Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ

Վերլուծություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոդվածը. 

 

«Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը»:

 

Ֆիլիպ Պետեն

 

Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական

 

վարչակարգի վարչապետ

 

«Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք»:

 

Նևիլ Չեմբերլեն

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ

 

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

 

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

 

 

Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում, անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

 

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։ Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

 

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

 

 

 

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։  

 

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

 

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Նույնական էր նաև երկրի ներսում վարվող քաղաքականությունը։

Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել ավանդական արժեքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը ներկայացնում էր որպես բարոյապես և քաղաքականապես կործանված: Նրանք Ֆրանսիայի պարտության մեղքը բարդում էին «փտածության» և կոմունիստների, հրեաների ու ձախակողմյան մտավորականների ազդեցության վրա՝ իրենց դիրքավորելով որպես «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:

 

Վիշիի կառավարության հակահրեական քաղաքականությունը հաճախ գերազանցում էր նույնիսկ գերմանական պահանջները:

 

 

Այսպիսի քաղաքականությունը նույնական է Հայատանում վարվող հակաարցախյան քաղաքականության հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որևէ իշխանություն մեկ հրամանով արցախահայերին կզրկի քաղաքացիության կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրավունքներից։

 

Դիմադրությունը որպես միակ իրական այլընտրանք

 

Վիշիի օկուպացիոն վարչակարգը ևս ուներ դիմադրություն երկրի ներսում. ի վերջո, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախվում էին բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք դժվարացնում էին հանրային կոնսոլիդացիան։

 

Լոնդոնում աքսորի մեջ գտնվելով՝ Ֆրանսիական դիմադրության առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրություն ցուցաբերել թե՛ Նացիստական Գերմանիային, թե՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. հունիսի 18-ին ԲիԲիՍի-ով հնչեցրած իր ելույթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։

 

Նույնն է նաև ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թեև հաշվի է առնում մեր կրած ծանր պարտությունը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, և կա թշնամուն հանձնվելու օրակարգին իրական այլընտրանք, որը պետք է սկսվի երկրում իշխանության փոփոխությունից։

 

Սակայն, օկուպացված Ֆրանսիայում ևս այլախոհները դժվարանում էին հանրությանը հասցնել իրենց ուղերձները։

Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպես ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացվում էին որպես վտանգավոր, ոչ հայրենասեր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչության շրջանում։

Հատուկ քարոզչություն էւ տարվում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազավթած Գերմանիային ներկայացնել որպես միակ հնարավոր այլընտրանք։

 

Այ բոլոր դրսևորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին:

 

Մեծ դեր էին խաղում նաև պարտված երկրում տիրող հասարակական տրամադրությունները։

 

Ֆրանսիացիներից շատերը, հիասթափված 1940 թ. պարտությունից, հավատում էին, որ Պետենի համագործակցությունը լավագույն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։

 

Տնտեսական դժվարությունները, սննդի պակասը և պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատևումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիվության համար։

 

Ամոթի շրջանի ավարտը

 

Վիշիի ռեժիմը փլուզվեց Ֆրանսիայի ազատագրումից հետո՝ 1944 թվականին: Պետենին դավաճանության համար դատապարտեցին մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Պիեռ Լավալը մահապատժի ենթարկվեց 1945 թվականին:

 

Վիշիի ռեժիմի անկումից և 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից հետո Ֆրանսիայի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունն ու հետագա վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամոթի էջը փակելու և ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրետ օրինակներ.

1. Թշնամու հետ համագործակցողների պատժում

● Հազարավոր մարդիկ դատվեցին պատերազմից հետո կազմավորված դատարաններում, և նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրավունքները կամ զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

2. Վիշիի ռեժիմի օրինականության մերժում

● Վիշիի ռեժիմի բոլոր գործողությունները հայտարարվեցին անվավեր։ Չեղարկվեցին ընդունած բոլոր օրենքներն ու հրամանագրերը, այդ թվում՝ այն օրենքները, որոնք սահմանափակում էին ազատությունները կամ խտրականություն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։

3․ Տնտեսական և սոցիալական բարեփոխումներ

● Ազգայնացվեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդյունաբերությունները և բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպեսզի կանխվի պատերազմի ընթացքում մասնավոր շահագործումը և վերակառուցվի տնտեսությունը։

4. Սոցիալական ապահովագրության համակարգ

● Ստեղծվեց համապարփակ առողջապահական, թոշակային և սոցիալական ապահովագրության համակարգ՝ արդար և ժամանակակից հանրապետության վերակառուցման շրջանակներում։

5. Դիմադրության մարտիկների մեծարում

● Պաշտոնապես ճանաչվեց Ֆրանսիական դիմադրության ներդրումը և նախատեսվեցին թոշակներ և պատիվներ նրա անդամների համար

Այսպիսով, թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդային կորուստներից և ավերածություններից։ Ֆրանսիայի դեպքում չարիքի հետ ավելի երկար համագործակցությունը հանգեցրեց լրիվ նոր պետության կազմավորման անհրաժեշտության։ Եվ միայն այդ չարիքի դեմ ցուցաբերված դիմադրությունը կենսական նշանակություն ունեցավ իրավիճակի հաղթահարման, նոր պետության կառուցման համար՝ թույլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նույնականացումը։

Նույն է նաև Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու և երկրում հաստատված վարչակարգի դեմ հետևողական դիմադրությունը կարող է դուռ բացել մեր երազանքների պետության կերտման համար։ Որքան էլ դժվար, երբեմն անօգուտ թվան օրվա վարչակարգի դեմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միևնույնն է, հենց դրանք են վաղվա հաղթանակի սաղմերը և ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը»։

 






Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА Новости
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top