ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է
Ներքաղաքական
Գյումրիում ՔՊ-ականների օրն օր չէ: Առաջիկա ընտրությունները չարագուշակ են: Այլեւս գաղտնիք չէ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնարավոր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին խառնել է բոլոր խաղաքարտերը:
Կոպիտ հաշվարկով՝ նրանք երկուսով առնվազն ավագանու 80 տոկոս ձայները տանելու են, լավագույն դեպքում՝ ՔՊ-ն կարող է դառնալ ավագանու շարքում երրորդ ուժը: Բայց այստեղ էլ մեծ հարց կա, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի թեկնածու կառաջադրի ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Այս դեպքում, ՔՊ-ականների` անգամ քաղաքապետարանի շենք մտնելն է կասկածի տակ դրվում, նույնիսկ՝ որպես պահակ:
Իշխանական կուլիսներում ասում են, թե Նիկոլ Փաշինյանն էլ է մտահոգված, քանի որ սա վատ նախադեպ կլինի համապետական ընտրություներին ընդառաջ: Ուստի՝ վերջնագիր է ներկայացրել գյումրեցի ՔՊ-ականներին, որ եթե գոնե 2-րդ տեղ չզբաղեցնեն, նեղանալ չլինի: Տեղի ՔՊ-ականները վստահ են՝ լավագույն դեպքում բոլորին ուղարկելու է…գրողի ծոցը:
Սեփ. լրատվություն