Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ինչ է սպասվում ապրիլից խաղամոլներին ու խաղացնողներին

Ներքաղաքական

Ազգային ժողովը նախորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները: Ըստ այդմ` ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվում է օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը: Այս պահին վիճակախաղերի համար գործող տուրքը 0,1 տոկոս է կազմում` խաղադրույքի ծավալի նկատմամբ, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 0,175 տոկոս: Վիճակախաղերի համար այն կսահմանվի 0,2 տոկոս, իսկ ինտերնետ շահումով խաղերի համար` 0,35 տոկոս:

Կառավարության առաջարկով՝ այնուհետեւ տարվա սկզբից աճը կլինի շարունակական այս պահին գործող պետական տուրքի չափով` մինչեւ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն ու օպերատորի ինստիտուտի ներդնումը: Նախագծի հեղինակը հույս ունի, որ սրանով կսահմանափակվի օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում՝ առհասարակ արգելք կդրվի:

«Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետեւանք է»,- նման վիճակագրական տվյալներ է ներակայացրել հիմնական զեկուցողը:

Եվ մինչ ՔՊ գործընկերները հանգստության կոչեր էին անում, Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից համառորեն պնդում էր, որ, իրոք, անհանգստանալու հրատապություն կա: Ավելին՝ ահազանգում էր նաեւ, որ խաղամոլությունից զատ՝ թմրանյութերի շրջանառությունն է 5 անգամ ավելացել եւ խոստանում էր՝ թմրանյութերի դեմ պայքարը խստացվելու է: Նախագծի հեղինակը խոսել է նաեւ քրեական հեղինակությունների բարքերի դեմ պայքարի մասին: Ընդհուպ իշխող խմբակցության պատգամավորը չխորշեց այս հարցում խնդրել ընդդիմության աջակցությունը:

Թե ինչու 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայկ Սարգսյանը որոշեց իշխանության հետ թշնամացնել բառիգներին, խաղամոլներին ու քրեական հեղինակություններին, մնում է միայն վարկածներ առաջ քաշել, ընդհուպ այն, որ Հայկ Զարեհիչի մոտ, իրոք, իրավիճակ է փոխվել, ում հայրը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության նախկին պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախկին նախագահ Զարեհ Սարգսյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս օրերս հայտարարել է. «Երանի մահացած լինեի ու Արցախի կորուստը չտեսնեի»:
Ինչեւէ, վերադառնանք նախագծին. 2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 մլրդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով: Այս մասին փաստել է Հայկ Սարգսյանն ու խոսել այսօր խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում օրենքով չարգելելու հետեւանքների մասին: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ դեռեւս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը մեր երկրում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն:

Հատկանշական է, որ թեպետ Հայկ Սարգսյանն առաջարկում էր բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, օնլայն կազինոներին ու բուքմեյքերական ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, սակայն, կառավարության միջամտությունից հետո այն բավականին մեղմվեց:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է շրջանառության հարկի փոխարեն կիրառել տուրք, որպեսզի փոփոխությունն ուժի մեջ մտնի անմիջապես, այլ ոչ թե` վեց ամիս հետո:

Թե ովքեր են «խաղային բիզնեսի շահերը պաշտպանողներն» իշխանությունում, ինչպես մեղադրանք հնչեցրեց Հայկ Սարգսյանը, այդպես էլ մնաց օդում կախված: Սակայն, չար լեզուներն ասում են, որ խաղամոլության զոհերի թվում կա անգամ նախարարի ընտանիք: Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով: Բացահայտ դեմ էին ՔՊ-ից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:

Հավելենք, որ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության ծավալները: Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15,8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս եւ ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում՝ 10 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5-20 տոկոս, Իտալիայում՝ 20-22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Պորտուգալիայում՝ 8-16 տոկոս, Ֆրանսիայում՝ 8-10 տոկոս, Հունգարիայում՝ 15 տոկոս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top