Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներառված է նաեւ Միխայիլ Գալուստյանի անունը
Մշակութային
Բացահայտվել է, թե ովքեր են այն անձինք, որոնց անունները ներառված են ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 16-րդ պատժամիջոցների փաթեթում։
Այսպիսով, ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել հայազգի ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանի, «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի, «Ալմազ-Անտեյ»-ի գլխավոր տնօրեն Յան Նովիկովի, հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի, մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիի, շախմատիստ Սերգեյ Կարյակիի, հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկիի եւ այլոց դեմ։