Թրամփի կարգադրությունը հասավ Երեւան. գրանտակերները խուճապի մեջ են
Ներքաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը՝ 90 օրով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի սառեցման վերաբերյալ, հասավ Երեւան:
«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, USAID-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին ուղարկել են տուն՝ առնվազն 90 օրով, չեղարկվել են գործակալության աջակցությամբ իրականացվող մի շարք միջոցառումներ: Ինչ կլինի հետո, անորոշություն է:
Սրանով պայմանավորված՝ խուճապ է ոչ միայն աշխատակիցների շրջանում, այլեւ գործակալության դրամաշնորհներից սնվողների մոտ՝ այն աստիճան, որ եթե շատ ամոթ չլիներ, սուգ էլ կհայտարարեին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ