USAID-ը դադարեցրե՞լ է Հայաստանում իրականացվող նախագծերը․ News.am
Թեմա
Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ մարդասիրական օգնություն տրամադրող ծրագրերը այս պահին դադարեցված չեն։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան առաքելությունից։
Հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը կարգադրել է դադարեցնել վճարումները՝ NEWS.am–ը հարցում էր ուղարկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելություն՝ պարզելու՝ արդյոք դադարեցված է հայաստանյան ծրագրերի ֆինանսավորումը։
«Պետքարտուղարը հավանություն է տվել մարդկային կյանքեր փրկելուն ուղղված հիմնական մարդասիրական օգնության տրամադրմանը և բացառություններ է սահմանել որոշակի նպատակով տրամադրվող օգնությունների համար։ Այս պահին արդեն ընթացքի մեջ գտնվող՝ կյանքեր փրկելուն ուղղված մարդասիրական օգնության ծրագրերը պետք է շարունակեն կամ վերսկսեն աշխատանքը»,– ասված է հարցման պատասխանում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունից նաեւ նշել են, որ բացառություններ սահմանելու հարցումներ են ստանում։
«Մենք անհապաղ ընթացք ենք տալիս բացառություններ սահմանելու հարցումներին: Մի քանի հրատապ հարցումներ հաստատվել են մի քանի ժամվա ընթացքում»,– ասված է պատասխանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։