Շտապ. Բանտում Արթուրի առողջական վիճակն օր օրի ավելի է վատթարանում
Ներքաղաքական
«Արթուրի առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում բանտում։ Այսօր տեղեկացա, որ բացի մյուս առողջական լուրջ խնդիրներից, Արթուրի մոտ տեսողության խնդիր է առաջացել։ Հավանական է, որ այս ամենը հետևանքն է այն բանի, որ Արթուրին 2018թ֊ին թունավորեցին բանտում։ Այս իշխանությունները իրենց առջև խնդիր են դրել բանտերում դանդաղ սպանել բոլոր ազգային ու հայրենասեր հայորդիներին։ Ինչը չկարողացավ թշնամին պատերազմի դաշտում անել, այսինքն՝ բառիս բուն իմաստով ՍՊԱՆԵԼ, անում է ներկայիս իշխանությունը բանտում», - ահազանգում է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ: