Ազգային ինքնության պահպանումը սկսվում է սեփական պատմությունն ու հավատքը ճանաչելուց. Դանիելյան
Ներքաղաքական
«Հայ ժողովուրդը դարեր շարունակ առանձնացել է իր ազգային ինքնությամբ, որը ձևավորվել է մեր մշակույթի, պատմության և քրիստոնեական հավատքի հիման վրա։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության ողնաշարը՝ միավորելով մեզ որպես ազգ և ամրապնդելով մեր արժեհամակարգը։
Քրիստոնեությունը մեզ համար միայն կրոն չէ. դա այն ճանապարհն է, որը օգնել է մեր նախնիներին դիմակայել դժվարություններին, պահպանել իրենց լեզուն, հավատքը և ազգային ինքնությունը։ Այսօր մեր երիտասարդությունն է կոչված շարունակել այս ավանդույթը՝ դառնալով ազգային արժեքների պահապան ու մարտիկ։
Այսօրվա երիտասարդությունը պետք է գիտակցի, որ ազգային ինքնության պահպանումը սկսվում է սեփական պատմությունն ու հավատքը ճանաչելուց։
Պահպանենք մեր ինքնությունը, հավատարիմ մնանք մեր քրիստոնեական արմատներին, լինենք մեր ազգային արժեքների ամուր պաշտպանները։