Ինչքան իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ. Զոհրաբյան
Ներքաղաքական
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ՝ ինչքան այս իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ:
- Գիտե՞ք՝ ինչու էր Փաշինյանը կատաղել, գազազել եւ ինչի է նորից սկսել միացնել հաշվեհարդարի, իր քաղաքական մրցակիցների դեմ քրեական ֆեյք գործեր կարելու եւ նրանց դեմ հաշվեհարդարի նոր փուլ սկսելու գործընթացը: Որովհետեւ Գյումրիում տեսավ, որ ունի զրո վստահություն: