Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլև նորերը կառաջադրի․ Տիգրան Աբրահամյան
Թեմա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել:
Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետ քաշմանը:
Չնայած սրան, Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման և այլն:
Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում»: