Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան «Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ե՛վ Սարիկ Մինասյանը ե՛ւ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ եւս փաստեցին, որ գյումրեցու համար թասիբն ու նամուսը վեր է ամեն բանից․Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար «Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)

Անկախության հռչակագրին ՍԴ-ի անդրադարձը՝ իրավական տկարություն եմ համարում. Մելոյան

Ներքաղաքական

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ սույն թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը համատեղ հատուկ կարծիք են հայտնել, որը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում: Նշենք, որ հատուկ կարծիք էր հայտնել նաեւ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Նա շեշտել էր` «Սահմանադրական դատարանի որեւէ կազմ որեւէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը»: Այս ամենի մասին «Իրավունք»-ը զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:
«ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՎ ԱՀԱԶԱՆԳՈՂ ԵՄ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ»


— Տիկին Մելոյան, ինչպես գիտենք, ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Խաղաղության պայմանագրին հակասելու դեպքում՝ կփոխվի նաեւ ՀՀ Սահմանադրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջինիս կատարած այս հայտարարությունը:


— Այո, Նիկոլ Փաշինյանը մի քանի շատ վտանգավոր ուղերձներ պարունակող ելույթներ ունեցավ, եւ պետք է ցավով արձանագրենք, որ այդ ուղերձները իրավական արձանագրություն ստացան Սահմանադրական դատարանի վերջին՝ սեպտեմբերի 26-ի եղած որոշման տեսքով: Դա իրավական առումով մեկնաբանելի չէ, քանի որ մեր Սահմանադրությունը հստակ իրավակարգավորում է պարունակում, որ Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն մեր Սահմանադրության նորմերին ու դրույթներին, եւ այդ նպատակով Միջազգային պայմանագրերն, ըստ իրենց բովանդակության (թվացյալ ցանկ կա), անցնում են Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողության ներքո:
Այսինքն, մինչեւ Միջազգային պայմանագրի վավերացումը՝ Սահմանադրական դատարանը տալիս է դրա Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ եզրակացություն, ու այդ եզրակացությունները դրա արդյունքում երկու տեսակի որոշում կարող են ընդունել: Կա՛մ այդ փաստաթուղթը համապատասխանում է Սահմանադրությանը, կա՛մ այն ճանաչել մասամբ կամ ամբողջովին Սահմանադրությանը հակասող: Հիմա, տվյալ դեպքում ինչպես իր հայտնի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի եւ դրան հաջորդող օգոստոսի 23-ի ելույթի համատեքստում մի շարք հակաիրավական հերթական պնդումներն ու արձանագրումներն է կատարում գործադիր իշխանության ղեկավարը:


— ՍԴ-ն հրապարակել է նաեւ դատավորներ Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքը: Ի՞նչ կասեք այս մասին:


— Իմ գնահատմամբ` այս մարդիկ այդ դրական հատուկ կարծիքը՝ առանձնահատուկ ներկայացրել են երեւի ընդգծելու այն, որ սա իրենց աշխատանքն է առանձնանալու նպատակով, ինչը ես ինքս որպես քաղաքացի եւ մարդ կասեի, որ ընդհանրապես գլուխ գովելու առիթ չէ, բայց, այնուամենայնիվ, իրենք չեն հապաղում ինքնագովասանքի թեկուզ հատուկ կարծիքի տեսքով ներկայացնելու: Որոշակիորեն նաեւ կարելի է դիտարկել որպես հակադարձում պարոն Թովմասյանի հատուկ կարծիքին, որովհետեւ մի շատ հետաքրքիր եւ զավեշտալի միջադեպ էլ տեղի ունեցավ: Երեկոյան հրապարակեցին կայքում, իսկ ես սպասում էի պարոն Թովմասյանի հատուկ կարծիքին: Միանգամից իրենց հատուկ կարծիքը ջնջվեց կայքից, այլեւս հասանելի չէր եւ հաջորդ օրն առավոտյան կրկին հրապարակվեց: Երեւի թե լրացուցիչ լրացումներ կատարեցին ուղերձի տեսքով: Այնուամենայնիվ, ի՞նչ են իրենք ասում: Իրենք գովերգում են, թե ի՞նչ լավ բան են կատարել եւ լրացուցիչ բացում են փակագծերը, թե ինչքան կարեւոր է այդ Անկախության հռչակագրի անդրադարձը, որն իրավական տկարություն եմ ես ինքս համարում, քանի որ միայն հայկական իրավագիտության մեջ չէ, այլ Անկախության հռչակագրերի մեջ կան վերլուծություններ, մոտեցումներ:
Ընդհանրապես, գիտական դիրքորոշում կա, որ Անկախության հռչակագիրը երբեւիցե, անգամ եթե Սահմանադրության նախաբանն էլ քննության առարկա դառնա, եւ նոր Սահմանադրությունն ընդունի կրկին որեւէ կերպ իր ներթափանցումը տվյալ պետության եւ ազդեցության պետության իրավական համակարգի նկատմամբ՝ գործարկությունը անժամկետ է եւ քննելի չէ:
Ամեն դեպքում, այս իրավիճակը առնվազն տագնապալի է, որովհետեւ մեր իշխանության ձեռամբ, մեր բարձր պետական մարմինների համակարգի սահմանադրական արդարադատության առաքելություն ունեցող մարմնի կողմից արդեն մեր պետականության ակունքների, պետականության հիմք հանդիսացող փաստաթղթերն են մեկնաբանության եւ կասկածի տեղիք տալու գործողության տեսանկյունից առարկա դառնում: Ես ծայրաստիճան բացասական եւ ահազանգող եմ այս իրավիճակն ու տվյալ փաստաթուղթը գնահատում:


«ՄԵԶԱՆԻՑ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ»


— Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Սահմանադրությունը, որն իբրեւ թե տարածքային պահանջներ է պարունակում իրենց երկրի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:


— Ադրբեջանական կողմն արդեն բավական հարատեւ ժամանակ է, որ պահանջ ունի, ինչը նաեւ հրապարակում է առ մեր Սահմանադրության նախաբանի փոփոխություն ու առ սահամնադրական փոփոխությունները հայկական կողմին՝ պնդելով, որ մենք պետք է հրաժարվենք տարածքային պահանջներից: Իրենք տարածքային պահանջներ ասելով` ի նկատի ունեն մեր Սահմանադրության նախաբանում հղմանը դեպի մեր՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիր, որում էլ արդեն Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման հայտնի դրույթն է առկա, իսկ մեր Սահմանադրության նախաբանում հստակ հղում կա:
Հստակ հղում կա այն մասին, որում ասում է, որ հայ ժողովուրդը, հիմք ընդունելով հիմնարար սկզբունքները, պետականության եւ համազգային նպատակները՝ հռչակում է այս, այս այս… Հիմա խանգարող խնդիրը դա է: Քանի որ հայկական հանրությունը եւ մենք՝ մասնագիտական հանրույթը, շատ խնդրահարույց վիճակում ենք արդեն տարիներ ի վեր 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ենք գտնվում, քանի որ այս իշխանությունները մեզնից թաքցնում են, թե ի՞նչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, եւ բացի այն, որ թաքցնում են, եւ չի հրապարակվում որեւէ հստակ գործընթացի վերաբերյալ տեղեկություն, եւ հիմնական բոլոր մեր դժգոհությունները, մեր վրդովմունքն արտահայտող փաստաթղթերը եւ տեղեկատվությանը, մենք առավել թշնամական լրատվամիջոցներից ենք տեղեկացել: Գալիս է սրան հաջորդելու այն կարեւորագույն հանգամանքը, որ բացի այն, որ մեզ չեն տեղեկացնում, թե ի՞նչ են բանակցում, ինչպես հայտնի խոսքերով ասում է գործադիր իշխանության ղեկավարը՝ ինչ ուզում, այն էլ բանակցում են:
Բացի այդ, նրանք նաեւ անորոշ եւ հայկական հանրությանը մոլորեցնող փաստական հանգամանքներ են մեզ մատուցում եւ ոչ միայն փաստ, այլ իրենց կարծիքը՝ որպես փաստական հանգամանք: Մասնավորապես, խոսում են սահմանազատման անհրաժեշտության մասին՝ մինչ օրս հստակ քարտեզ մեզ չհրամցնելով, թե ինչպե՞ս են իրենք պատկերացնում այդ սահմանազատումը: Դարձրեցին «մատի փաթաթան» Ալմա-Աթայի հռչակագիրը իր սկզբունքով: Հենց այս փաստաթղթով, որը ներկայացվում է Սահմանադրական դատարան՝ դրանում տալով բացառություն Ալմա-Աթայի հռչակագրից: Ընդ որում՝ նշելով, որ այս սկզբունքները նոր պայմանագրով` «Խաղաղության պայմանագրով» կարող են նախատեսվել այդ սկզբունքները, կարող են գերապատվելի լինել Ալմա-Աթայի հայտնի հռչակագրից, բայց դեռեւս այդ փաստաթղթին առանձին կանդրադառնանք:


— Տիկին Մելոյան, իսկ այս դեպքում ո՞րն է Ադրբեջանի պահանջը:


— Հիմա նույն այդ Ադրբեջանի պահանջին մի փոքր հետ հայացք դիտենք: Ի՞նչ տեղի ունեցավ: Մեզ համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունը, այս քաղաքական ուժը, ինչ եկել է իշխանության՝ ունեն իրենց օրակարգում Սահմանադրական փոփոխություններ: Այդ մասին են վկայակոչում իրենց կողմից երկու անգամ մասնագիտական ձեւավորված հանձնաժողովները սահմանադրական բարեփոխումներից, որոնցից առաջինը կազմալուծվեց (եթե չեմ սխալվում)` իրավաբան գիտնականները դրա կազմը լքելու հիմքով, բայց մշտապես եղել է սահմանադրական փոփոխությունը օրակարգում:
Փետրվարի 1-ի հայտնի Նիկոլ Փաշինյանի ելույթով օրակարգային դարձավ նոր Սահմանադրության ընդունումը: Ի՞նչ տարբերություն՝ սահմանադրական փոփոխություն, թե՞ նոր Սահմանադրություն: Իրենք սահմանադրական փոփոխությամբ, նոր խմբագրությամբ ողջ տեքստը կարող էին շարադրել եւ փոփոխության ենթարկել՝ բացառությամբ մեր Սահմանադրության նախաբանի եւ չորս հոդվածների` 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 114-րդ, որոնք անփոփոխելի են: Դա է տեխնիկական նրբությունը: Եթե օրակարգ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը, ապա խնդիր ունեն փոփոխություն կատարելու այս անփոփոխելի դրույթներում:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ե՛վ Սարիկ Մինասյանը ե՛ւ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ եւս փաստեցին, որ գյումրեցու համար թասիբն ու նամուսը վեր է ամեն բանից․Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top