Ըստ Գյումրու պատմաբանների` քաղաքում ճակատամարտի են դուրս եկել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԹՐԱՄՓԸ` ԶԵԼԵՆՍԿՈՒՆ, ԲԱՅԴԵՆԻ ՕՐՈՔ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՄՆ-ԻՑ ՓՈՂԸ ԱՅՆՊԵՍ ԷՐ ՀԱՆՈՒՄ, ԱՍԵՍ ԵՐԵԽԱՅԻՑ ԿՈՆՖԵՏ ԽԼԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ետ տուր կական:
**
ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ
Ըստ քաղտեխնոլոգների` վստահության հանրաքվեն, որից սարսափում էր Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, տեղի կունենա Գյումրու ընտրությունների միջոցով, բայց Նիկոլի հետ։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Զելենսկին Բայդենի հետ Ամերիկայի փողերը գողացավ, Թրամփը տեսավ, զարմացավ։
**
ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ԵՐԳԸ
(ԳՅՈՒՄՐՈՒ ՍԵՎ ԲԵՐԴԸ ԱՊՕՐԻՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ` ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Чёрный никол, что ты вьёшься, Над моею головой! Ты добычи не дoбьёшься, Чёрный ворон, я - не твой...
**
ԲԻՐԴԱՆ ԱՂԱՆ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` 1100 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԿՈՇԻԿՆԵՐՈՎ ԳՅՈՒՄՐԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ:
**
ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
(ԳՅՈՒՄՐՈՒ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԱՐԻԿԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀՀԿ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չէ՛, դուք գնացեք Գյումրի եւ հարցրեք, թե ո՞վ էր Սարիկը թավշյա հեղափոխությունից առաջ:
**
ՆԻԿՈԼԻ ԵՐՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
Բոլորից խլելու եմ մեքենա առ մեքենա, պագրիշկա առ պագրիշկա, կալոտկա առ կալոտկա…
**
ՎԱՐԴԱՆԻԿՆ ՈՒ ՆԻԿՈԼԻԿԸ
(ՆԻԿՈԼԻ` «ԱՌՆԵՏՆԵՐԻ ՆՄԱՆ ՊԱԴՎԱԼՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԹԱԼԱՆԱԾԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Գյումրու պատմաբանների` քաղաքում ճակատամարտի են դուրս եկել հող հանձնող առնետներն ու պադվալից դուրս եկած առնետները:
**
ԷՊՈՍԱՊԱՏՈՒՄ
Ըստ Ադրբեջանի էպոսագետների` Նիկոլը Ադրբեջանում կերտում է նորօրյա Ռոբին Հուդի կերպարը, հայերից տուն առ տուն, մեքենա առ մեքենա, տարածք առ տարածք խլում ու բաժանում է խեղճ Ադրբեջանի` իր հարազատ ժողովրդին ու իշխանություններին: