Աթոռը պահելու համար պատրաստ են յուրաքանչյուրին ասֆալտին ծեփել. Աննա Մկրտչյան
Ներքաղաքական
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցին եւ հնչեցրած հայտարարություններին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ ասաց, որ դա լավագույն հիշեցումն է՝ ով է նա ու ինչի է ընդունակ:
— Աթոռի պաշտպանության հետեւից է գնացել, էլի սպառնաց, բռնաճնշումների կոչ արեց: Հանձնարարականները տվել, եկել է, թե ում փռեն ասֆալտին ու ինչ անեն… Ինքը հիշեցրեց, որ նույնիսկ Գյումրիում աթոռը պահելու համար պատրաստ են յուրաքանչյուրին ասֆալտին ծեփել: Ի՞նչ ազատ ընտրությունների մասին է խոսքը: Փաշինյանը փակեց Գյումրիում ազատ ու արդար ընտրությունների թեման, որովհետեւ գնաց ու տվեց բոլոր հանձնարարությունները: