Վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը
Մշակութային
1996 թվականին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ հիմնադրվեց «Կասկադ» սոցիալ-հասարակական ակումբը։ Լինելով առաջին խոշոր մշակույթային վայրերից մեկը, որտեղ երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր երաժշտական և արտիստիկ միջոցառումներ։
«YoCerebrum» հարթակում «Armat community» հասարակական կազմակերպությունը վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը: Այս ձևաչափում սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որի շրջանակում հայկական ակումբային կյանքը տեղափոխում է վիրտուալ իրականություն:
«Cascade Club»ը կշարունակի զարգանալ որպես թվային տարածք՝ կազմակերպելով նոր միջոցառումներ, խթանելով հայկական երաժշտական համայնքի զարգացմանը։
Միջոցառումններից գոյացած հասույթի 50 տոկոսը ուղղվելու է արտիստներին՝ որոնք շարունակում են զարգացնել հայաստանյան էլեկտրոնային երաժշտության մշակույթը։


