Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Նման ֆիլմ նկարելու համար պետք է Անդրեասյան եղբայրների պես խենթ լինել

Մշակութային

«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմի ռեժիսոր ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ: Ֆիլմը հերոսության ու մարդկային ուժի մասին է եւ նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:

ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՆ ԵՎ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ՏԱՆԿԵՐԸ՝ «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՒՄ

Սարիկ Գառնիկովիչ, ինչպե՞ս ծնվեց «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմի ստեղծման գաղափարը: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց նման պատմություն ստեղծելու համար:

Շատ տարիներ առաջ ես տեսա մի տարեգրություն, որտեղ հայ մարտիկները Ռայխստագի մոտ պարում էին Քոչարի։ Սա ինձ ոգեշնչեց մտածել ֆիլմ նկարահանելու մասին: Միտքը, որ մարտիկներից մեկը հայկական երաժշտական գործիքներով հասնում է Բեռլին, Ռուբեն Ջագինյանինն էր:

Ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձվում երաժշտությանը՝ որպես հոգու ուժի խորհրդանիշ: Երաժշտությունն օգնու՞մ է հերոսներին հաղթահարել պատերազմի դժվարին պահերը:

Մենք ուզում էինք պատերազմի մասին առանձնահատուկ ֆիլմ նկարահանել եւ երաժիշտների միջոցով պատմված պատմությունը դարձնում է ֆիլմն առավել տարբերվող Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող բոլոր ֆիլմերից: Երաժշտությունը ցանկացած պահի յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասն է: Մենք բոլորս երաժշտություն ենք լսում, նույնիսկ եթե երաժիշտ չենք։ Երաժշտությունը մեր շուրջն է ե՛ւ դժվար, ե՛ւ երջանիկ պահերին։ Ու այն ինչպես արվեստի ցանկացած ճյուղ, կարող է մարդուն ավելի ոգեղեն դարձնել: Կարծում եմ, դրա համար էլ մենք ընտրեցինք երաժշտությունը՝ որպես մեր պատմության մի մաս:

Ֆիլմի պատմությունը իրական իրադարձությունների վրա՞ է հիմնված, թե՞ գեղարվեստական ​​է: Դրանում կա՞ն տարրեր, որոնք ոգեշնչված են վավերագրական կադրերից:

— Իհարկե, սա արվեստի գործ է, որի շրջանակներում կան բազմաթիվ պատմական փաստեր ու մանրամասներ։ Թամանյանական դիվիզիան եւ «Սասունցի Դավիթ» տանկերը դրանք իրական փաստ են, եւ շատ գործողություններ ու արարքներ վերցված են զինվորների իրական նամակներից:

«ՆԵՐՇՆՉԵՑԻ ՆՐԱՆՑ ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸ ԿՄՆԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ֆիլմն ունի երեք գլխավոր հերոս, որոնցից յուրաքանչյուրն ունի ոչ ռազմական մասնագիտություններ: Ինչպե՞ս ընտրեցիք դերակատարներին: Ի՞նչն էր Ձեզ համար կարեւոր՝ քասթինգի ժամանակ։

— Ինձ համար կարեւոր էր, որ նրանք լավ դերասաններ լինեին, եւ ինձ թվում է, որ մենք գտանք երեք տաղանդավոր տղաների, ովքեր, ըստ էության, առաջին անգամ հայտնվեցին էկրանին եւ շատ արժանավայել դերասանական խաղ ցուցադրեցին: Ես նրանց տվեցի լիակատար ազատություն եւ ներշնչեցի նրանց այն միտքը, որ այս գործը կմնա մեր ժողովրդի պատմության մեջ։ Բոլորս էլ լավ ֆիլմ նկարելու մեծ մոտիվացիա ունեինք։ Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա ասեմ, որ դերասաններին փնտրում էին պրոֆեսիոնալ համակարգով, այսինքն՝ գործակալների եւ քասթինգի տնօրենների միջոցով։ Մեր դերասանները բոլորն էլ դերասանական բարձրագույն կրթություն ունեն եւ այժմ էլ գործող արտիստներ են։

Ֆիլմի նկարահանումները տեւել են ավելի քան երկու տարի, իսկ նախագծի նախապատրաստումը տեւել է ավելի քան վեց տարի: Ի՞նչ դժվարություններ եւ մարտահրավերներ առաջացան այս ֆիլմի վրա աշխատելիս:

— Ցանկացած լավ եւ մասշտաբային ֆիլմ ստեղծվում է մեծ խոչընդոտներով, քանի որ իրականում, բացի ֆիլմը ստեղծողներից, ոչ ոք երբեք չի պատկերացնում դրա կարեւորությունը։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ նկարահանումները հեշտ եւ զվարճալի գործընթացներ են, բայց իրականում դա շատ ծանր աշխատանք է, որի 99%-ը կենցաղային հարցեր են, եւ շատ կարեւոր է չխեղդվել եւ չկորցնել տաղանդն ու ստեղծագործական տարրը։ Ցանկացած պատմական ֆիլմ իր մեջ ներառում է հսկայական քանակությամբ հագուստներ, սարքավորումներ եւ լրացուցիչ դետալներ: Եվ երբ դա նաեւ պատերազմի մասին ֆիլմ է, ապա նկարահանման ընթացքին նաեւ ավելանում է բացարձակապես անմարդկային պայմաններ, ինչպիսիք են ձմեռը, կեղտը եւ ցուրտը: Ընդհանրապես, առանց որեւէ մեկի աջակցության նման ֆիլմ նկարելու համար պետք է Անդրեասյան եղբայրների պես խենթ լինել:

«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԱՐՎԵՍՏ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՒ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Ո՞րն է այն հիմնական ուղերձը, որը ցանկանում եք հանդիսատեսին փոխանցել՝ այս ֆիլմի միջոցով:

— Այն, որ աշխարհում կա միայն մեկ ազգություն եւ դա մարդն է։ Ես եկել եմ արվեստ՝ մարդկանց ավելի լավը դարձնելու եւ մարդկայնությունն ու հումանիզմը խրախուսելու համար։ Հազարավոր մարդիկ իրենց երեխաներին տարել են ֆիլմը դիտելու։ Սա է կարեւորը։

Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Ի՞նչ եք կարծում, մեր ժամանակներում ինչո՞ւ է կարեւոր վերադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են պատերազմը վերապրած մարդկանց հերոսությունն ու խիզախությունը:

— Սա ոչ միայն հարգանքի տուրք է պատերազմում զոհված մեր հարազատների հիշատակին, այլեւ այսօրվա մարդկանց ուղեցույց է տալիս, թե ինչպիսին է եղել կյանքը, ինչ է դարձել ու կարող է դառնալ։ Մարդիկ եւ նրանց սխրանքները էկրանին մեր մեջ սերմանում են այնպիսի որակներ, ինչպիսիք են բարությունը, ոգու ուժը, հայրենասիրությունը, սերը։ Մենք այդ զգացմունքները փոխանցում ենք մարդուց մարդու: Սա է մեր գոյության առաքելությունը՝ օգնել ուրիշներին դառնալ մեզնից լավը:

«ՆՄԱՆԱՏԻՊ ՖԻԼՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԵՒ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՄԱՐԴ ԱՐԱՐԵՆ»

Ֆիլմում ո՞ր տեսարանները կամ պահերն են եղել Ձեզ համար ամենահուզականը կամ դժվար իրագործվողը:

— Ֆիլմում տեխնիկապես բարդ տեսարաններ կան, ինչպիսիք են ռազմական գործողությունները: Դրանք ամենադժվարն իրականացվողներն էին։ Այն տեւում էր ամիսներ ու պահանջում երկար աշխատանք եւ նախապատրաստություն, նկարահանման շատ օրեր։ Քաղաքացիական տեսարանները հեշտությամբ նկարահանեցինք, բայց, միեւնույն ժամանակ, ամենահուզիչն էին։ Ուսուցիչ Գեւորգի պատմությունն ինձ համար առանձնահատուկ էր՝ պատերազմի ժամանակ շարադրություններ ստուգող մարդու պատմությունը: Ես համարում եմ, որ սա շատ հիանալի պատմություն է:

Ձեր «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը շոշափում է պատմական կարեւոր իրադարձություններ, բայց, միեւնույն ժամանակ, այն բարեկամության ու միասնության մասին է: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են նման պատմությունները ազդել այսօրվա հանդիսատեսի վրա:

— Հեռուստադիտողը մեղավոր չէ, որ նրան հաճախ ցույց են տալիս այն, ինչ պատահում է։ Տասնամյակների ընթացքում աշխարհն ընտելացրել է հեռուստադիտողին այն մտքին, որ կինոն պարզապես այն վայրն է, որտեղ նրանք ուտում են, խմում եւ երբեմն էկրանին նայում: Այսօր մարդիկ չեն սպասում, որ արվեստն իրենց հարցեր կտա ու երկխոսություն կծավալի: Դրա համար էլ «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը եւ նմանատիպ ֆիլմերը պետք է գոյություն ունենան եւ մարդու մեջ մարդ արարեն։

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՐԿՈՒՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ, ԲԱՑ ՓՈԽԱՐԵՆԸ ՓՐԿՈՒՄ Է ՀՈԳԻՆ»

Դուք նշեցիք, որ ֆիլմը ոգեշնչված է հայկական «Քոչարի» պարով։ Ինչպե՞ս որոշեցիք ինտեգրել այս հատվածը սյուժեի մեջ:

— Երբ մտածեցի այս ֆիլմի նկարահանման մասին, առաջին բանը, որ որոշեցի, դա այն էր, որ եզրափակչում հայերը քոչարի են պարելու: Առանց այս պատմության՝ ֆիլմը գոյություն չէր ունենա։ Դա սյուժեի եւ սցենարի մի մասն է:

Ի՞նչ դեր է ունեցել երաժշտությունը մարդկանց կյանքում պատերազմի ժամանակ: Երաժշտությունն ինչպե՞ս կարող է զորության աղբյուր լինել զինվորների համար:

— Ֆիզիկապես՝ ոչինչ, բայց ներքուստ մեզնից յուրաքանչյուրը մեծացել է ինչ-որ երաժշտության ներքո, կամ հիշում է որոշակի երգեր, որոնց հետ կապված կա ինչ-որ անձնական եւ կարեւոր բան: Երաժշտությունը մարդու ներսում է։ Ես միամիտ մարդ չեմ ու հասկանում եմ, որ երաժշտությունը չի փրկում փամփուշտներից, բաց փոխարենը փրկում է հոգին։

«ԱՇՆԱՆԸ ԿՍԿՍԵՄ «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ԷԿՐԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»

Ի՞նչ պլաններ ունեք ապագայում նման լայնածավալ նախագծից հետո: Կլինե՞ն այլ պատմական ֆիլմեր Ձեր ստեղծագործական ճանապարհին։

— Աշնանը կսկսեմ «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմի էկրանավորման աշխատանքները, իսկ հաջորդ տարի կթողարկվի Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը» մեծ հեքիաթի էկրանավորումը:

Ի՞նչ կցանկանայիք, որ ֆիլմը դիտողները վերցնեն Ձեր «Պատերազմ եւ երաժշտություն»-ից:   

— Ապրելու եւ սիրելու ցանկություն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top