Կսպասեմ. Վարդան Զադոյան
Մշակութային
Փնտրում ես դու պատճառ, որ չգնաս,
Գիտեմ ես մի պատճառ, որ չթողնեմ,
Պատճառը սերն է - բայց երբ հասկանաս,
Ես ժամանակ քեզնից կկորցնեմ:
Փնտրում ես մեջտ ի՞նչն է կարևոր,
Թե ես, թե կյանքն այդքան հեռու:
Չվախենաս, եթե ամեն վայրկյան ու օր
Լինեն դաժան, անհետ, վրեժառու:
Ես հասկանում եմ դեռ այդքան չկամ,
Որ կամուրջները ինձ համար այրվեն,
Որ ինձ համար անմիտ և ինքնակամ
Ճակատագրի հետ խենթի պես վարվեն:
Ես հասկանում եմ, որ կա ընտրություն,
Որ խելքը սրտի ցավը կտանի
Հասուն կարծիք և բանականություն
Սիրո հետ այդ ամենը կապ չունի....
Երբ մտածում եմ շուտ եմ խենթանում:
Ես քեզ նման խելոք չեմ, խելք չունեմ,
Մեր խենթ սիրո անվերջ այս պայքարում,
Միշտ սիրտն է ինձ հուշել թե ինչ անեմ:
Սպաու՞մ ես որ ասեմ, որ հավատաս,
Որ սիրտը առանձ քեզ կքարանա,
Ամեն բջիջ սիրահարված մարմնում,
Մեռնում է և խնդրում քեզ «Մի Գնա»:
Իմ սեր, ես չեմ ստիպի…բարի,
Միայն Աստվածներ մեր սիրուն վկա,
Նա ինձ խնդրեց քեզ փոխանցեմ խոսքեր,
«Ափսոս է սերը - Ժամանակ չկա»
Վարդան Զադոյան