Ձեր վճռական քվեարկությամբ մերժեք սուտն ու կեղծիքը. Սուքիաս Ավետիսյանի կոչը գյումրեցիներին
Ներքաղաքական
ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի չորս գումարումների պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ կոչով դիմել է գյումրեցիներին.
«Հարգելի համաքաղաքացիներ, սիրելի ընկերներ, բարեկամներ և ուղղակի համախոհներ...
Դիմում եմ Ձեզ, որպեսզի Գյումրի քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին Ձեր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեք, քանզի այն կարևոր է մեր հարազատ քաղաքի և պետության համար:
Կոչ եմ անում Ձեր ձայնը տաք այն քաղաքական թիմին, որն իր մեջ կրելով հայ քրիստոնյային հարիր անաղարտ արժեքները կարևորում է պետական և ազգային շահերը, ընտանիքը և հայեցի դաստիարակությունը, ունի իրատեսական ծրագրեր քաղաքի ապագայի համար:
Ձեր վճռական քվեարկությամբ մերժեք սուտն ու կեղծիքը, դավաճանությունն ու անբարո վարքագիծը, որոնք փորձում են արմատավորվել մեր իրականության մեջ»: