Մոսկվայից պատասխանը կարելի է որակել նաև ԵԱՏՄ-ից ՀՀ-ին հանելու բացահայտ սպառնալիք. Բալասանյան
Ներքաղաքական
«Դե ինչ, իրավիճակը մոտենում է իր կուլմինացիային։ ԵԱՏՄ հապավումը հաճախ անգամ ճիշտ բացել չկարողացող քաղաքական գործիչների որոշմամբ ՀՀ գործընթաց է սկսում ԵՄ-ին միանալու համար։ Ինչպես և սպասվում էր, Մոսկվայից պատասխանը եկավ, և եկավ շատ խիստ։ Այն կարելի է որակել նաև ԵԱՏՄ-ից ՀՀ-ին հանելու բացահայտ սպառնալիք։
Սիրելի հայրենակիցներ, ձեզ կհամոզեն, որ ԵՄ-ն շատ արագ մեր ապրանքների, գյուղմթերքի համար հիանալի և անսպառ շուկա կլինի, որ գազը կարող ենք նաև միջազգային բորսայից գնել, ձեզ կփորձեն համոզել, որ ակազայսի բրնձի հացն ավելի օգտակար կարող է լինել, քան ցորենինը։ Որ ձեր արտադրած ծիրանն անգամ եթե ԵՄ-ն չթողնի իր շուկայում վաճառվի, կարող եք օղի քաշել և հոգալ ձեր ապրուստը, բայց չեն ասի, իհարկե, թե 50-60.000 տոննա ծիրանից օղի թորելու համար այդքան ապարատ որտեղից են ճարելու։ Բայց դա կլինի սուվերեն օղի, որն ավելի թեթև կխմվի ամեն անգամ ԵՄ կենացը հոտնկայս խմելու ժամանակ։ Աստված ձեզ հետ», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ։