Պա’պ, խոսիլ միք հինչ կինի…Բացառիկ մանրամասներ, ինչ ռեպրեսիաների շղթա է սկսվել Բաքվում
Թեմա
Բաքվում գերեւարված հայ տղամարդիկ, ովքեր ամեն չորեքշաբթի կապվում են ընտանիքների հետ հինգ րոպե խոսելու հստակ ժամանակով, վերջին դատավարությունից հետո հասկացրել են ընտանիքի անդամներին, որ քիչ խոսեն իրենց մասին, չտարածեն լուսանկարները եւ այլ անձնական տվյալներ։ Գերեւավարված տղամարկանցից մեկի հայրը «Իրավունքի» հետ զրույցում ասաց.«32 տարեկան բալիս ձայնը վերջի զրույցի ժամանակ ավելի էր կոտրված, ասեց.«պապ խնդրում եմ խոսիլ միք, ամեն Ձեր խոսք մեր տառապանքները ավելի ա դաժանացնում, խոսիլ միք հինչ կինի»...,-արցունքն աչքերին ասաց Բաքվում դատվող տղաներից մեկի հայրը։