ԱՄՆ դեսպանին Հայաստանից հեռանալուն մնացել են հաշված շաբաթներ
Ներքաղաքական
Մեր միանգամայն հավաստի տեղեկություններով՝ մոտ 10-15 օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին պաշտոնից ազատելու որոշում է կայացվել: Ըստ էության, դեսպանը մեկ ամսից կհեռանա Երեւանից: Սակայն սրանով նրա գլխացավանքները չեն ավարտվի: Քվինն ուրախ կլինի, եթե այսքանից հետո՝ գոնե դատարանի առաջ չկանգնի՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան աշխատած տարիների արարքների համար, որի արդյունքում էլ գործը հասավ պատերազմի: Կամ Թրամփի շատ հաճախ հնչեցվող հայտարարությունը` մի փոքր փոխած, եթե այդ ժամանակ նա լիներ ԱՄՆ նախագահը, Ուկրաինայի ամերիկյան դեսպանն էլ իրեն նման արարքներ թույլ չէր տա:
Ի դեպ, նույն աղբյուրների համաձայն, Քրիստինա Քվինին փոխարինելու համար Հայաստան կգա լիովին լոյալ դիվանագետ:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ դեսպանին հանելու մասին «անհասկանալի խողովակներով» տեղեկացել են նաեւ ռուսները՝ ողջունելով ամերիկյան կողմի նման քայլը:
Սեփ. լրատվություն