՏՊ-ականները խաբեցին հայ հասարակությանը, իսկ մարդը, ով աշխատել ու արարել չգիտի, նա ունակ է միմիայն քանդելու եւ թալանի գործին։ Ցավով նշում եմ, որ մեր հասարակությունը չի հասել այն մակարդակին, որ պատկերացնի, թե ո՞ւր է գնում եւ ինչո՞ւ է գնում։
Եվրոպայի ծախված լակեյները՝ ԼԳԲՏ գաղափարներով ոգեւորված, հասարակությանը խաբելով տանում են Եվրոպա, ինչպես ժամանակին հնչեցնում էր ԼՏՊ-ն: Կոմունիստների կառուցած երկիրը քանդում ու թալանում են առ այսօր: Այսօր պետության ղեկավարման ղեկը ստանձնած նոր սերնդին բաժին հասավ ավերված Հայաստանը եւ կախաղանի սյունից կախված անկախությունը։ Ահա այսպիսին է հետխորհրդային Հայաստանն այսօր, որտեղ յուրաքանչյուր հազար բնակչին բաժին ընկած անմիտ ու անհիմն քաղաքական գործիչների եւ վայ վելուծաբանների քանակով աշխարհում հավասարը չունի, այնքան գիտության թեկնածու եւ դոկտոր ունենք, որ թիվ ու հաշիվ չկա…
Քաղաքականապես տգետ լինել՝ մարմնավոր կուրությունից էլ վատ է, այս է մեր խեղճ ժողովրդին մոլորեցնող հայ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների «առաքելությունը», ովքեր անջատում են ուղեղները, որ հանկարծ բանականությունը չարթնանա, եւ չմերկացվի սուտը, մտավոր ամլությունն ու հոգու դատարկությունը։ Որպեսզի նրանք չպատկերացնեն, թե ի՞նչ է գենդերային հավասարությունը, միասեռականների ամուսնությունը, որտեղ մարդն է որոշում իր սեռը, մանկապիղծների ակումբին անդամագրվելը, ընտանեկան օրենքից հանել հայր եւ մայր հասկացությունը, խելահեղ լիբերալիզմը, մշակութային մազոխիզմը եւ գեդեոնիզմը։ Նրանց պիտի թողնես անփոխարինելի տգիտության,կուսական անմեղության, մտքի եւ հոգու հավիտենական խավարում ու պատրաստել նրանց գնալու Հունաստան, Ապոլոնի Դելֆյան պալատի պատին կարդալու փիլիսոփա Սիլոնի թեւավոր խոսքերը՝ «Ճանաչիր ինքդ քեզ», նաեւ հարեւանությամբ գրված Խիլոնի խոսքերը. «Ոչինչ չափից ավելին»։
Պարոնայք քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ, որպեսզի հասկանաք եվրոպական դիվանագիտության իմաստն ու բովանդակությունը, հիշեք, թե ինչ էր գրում Ու. Չերչիլի կենսագիրը. «Անգլիական եւ եվրոպական դիվանագիտությունն ու քաղաքականությունը մշտապես միահյուսվել է խարդախության ու կեղծիքի հետ»։ Անգլերեն լեզուն ունի մի բնորոշ արտահայտություն, որը բացակայում է մյուս լեզուներում, դա «humhug»՝ համբակ արտահայտությունն է, որը բացատրվում է այսպես. «Սուտը ճարպկորեն քողարկված ճշմարտությամբ»։ Ու. Չերչիլն իր հուշերում նշում է, թե՝ «Մինչեւ 20 տարեկան դառնալը, պատկերացում չեմ ունեցել այն վիթխարի դերի մասին, որ «humhug»-ն ունեցել է մեծ ժողովուրդների կյանքում, միլիոնավոր մարդիկ հավատացել են եւ խաբվել եվրոպական դիվանագիտությանը, ու կշարունակենք խաբվել այնքան ժամանակ՝ մինչեւ «humhug» հասկացության հիմնական իմաստը հասկանաք: Դրա համար լավ ուսումնասիրեք մեր պատմության ծալքերը. Իսրայել Օրուց, Ներսես Աշտարակեցուց սկսեց Բեռլինի կոնֆերանսը, եւ Հայկական հարցի տեղեկանքը 6-րդ կետից տեղափոխեցին 61 -րդ կետը: Ու Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփ» հասկացությունը շարունակվեց Պոտսդամի կոնֆերանսում՝ Ի. Ստալինի բարձրացրած հայերի եւ վրացիների հողային տարածքները թուրքերի կողմից բռնակցման հարցով: ԱՄՆ նախագահ Հ. Տրումենի պատասխանը հետեւյալն էր. «Թուրքական սահմաններն անցնում են ԱՄՆ-ի հարավային սահմանով»։
Ուստի՝ եկեք դադարենք ԱՄՆ-ին եւ Եվրոպային հավատալուց, հույսը դնելով մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի վրա։ ԱՄՆ-ն բարեկամներ չունի։ Միտքս ավարտում եմ Հ. Քիսիջերի թեւավոր խոսքով. «Быть врагом США возможно, но опасно быть другом США, это гарантированная смерть»: Մեր օրերում ինչ հանճարեղ են խաղում Արեւմուտքի մարդկային ցեղի զարդարանքները, անգլո-սաքսոնական ներկայացումները քաղաքական բարձր բեմերում, ինչքան կոկիկ շարժումներ ու ռեվերանսներ, աչքերի եւ դեմքի ինչպիսի շնացող արտահայտություններ, ինչպիսի ռեվերանսներ են անում քաղաքականապես տգետ մեր գործիչների առջեւ, որոնց հետեւում թաքնված է սուտը ճարպկորեն ճշմարտության տեղ մատուցելու «նուրբ» արվեստը:
Հայ կոմունիստ
ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ