ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Ինքս էլ արդեն վրանի փնտրտուքներով եմ զբաղված. Արցախցի քաղաքագետը արցախցիների օրհասական իրավիճակի մասին եւ ոչ միայն

Հանդիպում

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով օկուպացված Արցախի նախկին պետնախարարի հայտարարությանը, թե ՀՀ-ի միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում արցախցիները դատի կտան Հայաստանին, մասնավորապես ասել է.«Ո՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան»։ Ինչպես են արձագանքում այս պատասխանին արցախահայ մեր հայրենակիցները հարցը ուղղել ենք արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ, ով նախ նկատեց.


-Արցախցիների վրա կրակողների դեմ միջազգային հայց կարող է ներկայացվել սուվերեն երկրի կողմից, բայց ինչպես գիտենք խորը բարեկամական հարաբերությունների հաստատման նպատակով գործող վարչակարգը հրաժարվում է դրանից` խախտելով իր քաղաքացիների և արցախահայության իրավունքների պաշտպանության ստանձնած պարտավորությունները։ Իսկ ցանկացած սուբյեկտի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում առաջանում է որոշակի իրավական պատասխանատվություն։ Ցավոք սրտի , բացի արցախահայության միջազգային իրավունքների պաշտպանության հրաժարումից վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անօրինական գործողություններ, որոնց արդյունքում կոպտորեն խախտվում են արցախցիների իրավունքները, մասնավորապես Աբովյանի, Հրազդանի և Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել արցախցիներ, որոնց ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ չկատարած հանցագործությունների վերաբերյալ։

- Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։ Ի՞նչ հետեւանքներով է հղի այս որոշումը։ Ձեր բախտակից հայրենակիցները չեն բացառում, որ վրանային ճամբարներ կարող են ստեղծել քաղաքի կենտրոնում, Դուք ի՞նչ կասեք սրա մասին։ 
- Ինքս էլ արդեն վրանի փնտրտուքներով եմ զբաղված, դա ամենևին էլ ծայրահեղականացված չէ, հաշվի առնելով արցախահայության մեծամասնության սոցիալական վիճակը, դրա հետեւանքով ունենալու ենք բազմաթիվ անօթևան ընտանիքներ, որոնց մեծ մասը վերջնարդյունքում բռնելու է գաղթի ճանապարհը։ Բավարար չեն նաև կառավարության կողմից սահմանված բնակապահովման ծրագրի պայմանները, հիմնվելով մի շարք օբյեկտիվ փաստերի վրա կարելի է եզրակացնել, որ այս առումով դե ֆակտո շահառուների թվաքանակը չի գերազանցելու դե յուրե շահառուների 10 տոկոսը, ինչը ևս հանգեցնելու է զանգվածային արտագաղթի։ Երբեմն հարց է առաջանում ունի՞ արդյոք ՀՀ կառավարությունը բավարար միջոցներ ապահովելու բնակարանային հասանելի ծրագրեր արցախահայության համար, միանշանակ ունի, քանի որ այն ահռելի միջոցները որոնք ամեն տարի տրամադրվում էին Արցախի կառավարությանը բավարար են խնդիրը լուծելու համար։

- Պարոն Ազիզյան, Բաքվի գերության մեջ գտնվող նախկին ռազմաքաղաքական էլիտան չնայած ճնշումներին դատարանում տալիս են ճշմարտացի ցուցմունքներ եւ չեն խորշում ասել, որ այո մասնակցել են պատերազմական գործողություններին։ Սա ին՞չ մեսիջ պետք է լինի այստեղ գտնվողներիս։

-Առաջին հերթին պետք է չհանձնվելու և արժանապատիվ պայքարի կոչ լինի մեզ համար, պայքար ոչ թե ընդամենը նրանց ազատության համար, այլ ազգային արժանապատվության վերականգնելու առումով։ Եթե այս կոչը տեղ չհասնի հավատացած եմ, որ մենք շուտով ավելի ծայրահեղ կարգավիճակում ենք լինելու։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված