24 տարի առաջ այս օրը Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ դեսպան (լուսանկար)
Թեմա
24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ․ հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին ու հրապարակել փաստաթղթի պատճենը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատը 2001 թ-ին ընդունեցին, իսկ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց օրենքը, ըստ որի՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»։
