Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Աբխազները չեն թքի այն ջրհորի մեջ, որից ջուր են խմում. Աբխազիայի էքս վարչապետի բացառիկ հարցազրույցը

Միջազգային

Աբխազիայում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առճակատումն ավարտվեց նախագահ Ասլան Բժանիայի, վարչապետ Ալեքսանդր Անկվաբի եւ Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարի հրաժարականով: Իշխանության եւ ընդդիմության միջեւ ավելի քան ութ ժամ տեւած բանակցություններից հետո Սուխումիի կառավարական շենքերի համալիրում գտնվող ցուցարարները հեռացել են: Ինչո՞ւ առաջացավ բողոքի ալիքը, արդյոք այս ամենում կա արտաքին ազդեցություն, եւ ի՞նչ տրամադրություններ են հիմա Աբխազիայում, այս եւ այլ մանրամասներ «Իրավունք»-ը պարզել է Աբխազիայի էքս վարչապետ ԱՐԹՈՒՐ ՄԻԿՎԱԲԻԱՅԻ հետ բացառիկ զրույցում:

«ԱԲԽԱԶԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ՕԳՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

Արթուր Արտյոմովիչ, հայտնի է, որ Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը, ինչն էլ դարձավ բողոքի ալիքի պատճառ եւ հանգեցրեց ղեկավարության հրաժարականին: Իրականում այս նախագիծն ինչո՞ւ էր առաջացրել հանրային ցասում:

— Նախ ասեմ, որ իրավիճակը լարվել էր հասարակ մի խնդրից, բայց, ցավոք, գործող նախագահի նյարդերը տեղի տվեցին: Չգիտեմ՝ ինչ պատճառով, բայց իշխանությունը չկարողացավ հստակ ասել, թե ինչ է ուզում եւ ինչի է տանում ժողովրդին։ Ես, իհարկե, գործող քաղաքական գործիչ չեմ եւ չեմ խառնվում իրենց գործերին, սակայն, որպես քաղաքացի, ով հետեւում է Աբխազիայում տեղի ունեցող դեպքերի զարգացմանը, կարող եմ ասել, որ կայծը բռնկվելու համար պատճառ դարձավ ընդդիմությունից չորս հոգու ձերբակալությունը: Նրանց չպետք չէր ձերբակալել, իրենք ինքնակամ կգային որտեղ պետք է, եթե ինչ-որ մեկը ցանկանում էր զրուցել իրենց հետ: Գիտեք, ես չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել, բայց այդ ցուցարարները պատերազմում հաղթածների ժառանգներն են: Այն, որ ոստիկանությունը փորձում էր նրանց քիթը քսել ասֆալտին, ուղղակի, թյուրիմացություն էր, ինչն էլ ավելի բորբոքեց բողոքի ալիքը:

Երկրորդ՝ պետք չէր պնդել, որ ընդունվի մի օրինագիծ, որը կարող էր մեծ օգուտներ բերել օտար ներդրողներին, բայց տեղացիների համար, ովքեր զբաղվում են բիզնեսով, ստեղծվելու էր անհավասար պայմաններ։ Մարդիկ չեն ուզում վաճառել երկրի հողերը, որտեղ հյուրանոցներ են կառուցելու չգիտես թե ովքեր: Բնական էր, որ սա այդքան էլ դուր չէր գալու տեղացիներին, հատկապես, որ չկա պատասխան, թե ինչ է այդ օրինագիծը տալիս աբխազներին:

Աբխազիայում տեղի ունեցող դեպքերը մամուլում լայնորեն լուսաբանվում է հակառուսական տրամադրությունների համատեքստում, թե՝ ՌԴ-ն պարտադրում է մի օրինագիծ, Աբխազիան էլ դիմակայում է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չկա նման բան: Միանշանակ կարող եմ ասել, որ Աբխազիայում չկա գեթ 5 կամ 7 հոգուց բաղկացած մի կազմակերպված խումբ, որը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ: Պարզապես, փորձում են այդպես ներկայացնել, թե իբր կան նման տրամադրություններ: Եթե ուսումնասիրեք վերջին ցույցերի լուսանկարները, ինքներդ էլ կտեսնեք, որ մարդիկ մասնակցում են հավաքներին ռուսական դրոշներով ու ռուսական լոզունգներով: Այնպես որ, վստահաբար կարող եմ ասել, որ սուտ է: Ընդհակառակը, ցուցարարների մեջ մարդիկ են, որ լավ գիտեն, թե ով է օգնել Աբխազիային 1992-93 թթ. պատերազմի ժամանակ: Ավելին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությանը մասնակցում են նաեւ աբխազներ, որոնցից ավելի քան 50-ը զոհվել են: Աբխազիան ամեն ինչ անում է, որ օգնի Ռուսաստանին: Մինչդեռ չկան տվյալներ, որ Աբխազիայից մոբիլիզացված ինչ-որ խումբ կռվում է Ուկրաինայի կողմից: Բացի այդ, չմոռանանք, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք եւ ունենք համապատասխան պայմանագիր ստորագրված, ու այն շարունակում է մնալ ուժի մեջ:

Իհարկե, ես դատախազ չեմ, հետեւաբար չեմ ղեկավարում որեւէ հետաքննություն, բայց տեսնում եմ, որ ցուցարարներն ընդամենը բարձրացնում էին այն հարցերը, որոնք անձնապես վերաբերում են իրենց եւ ոչ ավելին: Իրականում վերջին 5 տարիների ընթացքում Աբխազիայում կյանքը մի փոքր դանդաղ է առաջ շարժվում, եւ սա ոչ միայն իշխանությունների պատճառով է, այլ ավելի շուտ արժույթի անկման, որը կորոնավիրուսի համավարակից հետո, կարծես, անցել է երկարատեւ հանգստի: Սա ստիպել է շատ մարդկանց ավելի վատ վիճակում հայտնվել եւ, բնականաբար, այն իր ազդեցությունն է ունեցել պետական բյուջեի վրա: Այս ամենը բերել է նրան, որ մարդկանց մոտ ո՛չ բիզնեսն է կայուն, ո՛չ կարողանում են վաստակած գումարով վարկերն ու բնակարանի վարձը վճարել: Եվ ամենակարեւորը՝ էլեկտրաէներգիան: Մենք էլեկտրաէներգիայի անջատումներ ենք ունենում, բայց գնի աճ է սպասվում: Այսինքն՝ սրանք ավելի շատ սոցիալական խնդիրներ են, որոնց վերաբերյալ բացատրություններ պետք է տար իշխանությունը: Բայց այդպիսի աշխատանք չտարվեց:

Ամեն դեպքում, բացառո՞ւմ եք, որ Աբխազիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վրա որոշակի ազդեցություն են ունեցել Արեւմուտքն ու Թուրքիան:

— Չկա այստեղ ո՛չ արեւմտյան, ո՛չ էլ թուրքական ազդեցություն, ավելին՝ ցուցարարների շարքում նույնիսկ հայեր կան: Ես չեմ ուզում ինչ-որ բան հորինել կամ ավելի գունեղ ներկայացնել: Սա բացառապես ներքին խնդիր է: Այլ հարց է, որ ինչ-որ մեկն ուզում է ներկայացնել իրավիճակն այդ տեսանկյունից, բայց չկա նման բան: Համոզված կարող եմ ասել, որ այստեղ էմիսարներ չկան: Մի քանի ամիս անց տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ, եւ ամեն ինչ, հուսանք, որ կընկնի իր տեղը: Ի դեպ, մենք էլի ունեցել ենք դեպք, երբ նախագահը ճնշման ներքո հրաժարական է տվել: Աբխազիան փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, բայց այն հազարամյակներով պահպանել է իր երկիրը եւ ունի իրավունք, որ իր հետ խոսեն հարգանքով: Իսկ երբ իշխանությունը սկսում է հարգալից չլինել իր ժողովրդի հանդեպ, դա բերում է հակազդեցության:

«Ի՞ՆՉ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ՈՒՆԵՆՔ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՑԱՄԱՔԵԼ»

Տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ ակտիվորեն քննարկում են, թե Աբխազիան եւ Վրաստանը հնարավոր է դառնան ֆեդերատիվ հանրապետություն: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում եւ որքանո՞վ է իրատեսական:

Ոմանք ասում են, թե պետք է մտնել Վրաստանի կազմի մեջ: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ոք չի պատրաստվում մտնել Վրաստանի կազմի մեջ, որովհետեւ մի կողմից Աբխազիան որեւէ կերպ չի սպառնում Վրաստանին որեւէ հարցում եւ չի էլ կարող: Իսկ թե ինչ է տեղի ունեցել Աբխազիայում, պատմեմ կարճ: Այստեղ ապրող բնակչության 47 տոկոսը վրացի էր, աբխազները՝ 17 տոկոս էին կազմում: Սրա պատճառը Վրաստանի կողմից աբխազներին ձուլելու ու ուծացնելու քաղաքականությունն էր, որն իրականացվել է երկար տարիներ: Եվ հանկարծ 1992 թվականի օգոստոսին, կոնկրետ եկան մեզ սպանելու։ Գիտե՞ք ինչու... Ես էլ առ այսօր նորմալ չեմ հասկացել: Այդ ժամանակ Վրաստանում ապստամբություն էր տեղի ունեցել, նախագահ Զվիադ Գամսախուրդիան հրաժարական էր տվել, եւ երկրի նախագահ էր դարձել Էդուարդ Շեւարդնաձեն: Այդ ընթացքում չկար լեգիտիմ գերագույն խորհուրդ, որը կփորձեր բանակցել աբխազների հետ, եկան զորքեր ու սկսեցին պատերազմել: Աբխազները չունեին զենք, հատկապես՝ ծանր հրետանի: Ինչ ունեին ձեռքների տակ վերցրին ու գնացին ռազմաճակատ։ Իսկ հետո բոլոր նրանք, ովքեր ապրում էին Աբխազիայում, հետեւեցին ռազմաճակատ գնացածների քայլին: Այդ թվում՝ այն հայերը, որոնք համարում էին Աբխազիան իրենց հայրենիքը, եւս կռվել են: Սրանք այն հայերն էին, որոնք Աբխազիայում էին ապրում 1915 թվականից հետո եւ ուրիշ հայրենիք չունեին: Հետո ձեռք մեկնեցին Հյուսիսային Կովկասից, Ռուսաստանի հարավից՝ հանուն արդարության: Հայրենիքն այդ կերպ պաշտպանվեց, իսկ ներխուժողները վռնդվեցին: Պատճառը, ինձ թվում է, այն էր, որ Վրաստանի այդ ժամանակվա թույլ, ոչ լեգիտիմ իշխանությունը որոշել էր փոքրիկ, հաղթական պատերազմ մղել, ինչը նրանց չհաջողվեց: Իսկ հիմա մենք չունենք նույնիսկ, այսպես ասած, չհարձակման պայմանագիր։ Պատերազմի արհավիրքը մեզ օգնեց հաղթահարել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ հիմա՝ ի՞նչ եք կարծում, որեւէ մեկը կթքի՞ այն ջրհորի մեջ, որից ջուր է խմում: Աբխազները չեն ցանկանում թքել այդ ջրհորի մեջ: Ի վերջո, մենք կարող էինք վրացական զորքին դիմակայել, բայց չէինք կարող դիմակայել ՆԱՏՕ-ական զորքերին, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը: Բայց որոշ մարդիկ ուզում են, որ այդպես լինի, ինչի համար էլ հորինում են պատճառներ: Մինչդեռ Աբխազիայի իշխանությունը անգամ նորմալ չի էլ արձագանքել դրան: Որոշ հայտարարություններ եղել են, բայց դրանք համակարգված արձագանքներ չէին եւ, ցավոք, պարբերաբար, բնույթ չէին կրում:

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես թե, իրավիճակ է փոխվում Ռուսաստանի հանդեպ՝ դրական իմաստով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա վրաց ժողովրդի ընտրությունն է: Ես Վրաստանում ապրող ընկերներ ունեմ, որոնց հետ միասին ենք մեծացել, երբեմն միմյանց շնորհավորում ենք, եթե որեւէ մեկը թոռնիկ է ունենում կամ ցավակցում ենք միմյանց, երբ ունենում ենք հարազատների կորուստներ: Մնացածն իրենց ներքին քաղաքական խնդիրն է, առանձնապես չեմ էլ խորացել, թե ինչ է կատարվում այնտեղ: Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ տեղ մտնելուն կամ դուրս գալուն, ինձ ճիշտ հասկացեք՝ մենք ունենք որդեկորույս մայրեր, որոնց արցունքները դեռ չեն ցամաքել, այնպես որ, այդ հարցը ուզենք, թե չուզենք, պետք է հետաձգել երկարաժամկետ առումով: Եթե ապագա սերունդը կասի՝ եկեք, ստեղծենք ֆեդերատիվ հանրապետություն, թող իրենք քննարկեն, բայց որեւէ մեկը թող չմոռանա, որ Աբխազիան ձեռք է բերել իր անկախությունը՝ բնակչության 11 տոկոսի արյան գնով, դա փոքր երկրի համար շատ մեծ թիվ է:

Ձեր այսօր արդեն պաշտոնաթող նախագահ Ասլան Բժանիան դեռեւս տարեսկզբին պատրաստակամություն էր հայտնել մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ: Ի՞նչ տրամադրություններ կան Աբխազիայում այս հարցի վերաբերյալ:

— Նախ Բելառուսի Հանրապետությունը դեռ չի ճանաչել Աբխազիայի Հանրապետության անկախությունը: Եվ երկրորդ՝ ընդհանրապես կարծում եմ, որ այդ հարցը բարձրացնելը դեռ վաղ է: Ի դեպ, հաշվի առնելով, թե ինչ մեծ թիվ են կազմում հայերը Աբխազիայում, իսկզբանե մեծ հույս կար, որ Հայաստանը առաջին հերթին կճանաչի Աբխազիայի անկախությունը:

«ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՉԻ ՓԱԿՎԵԼ. ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐՆ ԷԼ»

Դուք անդրադարձաք հայերին, որոնք աբխազների կողքին ուս ուսի տված կռվել են հանուն Աբխազիայի անկախության: Հետաքրքիր է՝ այսօր Աբխազիայում հայերն ի՞նչ կշիռ ու ազդեցություն ունեն հանրային եւ քաղաքական կյանքում:

— Մենք անգամ ազգությամբ հայ հերոսներ ունենք: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, հայերը բավականին կարեւոր դեր են խաղում հանրապետության կյանքում՝ բոլոր ոլորտներում: Իհարկե, անկեղծ լինենք, այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «Հայաստանը լիովին եւ միանշանակ պաշտպանում է Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», Աբխազիայում շատ բացասական ընկալվեց, առաջին հերթին հենց տեղի հայերի կողմից: Ինչ ասեմ, մենք հարգանքով ենք վերաբերում Հայաստանի ընտրությանը եւ խորհուրդներ չենք տալիս, պարզապես, միշտ պատրաստ ենք աջակցել, եթե այն պետք լինի: Բայց, ինչ վերաբերում է Աբխազիայում հայերին ու աբխազներին, մենք որեւէ լուրջ տարաձայնություններ չունենք: Նրանք եւս Աբխազիայի քաղաքացիներ են եւ օգտվում են բոլոր իրավունքներից: Նշեմ, որ Աբխազիայում ապրում են նաեւ համշենահայեր, որոնք եւս 1915 թվականի կոտորածից են փրկվել: Թերթեք պատմության էջերը եւ կգտնեք, որ հայ-աբխազական բարեկամությունը հասնում է մինչեւ անգամ հայ թագավորի ու աբխազուհու ամուսնության պատմության: Ընդհանրապես, ազգամիջյան հարաբերությունների հարցում մեզ մոտ որեւէ խնդիր չկա՝ հայերի, ռուսների, վրացիների ու աբխազների միջեւ: Ավելին՝ ինչպես գործել են հայկական դպրոցները մեր երկրում, այնպես էլ մինչեւ հիմա գործում են բոլորն էլ, անգամ մեկ հայկական դպրոց չի փակվել: Ինչքան հայկական դպրոց կար, այդքանն էլ մնացել է: Ի դեպ, հիշեցի, որ ժամանակին մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը, որ աջակցեն հայկական դպրոցներից մեկի վերանորոգման աշխատանքներին, բայց, դա մի ժամանակաշրջան էր, որ պարզվեց՝ դուք էլ փող չունեիք: Ընդհանրապես՝ շատ ակտիվ հայկական համայնք ունենք, որոնցից շատերի մասին կարելի է պատմել, բայց դա թող մնա հաջորդիվ: Իսկ վերջում ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ անձամբ ճանաչում եմ Արցախի նախագահներից Բակո Սահակյանին ու գիտեմ, որ նա հիմա գտնվում է Բաքվի բանտում: Ուզում եմ ասել, որ Աբխազիայում հիշում են նրան եւ մաղթում՝ շուտափույթ ազատում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top