Արցախն ազատագրած տղերքը Սովետական բանակի դարբնոցում էին թրծվել. Վահագն Չախալյան
Ներքաղաքական
«Շնորհավոր Սովետական Բանակի օրը։ Արցախն ազատագրած տղերքը Սովետական բանակի դարբնոցում էին թրծվել։ Նիկոլադանիելաարմանաբաբաջանյանական պրոպագանդան կերանք, եղածը մոռացանք, եղածն ուրացանք, տեսանք ուր հասանք։ Ես չեմ մոռացել և չեմ ուրանա՝ նաև հավատս չի թուլացել, ես հավատում եմ, որ հայ զինվորը դեռ Ստեփանակերտում հաղթական քոչարի է պարելու։ Շնորհավոր Կարմիր Բանակի օրը։
Շնորհավոր բոլոր նրանց, ովքեր ծառայել են այդ բանակում, թրծվել են և իրենց սրտերում ունեն այդ բանակի հաղթական կրակը», - գրել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ: