Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել. Տիգրան Ավինյան
Թեմա
Այս օրերին հնարավոր է՝ տեղ–տեղ վարորդների նյարդերն էլ տեղի տան, բայց խնդրում եմ վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը և չտրվել սադրանքներին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև անդրադարձել է ուրբաթ օրը կատարված դեպքին, երբ ուղևորը վթարային մուրճով հարվածել ու կոտրել էր ավտոբուսի ապակին։
«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։ Ու եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ խուլիգանական նման պահվածքը չի կարող հանդուրժվել։