Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ինչ էր զգուշացնում միակ օտարերկարցի ՀՀ Ազգային հերոսը Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ

Ներքաղաքական

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 28-ին, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գուժեց, որ 94 տարեկանում իր մահկանացուն է կնքել ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, մարդ-դարաշրջան, յուրահատուկ ճակատագրի տեր եւ եզակի պետական գործիչ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ: Նա Հայաստանի Հանրապետության միակ օտարերկրացի ազգային հերոսն էր, ով ամեն մի հայի սրտում նախ կմնա, որպես Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության հասած մեծ բարեկամ: 

«ՇԱՏ ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ԿԱԼԻԲՐԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՄ ՇԱՏ ՔԻՉ ԿԱՆ»

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլայ Ռիժկովին՝ նշեց, որ միշտ տպավորված է եղել նրա մտավորական տեսակով:

— Երկար տարիներ եղել եմ հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի կազմում եւ Ռիժկովի գլխավորությամբ՝ Ռուսաստանի բազմաթիվ ռեգիոններում միջխորհրդարանական նիստեր ենք անցկացրել: Անչափ տպավորված եմ թե՛ Յակուտսկում, թե՛ Միռնիկանյոնում, թե՛ Կազանում անցկացված մեր նիստերից, որտեղ արդեն ոչ ֆորմալ շփումների ժամանակ ինձ համար բացահայտեցի իսկական մտավորականին: Նա ֆանտաստիկ գիտեր համաշխարհային գրականությունը: Ինձ համար շատ մեծ անակնկալ էր, որ Ռիժկովը կարդացել էր Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, մենք միասին քննարկում էինք Ուիլյամ Ֆոլքների «Աբիսողոմը»: Բնականաբար, նա խոր գիտակ էր ռուս գրականության: Մենք քայլում էինք Յակուտսկում փողոցով, եւ նա Տոլստոյի ու Դոստոյեւսկու մասին այնպիսի վերլուծություն էր անում, որը փաստում էր իր խորը մտավորական տեսակի մասին: Գիտեք, ընդհանրապես Հայաստանից դուրս շատ քիչ են եղել գործիչներ, ովքեր իսկապես անշահախնդիր ամեն ինչ արել են, գուրգուրել ու փայփայել են հայ-ռուսական հարաբերությունները: Այդ քչերից մեկն անկեղծորեն եղել է Ռիժկովը: Ես շատ ցավում եմ, որ այսօր մենք այդ կարգի, այդ կալիբրի գործիչներ չունենք կամ շատ քիչ կան: Նրա կորուստը, նրա տեսակի կորուստը նաեւ շատ մեծ հարված էր հայ-ռուսական հարաբերություններին:

Հայաստանյան իր վերջին այցից նա, կարծես, նեղսրտած հեռացավ, իր զգուշացումները, թե ինչ է մեզ սպասվում Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալու դեպքում, որոշ շրջանակների կողմից ցավագին ընդունվեցին: Ի՞նչ տեղի ունեցավ նրա հետ վերջին հանդիպմանը, որին ներկա էիք եւ Դուք:

— Իրոք, նա բավականաչափ հստակ ասաց, թե ինչ է սպասվում մեզ: Ռիժկովն ուղղակորեն ընդգծում էր. «Այս աղետը դուք ձեր ձեռքով բերում եք ձեր տուն»: Ցավոք սրտի, հիմա լսում ենք մարդկանց, ովքեր 2018 թվականին առաջնագծում Նիկոլի համար իրենց էին ճղում, իսկ այսօր մեղադրում են ՀՀ երրորդ նախագահին, թե՝ թող բռնություն կիրառեր, կան ավելի արկածախնդիրներ էլ, որոնք ասում են՝ թող կրակեր, հիշեցնեմ՝ տղա ջան կամ աղջիկ ջան, որ կրակեր կամ բռնություն կիրառեր, առաջնագծում դուք էիք կանգնած: Պատկերացնո՞ւմ եք՝ դրա հետեւանքներն ինչ էր լինելու Հայաստանի համար, ինչպես էր դրանից օգտվելու Ադրբեջանը:

Այո, իրավացի եք, Ռիժկովը զգուշացնում էր, որ երկիրը Նիկոլը տանում է ավանտյուրայի, բայց, ցավոք, պետք է արձանագրեմ, որ ոչ միայն «Ելք»-ի պատգամավորները բառիս բուն իմաստով հարձակվեցին իր վրա, այլ նաեւ այսօր հականիկոլական դարձած այլ գործիչներ եւս չէին կիսում այդ տեսակետը: Գտնում էին, որ «Ապագա կա» կարգախոսն այն է, ինչ մենք ուզում ենք: Այսօր հետահայաց, որ նայում ենք, հասկանում ենք, թե իսկապես փորձառությունը եւ իմաստնությունն ինչպես էին միաձուլվել այդ մարդու մեջ, ով ուղղակիորեն զգում էր, թե որտեղ է հայտնվելու Հայաստանը:

Ի դեպ, ասեմ նաեւ, որ վերջին անգամ իմ հանդիպումը ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ եղել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին, երբ մի քանի օր հետո պետք է ստորագրվեր կապիտուլիացիոն համաձայնագիրը: «Բարգավաճ Հայաստանի»-ի իմ երկու գործընկերների հետ պատվիրակությամբ Մոսկվայում էինք, Ժիրինովսկին զգուշացնում էր. «Այս մարդն ուղղակիորեն կործանելու է ձեր երկիրը»: Մենք այդ ժամանակ բոլորս հաղթելու ենք հեշտթեգի կարգախոսի տակ էինք եւ չէինք պատկերացնում իրականում ինչ է կատարվում ռազմաճակատում, մինչդեռ իրականում, ցավոք, մենք արդեն պարտվել էինք:

«ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ ԱՊՐԵԼ Է ԱՆԿԵՂԾ ՈՒ ՊԱՐԿԵՇՏ ԵՎ ՍՈՎՈՐ ՉԷՐ ԹԱՔՑՆԵԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ»

Ի դեպ, 2018 թվականին Ռիժկովի հայտնի դարձած «հիմարիկ» արտահայտությունը շատ արագ ընկավ դեռ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ականջը, եւ նա Հայաստան ժամանած ռուս պատգամավորներից որոշեց հանդիպել միայն ՌԴ ընդդիմադիր ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ նրա տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի հետ: Չնայած կար նախնական պայմանավորվածություն, բայց այդպես էլ չկայացավ նրա հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: Տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ն այն ժամանակ զրուցել է Կ. Զատուլինի հետ:

«Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, որին ես ներկա չեմ էլ եղել, Նիկոլայ Ռիժկովն իրենց կարծիքով՝ վիրավորական է խոսել Փաշինյանի հնարավորությունների մասին: Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ես դրա համար ինչու եմ «մեղավոր» «Ելք»-ի պատգամավորների առաջ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մինչդեռ մարդիկ, ովքեր հավակնում են Հայաստանում ամեն ինչի՝ ամենաբարձր պաշտոնների, ազգային լիդերության, առնվազն պետք է օգուտ քաղեին այդ հանդիպումից ու հնարավորությունից, ոչ թե փիառվեին Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլայ Ռիժկովը հայ ազգի հերոսն է, 90 տարի ապրել է անկեղծ ու պարկեշտ եւ սովոր չէ թաքցնել իր տեսակետը: Ես իրենից երիտասարդ եմ եւ ոչ թե պատգամավորական, այլ մարդկային էթիկան ինձ թույլ չի տալիս ու իրավունք էլ չունեմ իրեն ասելու, թե ինչպես խոսել կամ ինչ խոսել», - մեզ հետ զրույցում շեշտել էր Զատուլինը:

Հավելենք նաեւ, որ այս մասին այն ժամանակ «Իրավունքն» առիթ է ունեցել պարզելու նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Մեր հարցին, թե այդքան նեղսրտե՞լ էիք Ձեզ ուղղված ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից ու որոշեցիք անձամբ չգնալ ռուս պատգամավորների հետ հանդիպման, Փաշինյանն արձագանքել էր. «Եկեք ես դա չմեկնաբանեմ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top