Ռուսական ուժերը Կուրսում գրավել են Պլեխովոն` սպառնալով Սուջայի թիկունքին (Քարտեզ)
Միջազգային
Ռուսաստանի զինված ուժերը գրավել են Կուրսկի շրջանի Սուջայի շրջանի Պլեխովո գյուղը։
Այդ բնակաբայրը Կուրսկի ճակատի հարավային գոտում շատ մեծ կարեւորություն էր ստացել: Գրավելով այն` ռուսները հնարավորություն ստացան շարունակել հարձակումը սահմանի երկայնքով` դուրս գալով ուկրաինական ճակատում ուկրաինական ուժերի վերահսկողության հիմնական բնակավայրի` Սուջայի թիկեւնք` կտրելով Ուկրաինայի հետ կապի ուղիները: Գիտակցելով այդ հեռանկարը, ուկրաինական կողմը տեւական ժամանակ կատաղի կռիվ տվեց Պլեխովոյի գամար, բայց հայտնվելով շրջապատման հեռանկարի առաջ, ստիպված էր այն զիջել: