«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին «Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ Ովքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում

Խելագարության հասնող աբսուրդ է այն, ինչի մեջ մենք ապրում ենք այսօր. Անժելա Էլիբեգովա

Ներքաղաքական

 

Երեւանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգուպարի տեսանյութը, որը հրապարակվեց համացանցում, զարմացրեց ու զայրացրեց շատերին: Նրանք երգում էին «Ղարաբաղ, Ղարաբաղ»՝ ադրբեջանական բովանդակությամբ: Սակայն պատկան մարմինները ոչ թե գնացին նրանց հետեւից, այլ` տեսանյութը հրապարակողի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հետ:

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում հրապարակում ադրբեջաներեն երգուպարը, սա արհամարհա՞նք էր հայի հանդեպ, թե՞ ավելի խորքային նպատակներ էր հետապնդում:

— Ես չէի անվանի դա արհամարհանք, այլ հակառակը՝ նրանք ամբողջովին ադրբեջանամետ կեցվածք ընդունեցին: Կարծում եմ՝ բավականին կոշտ եւ բուռն հանրային արձագանքը դրանով էր առաջին հերթին պայմանավորված, որ մարդիկ իրենց այլեւս Հայաստանում անվտանգ չեն զգում: Առաջ, եթե իրենց համար այդ խնդիրը շատ հեռու էր, շոշափելի չէր, ընկալելի չէր, ապա այսօր մենք արդեն տեսնում ենք, որ ամեն վայրկյան այդ սպառնացող վտանգը կա: Եվ հաջորդ անգամ դա կարող է լինել արդեն ագրեսիայի կերպով, քանի որ մամուլում եւս արդեն հայտնվեցին տեղեկություններ, որ այդ տեսանյութի «հերոսներից» մեկը նաեւ հաջորդ օրը ինչ-որ ծեծկռտուք է հրահրել նաեւ հանրային երթուղիներում: Այսինքն՝ այս առումով հանրությունն արդեն զգում է, որ անվտանգ չէ նույնիսկ Երեւանում կամ Հայաստանի այլ քաղաքներում ու իրավապահ համակարգը, Ազգային անվտանգության ծառայությունը իրենց գործառույթն իրականացնելու, կամ հանրային անվտանգությունը մեծացնելու փոխարեն՝ փաստացի սլաքներն ուղղեցին դեպի այդ տեսանյութը հրապարակող մարդուն, այլ ոչ թե բուն գործողությունն իրականացնողներին: Ամբողջ ուշադրությունը շեղել այդ մարդու ուղղությամբ, ինքնին ընդունելի չէր նաեւ հանրության համար: Դա բացարձակ որեւէ կերպ չի ազդում մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, նախ տեղում պետք է արգելել նման գործողությունը, որովհետեւ վիրավորական է, երբ մեր օկուպացված տարածքների մասին գրված, այսպես ասած, փառաբանող երգն ադրբեջաներենով երգում են Երեւանի սրտում ու, բնականաբար, դա հանրության մոտ պետք է առաջացներ վրդովմունք, ցասում: Սրանով հոգեբանորեն ճնշում են գործադրում մեզ վրա: Այդ ամենը նախ առաջին հերթին պետք է հենց սկզբից կասեցվեր, որպեսզի տեղի չունենար առհասարակ Երեւանում, ինչպես տեղի չէր ունենում նախկինում: Եթե նույնիսկ տեղի է ունեցել, եւ եթե նույնիսկ իրավապահ համակարգի հետ ունեցած աշխատանքի արդյունքում բացթողում է եղել, պետք է քննվեր, պետք է պատժվեին այն մարդիկ, որոնք իրականացրել են գործողությունը, այլ ոչ թե` մարդիկ, որ դա ի ցույց են դրել: Բայց մենք նաեւ տեսանք, որ նույնիսկ շատ արագ-արագ քննիչներ, դատախազներ բերեցին դատարան եւ կալանքի չտարան այդ մարդուն: Այնուամենայնիվ, իր խոսքի ազատությունը սահմանափակվեց, վարչական վերահսկողության տակ էր մարդը գտնվում, իսկ թե ինչի՞ համար՝ պարզ չէ: Պարզապես, բոլորիս իրազեկելու համար, որ նման բան է տեղի ունենում: Այսինքն՝ փաստացի հիմա նույնիսկ այս հարցազրույցն էլ, որը ես Ձեզ տալիս եմ՝ դա էլ կարող է լինել հիմք՝ ինձ վրա քրեական գործ հարուցելու համար, ինչն ուղղակի աբսուրդ է: Հատկապես, իրավական տեսանկյունից խելագարության հասնող աբսուրդ է այն, ինչի մեջ մենք ապրում ենք այսօր Հայաստանում: Բայց դրանք այն փաստերն են, որոնց մենք առնչվում ենք: Փաստորեն, ստացվում է, որ հակահայկական գործողություն կատարել կարելի է եւ դրա մասին ահազանգել չի կարելի: Այ դա է մեր իրականությունը:

Օրերս նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել Հայաստանում գործող քաղաքացիական հրաձգարանի վերաբերյալ՝ պնդելով, թե այնտեղ ինչ-որ ահաբեկիչներ ու զինյալներ են վարժանքներ անցկացնում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նոր բան չկա այդտեղ : Իրենք պարբերաբար հայտնի եւ գործող ռազմամարզական կառույցների մասին հրապարակումներ են կատարում ՝ նշելով, որ դրանք ահաբեկչական կառույցներ են, եւ դա զուտ իրենց ներքին քարոզչության համար է, որպեսզի ներքին ու արտաքին աշխարհին ցույց տան, թե՝ տեսեք, Հայաստանը ֆաշիստական պետություն է, պատրաստվում է պատերազմի, եւ մենք պետք է նախահարձակ լինենք: Այսինքն՝ այս ամեն ինչը տեղավորվում է իրենց ընդհանուր քարոզչական կոնսեսուսի մեջ: Դա իրենց ստանդարտ քարոզչական տեխնոլոգիան է:

Վաշինգտոնում Փաշինյանը ասել է, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով` ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

— Ես նման ցնդաբանությաւնները չեմ մեկնաբանում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 






«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top