Նիկոլի նախկին փոխնախարարը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանի օրոք՝ դեռեւս 2019 թվականին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակված ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, որը պաշտոնավարեց ընդամենը մեկուկես տարի, այսօր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում:
«Իրավունք»-ին հասած տեղեկություններով՝ Դանիելյանն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում՝ գրեթե անտանիք ու առանց փող, եւ այժմ ուղիներ է փնտրում, որպեսզի կարողանա Հայաստան վերադառնալ, քանի որ անգամ ավիատոմսի գումար չունի:
Հիշեցնենք, որ Վահե Դանիելյանն աշխատել է Արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես փորձագետ, եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, ապա Ազգային ժողովի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ։ Իսկ 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է այն ժամանակ դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։
Սեփ. լրատվություն