Հայաստանը չպետք է դառնա գլոբալիստական փորձարկումների հարթակ. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական
«Հայաստանի մայրաքաղաքում օտար գաղափարների քարոզը իշխանությունների թողտվությամբ վտանգում է ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները։ Որպես աշխարհի առաջին քրիստոնեական պետություն, Հայաստանը չի կարող ենթարկվել պարտադրված արժեքային վերափոխման, որը հակասում է նրա մշակութային ժառանգությանը։ Իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու անտեսումը մաս է կազմում ազգային ինքնության թուլացման քաղաքականության։ Հայաստանը պետք է վարի ինքնիշխան քաղաքականություն՝ մերժելով արտաքին ուժերի պարտադրած գաղափարական օրակարգը և չդառնա գլոբալիստական փորձարկումների հարթակ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: