Հայաստանում գործում է քոլեջ, որտեղ հայերենը պարտադիր լեզու չէ, փոխարենը պարտադիր է անգլերենն ու ռուսերենը
Թեմա
Բոլորովին վերջերս խմբագրություն են ահազանգել մի խումբ աշակերտների ծնողներ, ովքեր իրենց զարմանքն էին հայտնել Հայաստանում գործող UNIT COLLEGE անունը կրող մասնավոր դպրոցի, այսպես կոչված բարքերի վերաբերյալ: Մասնավորապես հայ ծնողներին զարմացրել էր այն փաստը, որ Հայաստանում գործող կրթական հաստատությունում որպես պարտադիր ուսուցման լեզու է ռուսերենը եւ անգլերենը, իսկ ա'յ մայր լեզուն` հայերեն, այս հաստատությունում աշակերտները անցնում են բացառապես նախասիրությամբ, բայց ոչ որպես պարտադիր ուսուցման լեզու:
Iravunk.com-ը հետամուտ լինելով ծնողների բարձրացրած խնդրին փորձեց լրագրողական հետաքննության շրջանակներում պարզել, թե որքանով է վերը նշվածը համապատասխանում իրականությանը: Եվ, ի զարմանս մեզ, պարզվեց, որ ծնողների զարմանքը լավ էլ տեղին էր: Ներկայացնում ենք տվյալ քոլեջի աշխատակցուհու` վերը նշվածի վերաբերյալ պատասխանը առանց առանձնակի խմբագրման.
-Մեր քոլեջում, այ'ո, հայոց լեզու աշակերտները սովորում են բացառապես իրենց ցանկությամբ, խոսքը վերաբերում է ե'ւ գրավորին ե'ւ բանավորին: Մենք այստեղ ներկայացնում ենք ՌԴ-ում գործող UNIT COLLEGE-ի մասնաճյուղը, եւ մեր անմիջական ղեկավարությունը ՌԴ կրթության նախարարությանն է ենթարկվում:
-Ձեր դպրոց կարող են ընդունվել միայն ռուսախոս երեխաներ փաստորեն:
-Ոչ, բոլորը ովքեր ցանկանում են, ունենք նաեւ ՀՀ քաղաքացի աշակերտներ, որոնք ունենում են առավելություններ հետագայում ռուսական բուհեր ընդունվելու տեղի ստացած թվանշաններով,
-Նկատեցինք, որ Ձեզ մոտ հիմնական ուսուցչական կազմը ռելոկանտներ են...
-Ո'չ, հիմնականում ռուս ուսուցիչներ են, բայց ունենք նաեւ հայերեն իմացությամբ ուսուցիչներ: Այլ մանրամասներ համար կարող եք այցելել եւ տեղում ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ ռուս ռելոկանտները խուսափելով իրենց հայրենիքում մասնակցել ռազմական գործողություններին ծվարել են Հայաստանում, ու հետաքրքիր է, թե ինչ ջանասիրությամբ են դասավանդելու մատաղ սերնդին:
Ամեն դեպքում մենք գրավոր հարցով կդիմենք նաեւ ԿԳՄՍ հետաքրքրվելու, թե ինչպես է ՀՀ-ում գործող կրթօջախը շրջանցում Հայոց լեզուն, որպես պարտադիր առարկա անցնելուց: