Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Չի բացառվում, որ թուրք-քրդական հարաբերությունները սրվեն. Կարեն Հովհաննիսյան

Ներքաղաքական

Ընդամենը օրեր առաջ հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Վերջինս իր կուսակիցներին եւ կողմնակիցներին զենքերը վայր դնելու եւ կուսակցությունը լուծարելու կոչ է արել։
Ի դեպ, այդ ամենի ֆոնին Օջալանը նաեւ նշել է այն, որ «պատմական» պատասխանատվություն է ստանձնում իր կոչի համար։ Նա նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելիին՝ խաղաղության հասնելու գործում աջակցության, իսկ մյուս կուսակցություններին՝ նրա հիշյալ կոչին դրական արձագանքելու համար։
Չնայած, որ PKK-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է հրադադարի հաստատման, հնարավոր զինաթափման մասին, այնուամենայնիվ ռազմաքաղաքական կառույցն իր կողմից թուրքական իշխաննությունների առջեւ դնում է իր նախապայմանը։ Կառույցը փաստացի պահանջում է Օջալանի ազատ արձակումն, ու վերջինիս գործնական մասնակցությունը զինաթափման գործընթացին։
Օջալանի հայտարարությանը աջակցություն է հայտնել նաեւ Քուրդիստանի ազգային կոնգրեսի (KNK) գործադիր խորհուրդը։ Խորհուրդը բանտարկված առաջնորդի կոչը կարեւոր եւ պատմական է որակել։ Ավելին` հայտարարությունում նաեւ նշվել է հետեւյալը. «Մենք աշխատելու ենք գնահատել այս հնարավորությունը եւ մոբիլիզացնել մեր բոլոր ռեսուրսները խաղաղ եւ ժողովրդավարական լուծման համար»:


Թուրք-քրդական հարցերով եւ ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այս հարցը մի քանի կողմից է անհրաժեշտ դիտարկել: «Իրավունք»-ին տված հարցազրույցում փորձագետն անդրադարձել է մի քանի նշանակալի կետերի, որոնք, կարելի է ասել, այս պահին ստվերում են մնացել:


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՔՐԴԵՐԻ ՀԵՏ ՎԵՐՋՆԱԳՐՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է»


— Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Եվրամիության կողմից բավական նկատելի կերպով ողջունվեց Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի կողմից հնչեցված զենքերը վայր դնելու մասին կոչը: Ի՞նչ կասեք այս մասին:


— Իրականում այդ կուսակցությունը կամ այդ կազմակերպությունը, այսպես ասած, ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ այդ տեսանկյունից իսկապես դա կարող են ողջունվել: Բայց մյուս կողմից էլ, մենք ինքներս նաեւ պետք է առավել քան  քաջածանոթ լինենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում գլոբալ առումով: Այստեղ պետք է նաեւ ընդգծեմ, որ իրականում քրդերը թե՛ Թուրքիայում, թե՛ Սիրիայում եւ թե՛ Իրաքում ընկնում են արտաքին ուժերի տարբեր տեսակի ազդեցությունների տակ: Այսինքն` այն բանակը, որը ձեւավորվել է PKK-ի ներսում, չեմ կարծում, որ կզինաթափվի:


— Թուրքական իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, թե իրենք վայր չեն դնելու իրենց զենքերը եւ որեւէ քայլ անգամ չեն անելու, քանի դեռ չի ինքնալուծարվել այդ կուսակցությունը: Ի՞նչ սպասել վերջնարդյունքում:


— Սա առաջին դեպքը չէ, որ թուրքերը նման պահանջ են ներկայացնում կազմակերպության մասին կամ խնդրի մասին: Թուրքիան շատ վաղուց այն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն: PKK-ի եւ Թուրքիայի համար սա սովորական, հերթական պահանջն է, որը ներկայացվում է վերջնագրի տեսքով ու միշտ էլ այդպես է եղել: Թուրքիան փորձ է կատարել ցույց տալ բոլորին, որ ինքը հասել է այնպիսի մի իրավիճակի, որ կարող է քրդերի հետ վերջնագրով խոսել, իսկ Թուրքիայի համար քրդերի հետ վերջնագրով խոսելը նշանակում է (հատկապես Էրդողանի վարչակազմի համար), որ քրդական հարցը փակված է:Իրենք մշտապես այդպես են համարում: Բայց գալիս է մի պահ, երբ է՛լ ավելի է ակտիվանում քրդական գործոնը, եւ կրկին Էրդողանը նոր խնդիրների առջեւ է հերթական անգամ կանգնում:  Ինքս կարծում եմ, որ այս հայտարարությունը հերթականն է լինելու՝ թուրք-քրդական հարաբերությունների սրացման համատեքստում:


«ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՈՒԺԵՂ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ԿՈՉ ԱՆՈՂՆԵՐԸ»


— Սա կարելի՞ է ասել, որ ոչ միայն ներթուրքական նշանակություն ունի, այլ նաեւ տարածաշրջանային, գլոբալ նշանակության հարց է:


— Այս փուլում կարող եմ ասել, որ իրականում սա տարածաշրջանային հարց է, եւ Թուրքիան փորձում է տարբեր քայլեր իրականացնել, քանի որ Սիրիայում տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ իշխանության են եկել թուրքամետ ուժերը, որոնք էլ փորձում են հենց այդ առիթից օգտվել ու ամբողջությամբ տարածաշրջանում վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը: Բայց սա չի կարելի դիտարկել որպես գլոբալ համատեքստում, քանի որ գլոբալ ուժերը այս պահի դրությամբ այնքան էլ խառնված չեն այս գործին:


— Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ կարող է ազատ արձակվել Աբդուլլահ Օջալանը, եւ հենց իր անմիջական մասնակցութամբ տեղի ունենա քրդերի զինաթափումը:


— Այդ ամենի շուրջ կարող եմ ասել հետեւյալը, որ զինաթափում` որպես այդպիսին, հնարավոր չի լինի, քանի որ մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ «նամակը», որը կա եւ գոյություն ունի՝ դա տարբեր ջոկատների եւ տարբեր խմբավորումների է ու դրա հետ մեկտեղ նաեւ տարբեր հրամանատարների ներքո գործող ընդհանուր միավորում է հանդիսանում: Այսինքն` այստեղ այնպես չէ, որ որեւէ մեկը կարող է որոշում կայացնել, եւ դրանից հետո այն զինաթափվի: Կարող եմ ասել, որ չկա նման բան, եւ այս ամենի հետ մեկտեղ նաեւ այս զինաթափումը շատ բարդ ու ծանր մի գործընթաց է: Կարող է անգամ լինել այնպես, որ եթե սկսվի էլ այդ զինաթափման գործընթացը, ապա կբերի նաեւ հակառակ էֆֆեկտի, ու ապստամբություն կլինի հենց քրդերի ներսում: Արդյունքում առավել քան ուժեղ դիմադրության կհանդիպեն զինաթափման կոչ անողները՝ թե՛ թուրքերը եւ թե՛ այն քրդերը, ովքեր զինաթափման կողմնակից են:


— Այսինքն՝ կարծում եք՝ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կողմից որպես ահաբեկչական կառույց ճանաչած կուսակցությունն ականջալուր չի՞ լինելու իր առաջնորդի կոչերին:


— Բնականաբար եթե նրանք, այսպես ասած, համաձայնել են կամ գոհունակություն են հայտնել ինչ-որ ձեւով հենց այդ կոչին (Օջալանի կոչին), ապա կարելի է ասել միանշանակ նրանք կողմ են, որ այդ կազմակերպությունը, որը չի գտնվում որեւէ պետական վերահսկողության տակ՝ զենքերը վայր դնի: Եվ քանի որ այն ճանաչված է նաեւ որպես ահաբերկչական կազմակերպություն, բնականաբար նրանք կողմնակից են, որ զենքերը պաշտոնապես վայր դնեն: Իսկ այն, թե ներքին խարդավանքներով նրանք ինչ են անում, ապա իմ կարծիքով՝ դա էլ իր հերթին հարցի մյուս կողմն է:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top