USAID-ի վերացման կոչ՝ Իլոն Մասկից, լիբերալիզմի ջատագովների մայրամուտը
Ներքաղաքական
«Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում նշել է, որ USAID-ը հանցավոր կազմակերպություն է, և եկել է այս կազմակերպության վերացման ժամանակը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի և հին վարչակազմի գաղափարախոսությունը և մոտեցումները իրար հետ որևէ կապ չունեն։ Հին բայդենական վարչակազմի հետ աշխատող քաղաքական ուժերը, դերակատարները և կամակատարները մնացել են առանց քաղաքական հիմնական հենասյան և սնման աղբյուրի։ Նոր վարչակազմի և հին վարչակազմի հովանավորության տակ եղած կառույցների և քաղաքական թիմերի միջև ջրերը խաղաղ չեն հոսելու, իսկ փաշինյանական քաղաքական «all-in»-ը եղել է պարտված լիբերալիզմի ջատագովների վարչախմբի վրա», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։