ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից չի հրաժարվել․ Փաշինյան
Թեմա
2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ամբողջական է, և սա պետք է հաշվի առնել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնտեղ կետեր կան, որ այնքան չեն կատարվել, որ անհնարինության աստիճան չեն կատարվել։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղպահ կոնտիգենտ չկա, և էլի բազմաթիվ հանգամանքներ։
Երկար ժամանակ նաև մեր լրատվական ու քաղաքական դաշտում արձագանքներով նոմեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ-ն պարտավորվել, որ հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի երրորդ ուժ կամ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը, նման բան չկա գրված , կա ընդհակառակը՝ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը։ Պարզ բան է»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից ոչ միայն չի հրաժարվել։