Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Պահանջում ենք փակել ՀՀ-ում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները. հայտարարություն

Ներքաղաքական
Այսօր ծովակալ Իսակովի արձանի մոտ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հարեւանությամբ, տեղի ունեցավ ինքնաբուխ բողոքի ակցիա, որին մասնակցում էին մի շարք քաղաքագետներ, փորձագետներ, մշակութային գործիչներ՝ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի գլխավորությամբ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ներկայացուցիչները՝ շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանի գլխավորությամբ, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները՝ հիմնադիր Վահագն Չախալյանի հետ միասին, ինչպես նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակության ներկայացուցիչները՝ գլխավոր քարտուղար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ: 
 
Ելույթներով հանդես եկան Հայկ Նահապետյանը, Ալլա Հակոբյանը, ինչպես նաեւ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, Կոմկուսի գլխավոր քարտուղար Երջանիկ Ղազարյանը: Հավաքի վերջում ներկաները հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ տեղեկացրեցին, որ մեկնարկում են ստորագրահավաք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին persona non grata ճանաչելու նպատակով եւ պահանջում են փակել Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող բժշկական եւ կենսաբանական լաբորատորիաները։ 

«2008 թվականին Հայաստանը միացել է Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրին (BTRP), որը ԱՄՆ «Կենսաբանական ծրագրի համատեղ մասնակցության» (CBEP) մաս է կազմում։

2009 թվականին Հայաստանում մեկնարկեցին կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրերը։ Արդեն մեկ տարի անց ՝ 2010 թվականին կնքվեց պայմանագիր, իսկ 2011 թվականին սկսվեց Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գլխավոր լաբորատորիայի վերականգնման գործընթացը ։ Այն նախկին գլխամասային հակահամաճարակային կայան էր, որը Խորհրդային Միության փլուզումից հետո դարձել էր պետական հակահամաճարակային ծառայության կենտրոն։ Վերանորոգման աշխատանքները սկզբում իրականացնում էր Black & Veatch ընկերությունը, որի պատվիրատուն Պենտագոնն էր, իսկ հետո այդ աշխատանքը շարունակեց մեկ այլ ընկերություն։ Ամերիկյան կողմը վերանորոգել է բոլոր մարզային հակահամաճարակային կայանները, որոնք ստեղծվել էին դեռևս խորհրդային տարիներին։

Մինչև 2012 թվականը Հայաստանի կենսաբանական անվտանգության ողջ համակարգը՝ անասնաբուժասանիտարական հսկողության, սանիտարահամաճարակաբանական և բուսասանիտարական հսկողության համակարգերը, վերածվեցին Անդրկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ կենսաբանական հետախուզության համակարգի սովորական միավորի։

Ներկայումս հանրապետության տարածքում գործում է 13 կենսալաբորատորիա, որոնց ստեղծման և սարքավորումներով զինելու համար ամերիկյան ռազմական գերատեսչությունը հատկացրել է ավելի քան 50 մլն դոլար։

Դրանցից երեքը գտնվում են Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, Սննդի անվտանգության պետական ​​ծառայությունում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Տարածաշրջանային լաբորատորիաներ գործում են Իջևանում, Գյումրիում, Մարտունիում, Սիսիանում, Արտաշատում, Վանաձորում և այլուր՝ ժանտախտի դեմ պայքարի կայանների հենքի վրա։

2024 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պայմանագիր է ստորագրել Պենտագոնի հետ Հայաստանում 13-րդ կենսալաբորատորիայի բացման մասին․ ըստ տարբեր աղբյուրների՝ այն տեղակայվելու է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի մոտակայքում։

Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության կապակցությամբ։

2022 թվականի ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որի կետերից մեկը վերաբերվում էր կենսաբանական անվտանգությանը։ Մասնավորապես, առ այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը երրորդ երկրներին չպետք է տրամադրեն իրենց տարածքները կենսաբանական անվտանգության ոլորտում Մոսկվայի կամ Երևանի շահերին դեմ ուղղված գործունեության համար։

Կողմերը կարևորել են կենսաբանական անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացումը, այդ թվում՝ 2021 թվականի մայիսի 6-ի Հուշագրի հիման վրա, որը նախատեսում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մեխանիզմներ և տեղեկատվության փոխանակում այս ոլորտում։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում բազմիցս հավաստիացրել են, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ծառայում են բացառապես նրա կենսաբանական անվտանգության շահերին։

Այսպես, 2022 թվականի հունիսին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ աջակցությամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, և որ ռուս գործընկերները անհանգստանալու պատճառ չունեն։

 «Մենք մեր ռուս գործընկերներին հրավիրել ենք տեղում տեսնելու և քննարկելու՝ արդյո՞ք մտահոգության պատճառներ կան, և նման պատճառներ չեն գտնվել»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ ռուս գործընկերներն այցելել են այդ լաբորատորիաները և կարողացել են ճշտել, որ այնտեղ վտանգավոր մշակումներ չեն իրականացվում։

Չնայած բոլոր հայտարարություններին, հասարակության և փորձագետների մտահոգությունները կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ չեն նվազում, քանի որ կենսաբանական լաբորատորիաներն աշխատում են ախտածինների հետ՝ դրանց ստեղծման, փոփոխման կամ տարածման հնարավորությամբ:

Ամերիկացիները Հայաստանում իրենց վերահսկողության ներքո են վերցրել ախտածինների բոլոր հավաքածուները և կենտրոնացրել են դրանք։

Հայաստանի բնակչության վրա սիբիրախտի փորձարկման հետ կապված մի պատմություն կա, երբ բռնկում արձանագրվեց փաստացիորեն մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը կենսաբանական սպառնալիքների նվազեցման ամերիկյան ծրագրի շրջանակներում ստացավ սիբիրախտի ախտորոշման նորագույն սարքավորումներ։

Առողջապահության ողջ համակարգը այժմ տարածաշրջանում ԱՄՆ կենսա-բժշկական ցանցի միավորն է:

Երբ Հայաստանի իշխանություններն ասում են, որ ռուս մասնագետների համար մուտքը բաց է, սա մանիպուլյացիա է, իսկ Սարատովի գիտահետազոտական ​​ինստիտուտի ռուս միկրոբիոլոգների այցը ընդամենը ճանաչողական այց էր երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Սա կենսաբանական լաբորատորիաների ստուգում չէր:

Ստորագրված բոլոր փաստաթղթերը և, առաջին հերթին, ՀԱՊԿ փաստաթուղթը, ենթադրում են, որ երկրները պարտավորվում են իրենց տարածքում թույլ չտալ այլ երկրների գործողություններ, որոնք թշնամաբար են տրամադրված կազմակերպության անդամ երկրների նկատմամբ, և որ երրորդ երկրներին Հայաստանի տարածքում գտնվող լաբորատորիաներ մուտքի թույլատրումը հանդիսանում էր խախտում։

Հայաստանի ներկայիս իշխանություններին թվում է, թե դա չեն հասկանում Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան ծառայությունները, որոնք նույնպես խիստ մտահոգված են իրենց սահմաններին բժշկական և կենսաբանական լաբորատորիաների առկայությամբ։

Իրանը չի վարանի սեղմել կոճակը, եթե զգա, որ կենսաբանական գրոհ է տեղի ունենում Հայաստանի տարածքից, իսկ Սյունիքում գործող կենսաբանական լաբորատորիաները Հայաստանին դարձնում են թիրախ։

ԱՄՆ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ռեֆերենս լաբորատորիաներ գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Հայաստանում։

Չնայած ամերիկյան կողմի պնդումներին, թե այդ հաստատությունների նպատակն է ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ՝ բացահայտելու մարդկանց առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերին և կենդանիներին սպառնացող վտանգները, նրանց գործունեությունը խիստ գաղտնի է։ Այս նախագծերի համար ԱՄՆ ֆինանսավորումը կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Այսպես․ Ուկրաինայում ֆինանսավորման ծավալը կազմել է 200 մլն դոլար, Վրաստանում՝ ավելի քան 150 մլն դոլար, Ղազախստանում՝ ավելի քան 130 մլն դոլար։

Ռուսաստանի կողմից իրականացված հատուկ ռազմական գործողության արդյունքում Ուկրաինայում նման լաբորատորիաների գործունեության գաղտնազերծումը վկայում է ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության մասին տվյալ երկրի տարածքում։

Հաստատվել է, որ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները, ունենալով երկրի ամենավտանգավոր հարուցիչների հետ աշխատելու թույլտվություն, ուսումնասիրում և փորձարկում են դրանք որպես կենսաբանական զենք։

Կասկած չկա, որ Հայաստանում, որտեղ Պենտագոնն արդեն տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել լաբորատորիաների գործունեությունը ֆինանսավորելու համար, ԱՄՆ-ն այլ բանով չի զբաղված, քան կենսաբանական զենք ստեղծելով իր ռազմական խնդիրները լուծելու համար, որը, անհրաժեշտության դեպքում, կօգտագործվի առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ։

Պատահական չէ, որ այս երկրները մտահոգություն են հայտնում Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների գործունեության առնչությամբ։

Ենթադրվում էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումը ենթակառուցվածքներում, կադրերի պատրաստման և լաբորատորիաների համար նյութական բազա ստեղծելուն, ի վերջո, պետք է հանգեցնեին ԱՄՆ-ի վերահսկողությանը Ռուսաստանի սահմաններում կենսաբանական անվտանգության արդյունաբերության վրա և որը հաղթաթուղթ կդառնար Մոսկվայի դեմ աշխարհաքաղաքական խաղում:

Սակայն 2020 թվականին տեղի ունեցած կորոնավիրուսային համաճարակը ցույց տվեց, թե Հայաստանում վերականգնված սուպերլաբորատորիաների անվտանգության համար որքան անարդյունավետ են ծախսվել ամերիկյան գումարները։

Կորոնավիրուսով վարակվածների և նոր հիվանդությունից մահացածների թվով կովկասյան պետություններից առաջատարը Հայաստանն էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի մայիսի 20-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակման 5271 դեպք և 67 մահվան դեպք։ Իսկ օրինակ Վրաստանում՝ 12, Ադրբեջանում՝ 41։

Հայաստանում իրավիճակի համեմատությունը կովկասյան այլ հանրապետությունների հետ որոշակի մտքեր է առաջացնում կորոնավիրուսի համաճարակին լիակատար անպատրաստ լինելու մասին, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանում կա 2,96 միլիոն մարդ, մինչդեռ Վրաստանում՝ 3,7 միլիոն, իսկ Ադրբեջանում՝ գրեթե 10 միլիոն քաղաքացի։

Այսինքն՝ Հայաստանում վարակվածների և քաղաքացիների ընդհանուր թվի հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է հարևան կովկասյան հանրապետությունների ցուցանիշները։ Ավելին, Հայաստանում ԱՄՆ կենսալաբորատորիաներից մեկի աշխատակիցներն են զանգվածաբար վարակվել Covid-19-ով։

Եվ իզուր չէ, որ փորձագետները հայտարարեցին, թե, ըստ ամենայնի, ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ գտնվող հետխորհրդային Հայաստանի Հանրապետությունում իրականում ձեռք է բերել երկակի նշանակության՝ ռազմական և քաղաքացիական լաբորատորիաներ: Ընդ որում, լաբորատորիաների ստեղծումը ֆինանսավորել է Պենտագոնը, ոչ թե ԱՄՆ առողջապահության նախարարությունը։

Հայաստանի տարածքում կենսաբանական լաբորատորիաների շահագործումը մտահոգություն է առաջացնում ինչպես հասարակական-քաղաքական լայն շրջանակների, այնպես էլ փորձագետների շրջանում, որոնք խոսում են դրանց հնարավոր վտանգի մասին։

Չնայած բոլոր հայտարարություններին, հասարակության և փորձագետների մտահոգությունները կենսալաբորատորիաների գործունեության վերաբերյալ չեն նվազում, քանի որ կենսալաբորատորիաներում աշխատում են ախտածինների հետ՝ դրանց ստեղծման, փոփոխման կամ տարածման հնարավորությամբ:

Ուստի ԱՄՆ-ի նոր վարչակազմը պետք է մոնիտորինգի ենթարկի աշխարհի այն բոլոր երկրները, որտեղ գործում են Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ռեֆերենս լաբորատորիաները, վերանայի իր մոտեցումը, և եթե այդ երկրներին առողջապահական այս ոլորտում օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն կա, ապա պետք է զարգացնել համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։

Վերոնշյալի կապակցությամբ պահանջում ենք փակել Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող բժշկական և կենսաբանական լաբորատորիաները։ Հայաստանը ռազմա-կենսաբանական փորձարկումների վայր չէ»,- ասված է հայտարարության մեջ։






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top