Շնորհակալություն ՀՀ արդարադատության նախարարությանը ի դեմս նախարար տիկին Սրբուհի Գալյանի.«Լեվ Գրուպ»-ի կորպորատիվ հարցերով տնօրեն

Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության կորպորատիվ հարցերով տնօրեն, փաստաբան Տարոն Բաղդասարյանը գրում է.
Շնորհակալություն ՀՀ արդարադատության նախարարությանը ի դեմս նախարար տիկին Սրբուհի Գալյանի, փոխնախարար Տիգրան Դադունցի և Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանին քննարկումը կազմակերպելու համար։
Կրկին անգամ փաստում եմ, որ քննարկման արդյունքում չստացվեց որևէ տեղեկություն նախագծի ընդունման անհրաժեշտության և հիմնավորվածության վերաբերյալ։
Եվս մեկ անգամ պնդում եմ այն դիրքորոշումը, որ նախ անհրաժեշտ է ապահովել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անձի պատշաճ վարչարարության իրավունքի ապահովումը, որից հետո նոր հնարավոր է քննարկել նման փոփոխությունների իրականացումը, այդ թվում՝ վարչական դատավարությունը մրցակցային դարձնելը։
Փաստում եմ, որ այս նախագծի ընդունումը առաջացնելու է բացասական հետևանքներ և խախտված իրավունքի վերականգնումը լինելու է ավելի բարդ և երկարատև։