Աջ ղեկ մեքնայով երթևեկելիս, խուսափեք վարորդի կողքին նստել, հակառակ դեպքում՝ կարող է ձեզ տուգանեն. Պողոսյան
Ներքաղաքական
«Աջ ղեկ մեքնայով երթևեկելիս, խուսափեք վարորդի կողքին նստել, հակառակ դեպքում՝ կարող է ձեզ տուգանեն: Օրերս, պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի, 1-ին դասակի պարեկները խմածության համար ակտավորել են աջ ղեկ մեքենայի ուղեւորին ու երբ ցանկացել են մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, միայն այդ պահին են հասկացել, որ ղեկը հակառակ կողմն է, վարորդն էլ սթափ նստած է ղեկին», - գրել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: