Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ը
Մշակութային
Համացանցում վերջերս հրապարակված տեսանյութը լույս է սփռում հայաստանյան շոու-բիզնեսի նոր ու հետաքրքիր տենդենցների մասին: Դավիթ Կայրամանյանը հանրության դատին է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի ամենահայտնի եւ սիրված երգերից մեկը՝ «Քոնն է սիրտս», ընդ որում՝ ոչ թե ավանդական կատարումով, այլ մի նոր՝ ինքնատիպ ու գեղեցիկ cavor-ով: Երգի նոր գործիքավորման հեղինակը Աշ Սողոյանն է, ում աշխատանքի շնորհիվ հրաշալիորեն փոխվել է ստեղծագործության ներքին ռիթմը ու տրամադրությունը՝ ավելացնելով նրան մի նոր շունչ, որն, անշուշտ, շատերի ուշադրությունը գրավելու է:
Ի դեպ, հրապարկված տեսանյութում նկատում ենք մի քանի ճանաչված անուններ եւս, այդ թվում՝ բազմաթիվ հիթերի հեղինակ, երգիչ, երգահան Ալեքս Միրզոյանին: Այսպիսի համախմբումը մեզ թույլ տալիս եզրակացնել, որ գործ ունենք երգարվեստում հաջողությունների մեկնարկը տված նոր ու դեռ չբացահայտված աստղի բեմական ծնունդի հետ:
Դավիթ Կայրամանյանի ձայնը, կատարողականությունն ու բեմական կեցվածքն այն նախադրյալներն, որոնք հաշվի առնելով՝ միանգամայն վստահ կարելի է ասել, որ նա նոր լիցքեր է հաղորդելու հայկական երգարվեստին: Այնպես որ, չենք զարմանա, եթե մի քանի տարի անց նորից լսենք նրա անունը՝ արդեն նոր հաղթանակներով ու մեծ ճանաչումներով եւ այնպիսի բեմերից, որը հպարտության առիթ կտա յուրաքանչյուր հայի: