Հանցախմբի դեմ պայքարը հանցախումբն արագացնում է. Էդգար Ղազարյան
Ներքաղաքական
«Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար, ոչ թե, որ ինքը կարողանա գա իմ հախից։ Թույլիկ վախկոտ, դավաճան։ Նման անմիտ քայլերով ու գործողություններով ոչ թե հնարավոր է ինձ լռեցնել, այլ՝ ճիշտ հակառակը։ Մենք միասնաբար հաղթելու ենք հայրենիքի գողին ու իր հանցախմբին ու ազատագրելու ենք մեր երկիրն իրենց կեղտոտ, արյունոտ, մահաբեր ճիրաններից։ Հանցախմբի դեմ պայքարը հանցախումբն արագացնում է սեփական նախաձեռնությամբ։ Այն թևակոխում է նոր փուլ, որը կավարտվի դավաճանախմբի օրինական պատժով ու պատասխանատվությամբ», - գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։
Նշենք, որ ավելի վաղ նա եւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել էին, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել՝ հրապարակային քննադատական խոսքի համար:
«Մեղադրանք է առաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասով, որը հետեւյալն է՝ դատավորներին արատավորել իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում: Մեզ արգելվեց քրեական գործի վերաբերյալ հայտնի փաստարկները ներկայացնել: Այսինքն սա փաստում է, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար, ոչ մի այլ բանի համար, ռեժիմն այդպես է գտել։ Ստիպված ենք դրա դեմ պայքարել»,-ասել է Մելիքյանը:
Խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը տեղի կունենա վաղը: Միջնորդություն է ներկայացվել վարչական հսկողություն սահմանելու մասին, նաեւ Էդգար Ղազարյանին արգելել են լքել երկիրը: