Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Երբ թիվ 1 ընդդիմությունն Ալենի համար «բոքսի տանձիկի պես հարմար» է

Վերլուծություն

Հայաստանի շուրջ իրավիճակը վտանգավորից պայթյունավտանգ է դառնում: Սիրիայի դեպքերից հետո ռազմական փորձագետներն ու քաղաքագետներն ահազանգում են, որ Թուրքիայի հաջորդ հրթիռներն ուղղվելու են Երեւանի ու Թեհրանի գլխին: Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում հայրենի ընդդիմությունն ու իշխանությունը: Այո՛, ոչինչ չի փոխվել, իրար են ուտում, ընդ որում՝ ոչ թե գոնե մեկին կուլ տալու օրակարգով, այլ զուտ կծմծում են ու հանրության ուշադրությունը պահում մանր ներքաղաքական ինտրիգների վրա:

2021 թվականին խորհրդարանական ընդդիմությունը վերցրեց մանդատները մի պայմանով, որ մտնում է Ազգային ժողով՝ իշխանությանը հեռացնելու համար, բայց ինչ եղավ հետո, համաձայնեք, որ չափազանց հուզիչ է: Այն, ինչ կատարվում է խորհրդարանում, խոշոր հաշվով մրցում է փաշինյանականների ու քոչարյանականների միջեւ, թե ում օրոք է ավելի շատ եղել կոռուպցիան ու թալանը, արտագաղթն ու այլ արատավոր երեւույթներ, բայց դրանից ո՛չ ՀՀ քաղաքացու, ո՛չ էլ աշխարհասփյուռ հայության դարդին դարման չի լինում: Իսկ այս ֆոնին Ալեն Սիմոնյանն արդեն ոչ թե հեգնում, այլ ղժժում է ընդդիմության վրա:

«Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն: Խոցելի, թույլ, առանց որեւէ բովանդակության եւ բոքսի տանձիկի պես հարմար: Շնորհակալ եմ, որ դուք կաք, սիրելիներս», - ցինիզմի «պերեդոզով» հայտարարում է Ալեն Սիմոնյանը: Ու ցավալին այն է, որ նույն խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը թույլ է տվել ալենսիմոնյաններին արդեն այսպես արտահայտվել:

Ո՞ՐՆ Է, ԱԼԵ՛Ն, ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ…

Իսկ թե ինչու Ալեն Սիմոնյանի լեզուն այսքան երկարեց, սկսենք սկզբից: Վերջինս հայտարարել էր, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեկ օր է տալիս՝ կա՛մ հայտարարությունը հերքելու, կա՛մ էլ իրենից ներողություն խնդրելու համար։

«Քիչ առաջ մի հարցազրույց դիտեցի, որտեղ դաշնակցական Գեղամ Մանուկյանը «փեշերը փռել» եւ պաշտպանում էր Քոչարյանին, Քոչարյանի կարողությունը, Քոչարյանի անվտանգության աշխատակցի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը…Բայց ձեռքի հետ նաեւ փորձելով ինձ վարկաբեկել՝ կրկին ստել է եւ մեղադրել կոռուպցիայի մեջ, ասել` իբր ես Հյուսիսային պողոտայում տուն եմ առել եւ ծախել, ինչպես նաեւ խոսել է իմ ընտանիքին պատկանող Ջրվեժի տան մասին: Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս, որ կա՛մ հերքի իր պնդումը եւ ներողություն խնդրի սուտ տեղեկություն տարածելու համար, կա՛մ ներկայացնի ապացույցներ տան կամ տների, տարածքների հստակ հասցեներ, Հյուսիսային պողոտայում առք ու վաճառքի մասին որեւէ տեղեկություն: Եթե դա չանի, ստիպված է լինելու դատարանում ապացուցել, որ ես երբեւէ Հյուսիսային պողոտայում տուն եմ ունեցել, գնել կամ վաճառել եմ այն: Արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ եւ վստահեցնում եմ, որ ընկեր Գեղամը ստիպված է լինելու ներողություն խնդրել հերթական զրպարտության համար», - ինքնագոհ ասել է Ալեն Սիմոնյանը:

Մի ծավալուն էլ հետգրություն է գրել` այս անգամ խնդրանքով դիմելով Գեղամ Մանուկյանին. «Երբ գա դատարան` Հյուսիսայինի առած-ծախած իմ տների մասին ապացույց ներկայացնելու, չփորձի ասել, որ դա նկատի չի ունեցել, Հյուսիսայինը նկատի չի ունեցել կամ ինձ նկատի չի ունեցել, կամ իրեն սխալ են հասկացել, եթե մյուսների պարագայում ինձ մեկ է նման մանր բաները, իրան դա չի սազի, ես իրեն արժանապատիվ եմ վերաբերվում»:

Թվում էր, որ այս հայտարարությունից հետո ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը պետք է փաստերը ճպացներ Ալեն Սիմոնյանի դեմքին: Բայց, ավաղ, թվում էր: Գեղամ Մանուկյանը երկար մանրամասնել է, թե ինչ-որ տների մասին նկատի ուներ, ապա 72 ժամ է տվել, որ հիմա էլ Ալեն Սիմոնյանը հերքի կամ հաստատի դեռեւս 2020թ. սեպտեմբերին արված իր խոսքը. «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»: Բայց այստեղ, իհարկե, բոլորովին հետաքրքիր չէ, որ Ալեն Սիմոնյանը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել նախկինում ասածը, այլ այն, թե ինչպես էր նույն Գեղամ Մանուկյանն ու ամբողջ ՀՅԴ-ն 2018-ին դարձել ալենսիմոնյանների հետ մի թիմ: Ինչո՞ւ աջակցեցին, ինչո՞ւ բերեցին այս իշխանությանը… Մի՞թե այն ժամանակ Գեղամ Մանուկյանն ու իր հարազատ կուսակցական ընկերները կարծում էին, թե Ալեն Սիմոնյանի ու Փաշինյան Նիկոլի համար Արցախն ու Ակնան հայրենիք է: Լավ, ժողովուրդը հասկացանք, իսկ քաղաքականության մեջ տարիներով եփված մարդիկ էլ հո չմիամտվեցի՞ն 2018-ին: Թե՞ այն ժամանակ Գեղամ Մանուկյանն ու մյուսները չգիտեին, որ սատարում են, ինչպես հիմա է բնորոշում. «Ժամանակին էժանագին սերիալներում երկրորդական դերեր խաղացած ու հոլովակում ակվարիումում տվայտված, օլիգարխի մոտ վարձու խմբագիր աշխատած Ալեն Սիմոնյանին»:

Բայց ինչ-ինչ Հյուսիսային պողոտայի անունն իրոք պետք չէր տալ, որ Ալեն Սիմոնյանն էլ հաջորդ հարվածը չհասցներ՝ ակնարկներ անելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, թե՝ «Իսկ ես միամտաբար մտածում էի, որ Գեղամը՝ կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ, ու կտանի ինձ օրինակ՝ Հյուսիսային Stefano Ricci խանութի շենքի դիմաց կկանգնեցնի ու կասի՝ բա սա քոնը չի՞, խանութը, շենքը դո՞ւ չես մեր շեֆի վրա վաճառել, հը՞»:

Ահա հենց այսպես էլ Հովիկ Աղազարյան-Գեղամ Նազարյան թոփ թեման կամաց-կամաց իր տեղը զիջում է Գեղամ-Ալեն հեռահար փոխհրաձգությանը, որի ՕԳԳ-ն կրկին զրո է հայ ժողովրդի համար: Այս առումով դժվար է չհամաձայնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, որը նշում է. «Խորհրդարանական ընդդիմությունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, մենք ձախողել ենք, այդտեղ բարդ հանրահաշիվ կամ ֆիզիկա չկա»: Իհարկե, պարզ հաշվարկ է նաեւ այն, որ «Պատիվ ունեմ»-ն ունի 6 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29» եւ այդ «մենք ձախողել ենք»-ի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը հենց խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունն է:

ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ՔՊ-Ի ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐՆ Է

Իսկ իշխանությունը դեռ «Հովիկ Աղազարյան» օպերացիան է իրականացնում: Արդեն նախկին ՔՊ-ական, այլեւս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը, իբրեւ դիպված, ոչ թե լուրջ քաղաքական, այլ բարոյական վերլուծության կարիք ունի: Վերջինիսի ճակատին հարազատ գործընկերները դաջեցին հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտողից մինչեւ պետական դավաճան պիտակը: Իսկ այն, թե ինչպես է իշխող կուսակցությունը խմբակային հետազոտում կուսակցի հեռախոսը եւ մամուլում ու սոցցանցերում քննարկման առիթ դարձնում դրա բովանդակության մի շարք անձնական էպիզոդներ, պարզապես, զարհուրելի է։

Օրինակ` ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն այնպես է ասում, թե ուզում է խեղդել Աղազարյանին՝ տեսնելով, թե ինչեր է գրել նա, լսողը միանգամից ամենաանբարոյական մեղքերի մեջ է սկսում երեւակայել վերջինիս: Ինչ խոսք, ամենեւին էլ չենք բացառում ոչինչ, ի վերջո, Աղազարյանն էլ երբեք չի փայլել աստվածահաճո վարքագծով: Բայց եւ այնպես նրա պատկառելի տարիքը հաշվի առնելով՝ ավելի վատ գնահատականներից խուսանավենք եւ վերադառնանք Ալեն Սիմոնյանին:

Պատկերացնո՞ւմ եք, Ալեն Սիմոնյանն է ապշած կատարվածով, ում մայրը մատերի կոմբինացիա էր ցույց տալիս ցուցարարներին, իսկ ինքը թքում էր քաղաքացու վրա: Կամ ՔՊ-ից ո՞ր մեկը պետք է խոսի բարոյական նորմերի մասին, երբ իշխանության է եկել` հենց այդ նորմերը խախտելով: Նրանք դեռ 2018-ին են անցել բարոյականության բոլոր կարմիր գծերը՝ դագաղներ դնելով «նախկինների» տների առջեւ, պահպանակներ շպրտելով շեմին, ողջ մարդկանց անուն-ազգանունով սեւ ժապավեններ փակցնելով: Սա էր «նորերի» բարոյական վարքագիծը, ինչն այն ժամանակ ողջունում էին ոչ միայն իրենք, այլեւ մի լայն զանգված «դմփ-դմփ-հու»-ների ու «կաստրուլյկաների» զնգզնգոցների ներքո:

Իսկ մի՞թե բարոյական նորմերից իրավունք ունեն խոսել նրանք, ովքեր Ազգային ժողովի ամբիոն տրանսգենդեր էին բերել: Իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տրանսգենդեր Մել-Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Ու ամենազավեշտն այն է, որ հիմա էլ Աղազարյան Հովիկից փորձում են ստանալ «միասեռական», այն դեպքում՝ երբ Նիկոլ Փաշինյանն էր իր «Երկրի հակառակ կողմը» գրքում ամենաայլանդակ մանրամասնությամբ նկարագրում դեռահաս տղաների հետ սեքսուալ տեսարաններ:

Եվ այսպես ամեն անգամ նիկոլականների սրած բիզը «թեքվում է» հենց իրենց կողմը, ուրիշ հարց է, որ ոմանք դրանից բավականություն են ստանում, ոմանք սայթաքում են, որոշներին էլ դա «острые ощущения»-ներ է պարգեւում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top